Երևան
12 °C
44-օրյա պատերազմում նահատակված Ժիրայր Մարգարյանի անչափահաս քույրերը, որոնք 6-ն են, մնացել են առանց ծնողական խնամքի։
Ընտանիքը Քաշաթաղից Շիրակի մարզի Մայիսյան համայնք է տեղափոխվել պատերազմից հետո։ Երեխաների մայրը՝ Նաիրան, ամուսնու քրոջ հետ դեկտեմբերի 11-ին գնացել է Արցախ՝ իրենց հասանելիք բնակարանի գնման վկայականը վերցնելու։ Սակայն Լաչինի միջանցքը փակվեց, մնացին Արցախում։ Ամուսինն էլ արդեն մեկ տարի է՝ ազատազրկված է։

Մայիսյանում ընտանիքը հարազատ-բարեկամներ չունի։ Աղջիկների հոգսը ստեղծված իրավիճակում գրեթե մեկ ամիս է՝ համայնքինը, հոգատար հարևաններինն ու բարերարներինն է։
Աղջիկների մայրն Արցախ մեկնելիս անչափահասների խնամքը որևէ մեկին չի հանձնել։ Տեսնելով, որ վերադարձը երկարում է՝ Ախուրյանի համայնքապետն է ձեռնամուխ եղել իր լիազորությունների շրջանակներում գտնել խնդրի ժամանակավոր լուծում։
Խնամակալության և հոգաբարձության խորհրդի նիստ է հրավիրվել դեկտեմբերի 26-ին, և համայնքապետի օգնականը՝ Հռիփսիմե Նահապետյանը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, նշանակվել է երեխաների խնամակալ՝ մինչ մայրիկի վերադարձը։
Կապը մոր հետ ապահովվում է հեռախոսով. երեխաները օրվա մեջ մի քանի անգամ շփվում են նրա հետ, պատմում իրենց մասին ու մայրիկին խնդրում շուտ վերադառնալ։

Մայիսյանի վարչական ղեկավար Արգինե Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ աղջիկներն այս պահին սննդի, վառելիքի, անգամ խնամքի խնդիրներ չունեն։ Շիրակի մարզպետարանի պատասխանատուները տեղյակ են խնդրից, այցելել են, նվերներ բերել երեխաներին։ Չի ուշացել նաև բարերարների աջակցությունը։
«Շիրակ» կենտրոնից Վահան Թումասյանը՝ վառելափայտ, «Դելտա տելեկոմը» մեծ քանակությամբ սնունդ, միրգ ու չոր պարեն է բերել, էլեկտրաէներգիայի անցյալ ամսվա վճարը տեսուչն է մուծել, այս ամսվա համար ՀՕՄ-ն է փոխանցել, նաև գումար է տվել, որ 20 պարկ վառելիք գնեն։ Արկղերով մրգեր, բանջարեղեն են բերվել աղջիկներին, մեծ քույրերը ճաշ են պատրաստում։ Համայնքը՝ իրենց, իրենք էլ փոքրիկ քույրերին են ուշադիր։

«Նահապետյան Հռիփսիմեն երեխաներին հեռախոս է տարել, քանի որ իրենցը կոտրել էին։ Հարևաններից մեկը ամեն առավոտ գնում, վառարանը վառում է, տեսնում՝ արթնացել են, ոնց են, ինչ են անում, ինչի կարիք ունեն։ Այս պահին իրենք ամեն ինչ ունեն, որ և՛ անվտանգ լինեն, և՛ իրենց ճնշված չզգան: Ախուրյանի փոխհամայնքապետը էլեկտրական վառարան է գնել, որի վրա կկարողանան ճաշ պատրաստել։ Տանը լողանալու հնարավորություն չկա, սակայն հարևաններից մեկը նաև այդ խնդիրն է լուծել, տարել է իր տուն, բոլորին լողացրել, որ դպրոցին պատրաստ լինեն երեխաները»,- պատմեց Մայիսյանի վարչական ղեկավարը։

Տիկին Արգինան և Հռիփսիմեն նաև Ամանորն են դիմավորել երեխաների հետ, Ձմեռ պապիկի ու Ձյունանուշի հետ դեկտեմբերի 31-ի գիշերը նվերներից բացի՝ նաև տոն են նվիրել փոքրիկներին։
Երեխաներից փոքրը՝ 3, մեծը 16 տարեկան է։ Այսօրվանից փոքրիկը՝ մանկապարտեզ, մյուսներն էլ դպրոց են գնացել։ Առաջին դասարանցու հարցն էլ են կարգավորել։
«Ճիշտ է, ինքն արձակուրդ է, բայց մանկապարտեզում խոսել ենք, փոքրի հետ կգնա մանկապարտեզ, մինչև մյուսները դասերը կավարտեն, կգնան, կվերցնեն, միասին տուն կհասնեն»,- ասում է Նահապետյանը։
Այս պահին երեխաների մեծ քույրն է եկել նրանց հետ մնալու։ Նա ամուսնացած է, քույրերին երկար խնամել չի կարողանա։ Երեխաների խնամակալն ասում է՝ հնարավոր բոլոր պատասխանատուներին դիմել են, որպեսզի Արցախից անչափահասների մոր վերադարձը կազմակերպվի։
«Դիմել ենք Կարմիր Խաչ, ՄԱԿ, Արցախի պատասխանատուներին ենք նաև դիմել, պետք է Կարմիր խաչով գար, բայց ոնց որ հետաձգվել է, չգիտեմ»,- նշում է Հռիփսիմեն։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ մեզ հետ զրույցում նշում է՝ ոչ միայն այս, այլ նաև շատ այլ ընտանիքների խնդիրներից են տեղյակ, սակայն մասնավոր դեպքերը հանրային հարթակում մանրամասնել չի կարող։
Հստակ է, սակայն, իր իրենց մարդասիրական առաքելության մեջ նաև այս հարցերն են ներառված։

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT