Մասնատված տապանաքարեր, պղծված գերեզմաններ, ոչնչացող պատմություն. Գյումրու 1-ին գերեզմանատանը քաոսային վիճակ է

Մասնատված տապանաքարեր, պղծված գերեզմաններ, աղբակույտի վերածված պատմություն։ Այս պատկերը սեփական աչքերով կարող է տեսնել Գյումրու թիվ 1 գերեզմանատուն այցելող ցանկացած մարդ։

Հանգստարանը, որը նաև կոչվում է հին գերեզմանոց, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Այստեղ ժամանակին հուղարկավորվել են գյումրեցի հայտնի գերդաստանները՝ Անտիկյանները, Գյուրջիևները, Վարդիկյանները, Մելիք-Աղամալյանները, Տիգրանյանները, Ձիթողցյանները, Ծաղիկյանները, Գյումրու կոլորիտային դեմքերը, արվեստագետները, մեծ հարգանք վայելող արհեստավորներն ու այլ հայտնիներ։

Յուրաքանչյուրի շիրմաքարը բնութագրել է նրան, առանց անուն կարդալու անգամ պատկերացում են կազմել, թե ով է եղել հանգուցյալը, ինչ մասնագիտության ու արհեստի տեր մարդ:

գգգգգ.jpg (878 KB)

ԱՄՆ-ում բնակվող Ավետիք Մելիք-Սարգսյանը, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետի պաշտոնը և այս գերեզմանատան պահպանության հարցում տևական պայքար մղել ինչպես իրավական հարթակներում, այնպես էլ ՏԻՄ մակարդակում, ասում է՝ պետությունն իր պարտականությունը չի կատարել։ 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս փաստում է՝ խնդիրը միշտ է ակտուալ եղել։

«Պատմություն է ոչնչանում, ինչն անթույլատրելի է։ Սիրտս ցավում է ամեն կոտրված քարի համար։ Շատ լավ գիտեմ, թե ինչեր են կատարվում, ու դրա դեմ պայքար, մեղմ ասած, չկա կամ թույլ է։ Այդ գերեզմանատունը, որը 3 մասի է բաժանված, պետական պահպանության տակ է, այնտեղ ամեն քարը շարժվելիս պետությունը պետք է տեղյակ լիներ, բայց տեղյա՞կ է»,- ասում է Մելիք-Սարգսյանը։

Գյումրու համայնքապետարանի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդվարդ Բաղրամյանը մեր զրույցում համաձայնում է՝ գերեզմանատան ուղիղ պատասխանատուն ՓԲԸ-ն է, հարցն նրա պատասխանատվության հարթակում է, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է՝ խնդիրը տարիների պատմություն ունի և կապ չունի կոնկրետ իր պաշտոնավարման մոտ երկու տարվա ժամանակահատվածի հետ։

«Երկրաշարժից հետո (- խմբ․ նկատի ունի 88-ի աղետը) 1 քար, հետո՝ ևս 2 քար, 3, ու աստիճանաբար նման գործընթաց է սկսվել։ Հիմա, այո՛, սարսափելի վիճակ է այնտեղ, բայց մենք այդ քարերը ո՛չ հեռացնել կարող ենք, ո՛չ տեղափոխել։ Անգամ անցումներ չեն մնացել գերեզմանների արանքներում։ Մենք էդքան միջոցներ չունենք, որ նման ահռելի ծավալի աշխատանք կարողանանք կատարել։ Էնպես չէ, որ էդ փողերը դրված են, մենք չենք ուզում գործ անենք»,- ասում է Բաղրամյանը։

ՓԲԸ-ն ոչ միայն գումար չունի, այլ նաև՝ աշխատուժ. Գյումրին 3 գերեզմանատուն ունի, որոնց խնամքի համար 4 բանվոր է կարողանում պահել ընդամենը։ Այդ գերեզմանատները գտնվում են քաղաքի տարբեր ծայրերում: Հասկանալի է, որ 4 հոգին ո՛չ ֆիզիկապես, ո՛չ ժամանակային առումով չի կարողանա արդեն անծայրածիր դարձած գերեզմանատներում աշխատանք կատարել, էլ ուր մնաց՝ մաքրություն ու խնամք ապահովել։

Հարցադրմանը՝ ինչո՞ւ չեն ընդունում աշխատակիցների, կամ վճարովի աշխատանքի հայտարարություն տալիս, որ որոշակի ժամանակահատված մարդկանց վճարեն, նրանք էլ պղծված գերեզմանների շիրմաքարերի գոյացած բլուրները մաքրեն, հեռացնեն տարածքից, ոտքի ճամփա բացեն հանգուցյալներին այցելողների համար, տնօրենն ասում է. «Որ հայտարարություն տանք, կարծում եք՝ կգա՞ն մարդիկ, չեն գա»:

Նախնական հաշվարկ «Հավերժ հիշատակ»-ը չունի, թե այդ աշխատանքի իրականացման համար որքա՞ն աշխատավոր ուժ և գումար է հարկավոր:

Բաղրամյանի խոսքով՝ 10 և ավելի մարդ է պետք, որպեսզի ամբողջ տարածքից այդ ջարդուփշուր արված քարերը հանվեն և պահվեն, քանի որ դրանք պատմական փաստեր են, թափելու իրավունք չունեն։ Ըստ նրա՝ աշխատանքը հիմնականում ձեռքով է կատարվելու, որովհետև այդ հատվածներում ո՛չ մեքենա կարող է մտնել, ո՛չ ձեռքի սայլակ։

գգգ.jpg (564 KB)

Սույն գերեզմանատունը վաղուց համարվում է մասնակի փակ, այսինքն՝ հուղարկավորություններ կատարելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր տարածք ունեն։ Նոր հողհատկացում, Բաղրամյանի վստահեցմամբ, չի իրականացվում։ Սակայն ասել, թե չկան հուղարկավորություններ, ճիշտ չէ։

Այս պարագայում էլ դեռ ոչինչ անել չեն կարող, քանի դեռ մարդկանց այլ տարբերակ չեն առաջարկել: 2021-ի ապրիլից քաղաքապետարանը նոր գերեզմանատան հիմնման նպատակով 8 հա հողատարածքի գնմամբ է զբաղված։ Ըստ Բաղրամյանի՝ նոր-նոր հասնում են վերջնագծին։ Երբ որ այդ տարածքում արդեն կառուցմանը զուգահեռ նաև հուղարկավորություններ կատարելու հնարավորություն ստեղծեն, միայն այդ ժամանակ մարդկանց հետ կկարողանան այլ կերպ խոսել։

Նրա խոսքով՝ ապօրինի հուղարկավորությունների փաստերով տասնյակ գործեր կան այժմ դատարանում, նախկինում էլ են եղել, սակայն չի հիշում դեպք, որ հանգուցյալին այլ վայրում վերահուղարկավորելու վճիռ կայացված լինի։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նման նախադեպ ունենալու պարագայում այս հարցը լուծել, Էդվարդ Բաղրամյանը չի կարծում։

«Գյումրիում հնարավո՞ր է մեռելը հանել, տանել ուրիշ տեղ։ Սա Գյումրին է։ Հիմա ասեմ, իմացեք՝ ինչ հոգեբանություն ունեն մարդիկ։ Թաղամաս ունենք, որ ասում են՝ մեր մայլի գերեզմաններն է, մեր մեռելը ըդտեղ բդի թաղենք։ Բայց էդ գերեզմանատունը ո՛չ Արցախ թաղամասինն է, ո՛չ Ավզնոցինը, դա քաղաքինն է։ Կամ ստրոմմաշի ժողովուրդը սորվան, որ իրանց մեռելը բերեն, գծի բերանը թաղեն»։

գգ.jpg (456 KB)

Ավետիք Մելիք-Սարգսյանը դրական ելքով մի քանի գործ, այնուամենայնիվ, հիշում է։

«Եկել են արտասահմանից մարդիկ, գնացել իրենց տատիկ-պապիկի շիրիմին այցի, տեսել են՝ գերեզմանը չկա։ Նկարն ունեին, և դատարանում կարողացանք ապացուցել, որ այն տեղում, որտեղ նոր ինչ-որ հուղարկավորություն է կատարված, այլ հանգուցյալ է եղել, այլ գերեզման։ Նման շատ օրինակներ կարող եմ բերել։ Ոչինչ չի փոխվել։ Բայց «Հավերժ հիշատակ»-ը պետք է կարողանար այդ հարցը կարգավորել»,- նկատում է նա:

Քրեական գործերից համեմատաբար նորերը Գյումրու թիվ 2 գերեզմանատանն են վերաբերում։ Երկուսն էլ ապօրինի հուղարկավորություններ են, մեկը՝ կառուցապատմամբ նույնիսկ. «Էն մեկը նավես էր սարքել, ոնց որ գազի կալոնկա լինի։ Մյուսն էլ եղածներից 40 սմ դուրս էր եկել։ Երկուսի գործն էլ հարուցված մնացել է։ Էդ 40 սմ-ը նույնիսկ չհամաձայնեցին, որ հետ գնային, ու էդ հարցը փակվեր։ Ես իրենց ժամանակին արգելել էի, ասել էի՝ չանեն, հանկարծ տեսնում ենք, որ գիշերով փորել, սարքել են։ Գյումրեցիք ամեն տեսակ քայլի կդիմեն, որ իրանց մեռելը լինի առաջին պլան»:

Հուղարկավորությունների թույլտվությունը հենց «Հավերժ հիշատակ»-ն է տալիս, սակայն վերջին ապօրինությունների դեպքերով Բաղրամյանը շեշտում է՝ մասնակից չէ։

«Ես կոնկրետ էդ դեպքերով թույլտվություն չունեմ տված, չեմ էլ ուզում, ցանկություն էլ չունեմ։ Արդեն Գյումրիում գիտեն, որ Բաղրամյանը համաձայն չէ ապօրինի թաղումների հետ։ Ես դրանից հաճույք չեմ ստանում, բացի գլխացավանքից, թուքումուրից ոչ մի բան չեմ ստանում։ Ես ասել եմ ի սկզբանե՝ տարեք, ուրիշ տեղ թաղեք, մի արեք նման բաներ»,- նշում է զրուցակիցը:

գ.jpg (863 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3247 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը