Արցախի նախագահը խաղի մե՞ջ է, թե՞ դուրս, գուցե կան նաև ոչ ֆորմալ ուժե՞ր. Նորիկյանը՝ Բալասանյանի պաշտոնից ազատման մասին

«Հարց է՝ արդյոք Արցախի քաղաքական էլիտան միատա՞րր է, թե՞ ոչ, ունե՞ն նույն պատկերացումները ԼՂ ճակատագրի վերաբերյալ, արդյոք Արցախի նախագահն Արայիկ Հարությունյա՞նն է: Նրա, Վիտալի Բալասանյանի ու Ռուբեն Վարդանյանի պատկերացումները նո՞ւյնն են ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացում, թե՞ կան տարբեր մոտեցումներ, որոնք բացառում են համատեղ աշխատանքը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հունվարի 7-ի ստորագրած հրամանագրին, որի համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նրան այդ պաշտոնում փոխարինել է Արարատ Մելքումյանը։

«Սույն ազատումն անսպասելի էր: Սա խոսում է Արցախի քաղաքական էլիտայում տեղի ունեցող խորքայի փոփոխությունների մասին, որոնց իրական պատճառը, կարծում եմ, պարզ կդառնա ավելի ուշ: Ըստ էության՝ ԼՂ քաղաքական վերնախավում բացակայում է միատարրությունն ու չկա հստակեցված պատկերացում տարածաշրջանի հետագա ճակատագրի վերաբերյալ»,- նշում է նա:

Ըստ նրա՝ տպավորություն է, որ ԼՂ-ում իշխանությունը բաժանված է մի քանի մասի:

«Ո՞վ է որոշում կայացնողն Արցախում այսօր: Փաստացի, կա մանդատով ընտրված նախագահ, սակայն հարց է՝ նա ամբողջությամբ իրականացնո՞ւմ է իր պարտավորությունները և տիրապետո՞ւմ է ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ: Հետաքրքիր է նաև, թե ինչ իրավասություններով է օժտված Արցախի Անվտանգության խորհուրդը, որքանո՞վ է դրա նոր քարտուղարը ենթակա լինելու պետնախարարին: Այլ կերպ ասած՝ Արայիկ Հարությանը խաղի մե՞ջ է, թե՞ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Խորը մտահոգություն ունեմ, որ Արցախում կան նաև ոչ ֆորմալ ուժեր, որոնք ոչ պակաս ազդեցություն ունեն և տրամադրություններ գեներացնելով են զբաղվում»,- ընդգծում է նա:

Նորիկյանը, արձագանքելով նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի երեկվա այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախից մի հայտնի ընտանիք ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածության միջոցով լքել է Արցախի տարածքը՝ հանգստի մեկնելու նպատակով, ասում է. «Նման շատ հայտնի ընտանիքներ քանդեցին Հայաստանի և Արցախի բնականոն զարգացումը: Այդ արտոնյալները մսխեցին մեր հաղթանակներն ու դրա անվան տակ թալանեցին մեր երկիրը՝ դառնալով միլիոնատեր: Ինձ համար սա մարդկայնորեն դատապարտելի է և, որպես իրավաբան, փաստում եմ՝ յուրաքանչյուր երկրի կարևոր բաղադրիչներից են՝ օրենքի առջև բոլորի հավասար լինելն ու պետության առջև ծառացած խնդիրները հավասար կիսելը»:

Վերջինիս կարծիքով, այնուամենայնիվ, պետք է բարձրաձայնվի, թե ովքեր են թաքնված սրա հետևում, և, որ ամենակարևորն է, ենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Նորիկյանի խոսքով՝ ակնհայտ է՝ տեղի ունեցածն ապօրինություն է. ներկայումս ոչ ոք չի կարող լքել Արցախը:

«Նման արտահոսք ապահովելով՝ տպավորություն կարելի է ստեղծել, որ ադրբեջանցիների կողմից շրջափակումը կորցնում է իր ազդեցությունը. կան ճանապարհներ, որոնք նրանց վերահսկողությունից դուրս են: Հետևաբար, եթե շրջափակումն անարդյունավետ է, այն կորցնում է նաև իմաստը: Հնարավոր է՝ սա նաև որոշակի ռիսկեր է պարունակի»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ ինքն Արցախից սպասում է քաղաքական մտքի համախմբման և արցախահայության ճակատագրի մասով հստակության, քանի որ, ըստ Նորիկյանի, կենացների և սրտաճմլիկ խոսքերի ժամանակը վաղուց անցել է:

«Անհրաժեշտ է քաղաքական լուծման համակարգ առաջարկել՝ ինչպե՞ս են պատրաստվում դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԼՂ քաղաքական վերնախավն իր մեջ պետք է քաջություն գտնի և սկսի բանակցել Ադրբեջանի ղեկավարության հետ, որպեսզի ոչ միայն լուծվի իրավիճակը, այլև Արցախը տնօրինի իր իսկ ճակատագիրը: Ակնկալում եմ՝ Արցախից լսել քաղաքական միտք և հայեցակարգ ծառացած խնդրի մասով: Կոչերը, իհարկե, անհրաժեշտ են, սակայն դրանք բավարար չեն»,- ասում է նա:

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ԼՂ-ն իր հնարավորություններին ու ժամանակին համահունչ պետք է գործի. «Մենք պետք է առավելապաշտությունը համադրենք սեփական հնարավորությունների հետ ու չառաջնորդվենք երազանքներով: Սա հատկապես պետք է արմատանա ու հասունանա Արցախի քաղաքական և հանրային տիրույթում»:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2146 դիտում

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ