Խոզի բուդը չի կարելի տասը օր ուտել. ինչ է պետք դնել Ամանորի սեղանին, ինչպես ճիշտ սնվել, չվնասել առողջությունը և չգիրանալ

Մեր հասարակությունը, սննդաբան Գայանե Շահխաթունու կարծիքով, Ամանորը հիմնականում կապում է սննդի ու առատ սեղանների հետ, ինչը շատ սխալ է:

«Ինձ համար Ամանորն ընդհանրապես չի ասոցացվում ուտեստների հետ, ցավոք, քչերի մոտ է այդպես: Եկե՛ք վայելենք գեղեցիկ քաղաքը, տարվա սկիզբը և ուտեստներին ընթացիկ բնույթ տանք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս սննդաբանը:

Վերջինս այդ երևույթը կապում է պատերազմական իրավիճակում ձևավորված սովորությունների հետ:

«Պատերազմ տեսած երկիր ենք՝ սկսած խորհրդային տարիներից, որտեղ սնունդը ասոցացվում էր անհոգ և հարուստ կյանքի հետ: Այդ հոգեբանությունը մինչև օրս պահպանվում է, գումարած դրան՝ մենք ինքներս ենք տեսել շատ վատ տարիներ 90-ականներին: Մեր ազգը պարբերաբար հանդիպել է սնունդ չունենալու խնդրին, և սննդի առկայությունը և առատությունը ասոցացվում են երջանկության և հնարավորությունների հետ: Դա նորմալ չէ, և ոչ մի քաղաքակիրթ երկրում նման երևույթի չենք հանդիպի, այն կարող է հանդիպել միայն հետխորհրդային երկրներում: Պետք է փորձենք աշխատել մեզ վրա և կրթվենք նաև այս ուղղությամբ»,- նկատում է նա:

Վերջինիս Ամանորի սեղանի բաղադրիչ մասն են այն սննդամթերքները, որոնք, որպես կանոն, միշտ են զարդարում իր սեղանը: Ամենակարևորներից են տեղում պատրաստվող թարմ աղցանները, որոնք նախքան մատուցելը մեկ ժամ առաջ են պատրաստվում:

«Ցանկալի է բաղադրամիջոցները լվացած, պատրաստ պահել սառնարանում կտորե կամ թղթե տոպրակներով և հենց այդ պահին թարմ-թարմ պատրաստել և մատուցել: Սեղաններին պետք է դնել այնպիսի մսամթերք, որոնք տապականեր չեն՝ ջերմամշակում են անցել կա՛մ ջեռոցում, կա՛մ գոլորշու վրա: Խոզի բուդը ես ավելի հակված եմ փոխարինել հնդկահավով, որովհետև ավելի ցածր խոլեստերին է պարունակում, և միսն էլ ունի օգտակար հատկություններ: Խոզի միսը տասը օր շարունակ ուտելը ցանկալի չի»,- ասում է սննդաբանը:

Նա հավելում է՝ քաղցրավենիքները պետք է լինեն ոչ խմորային. «Քանի որ թխվածքների մեծ մասը սերուցք, կարագ, ձու է պարունակում, երկար ժամկետ անցնելուց հետո կարող են ոչ միայն օգտակարություն չունենալ, այլ նաև վնաս հասցնել: Պետք է նվազագույնի հասցնել թխվածքները, որոնք պարունակում են ձու, սերուցք, կարագ, և դրանք փոխարինել, օրինակ, փախլավայով և շոկոլադներով»:

Մրգերի դեպքում ևս պետք է զգուշ լինել և չափավոր ընդունել, խորհուրդ է տալիս Գայանե Շախաթունին. «Միրգը նույն գլիկենիկ ինդեքսն է և հավասար է շաքարին: Եթե փորձում ենք քիչ ուտել, սակայն փոխարինում ենք ուտելու ակտը մրգով, ճիշտ չէ, քանի որ դա նույնն է, ինչ կոնֆետ և այլ քաղցրավենիք ուտենք»:

Սննդաբանի խոսքով՝ իր հաճախորդները հաճախ են նշում, որ այդ օրերին փորձում են շատ և անկանոն չսնվել, սակայն տաբեր տեղերում հյուր գնալով՝ ստիպված խախտում են սկզբունքը: Նա նման դեպքերում խորհուրդ է տալիս օգտվել բանջարեղենից՝ կանաչ պղպեղ, վարունգ, լոլիկ:

«Միակ սնունդը, որը ընթացիկ անընդհատ ծամելու ընթացքում չի խանգարում և ինսուլինի աշխատանքին էլ չի նպաստում, բանջարեղենն է: Իսկ եթե օրվա ընթացքում անընդհատ ուտենք աղացած միս և մայոնեզ պարունակող մայրաքաղաքային աղցան, հնարավոր է՝ երեկոյան ունենանք լուրջ խնդիր, ընդհուպ՝ փսխումներ, անգամ՝ մինչև շտապ օգնության դեպքեր: Որովհետև վստահ չենք, թե ինչպես է պատրաստվել ու պահպանվել: Բոլորը սովորաբար մի քանի օր առաջ են պատրաստում շատ ուտեստներ, որ հետագայում կարողանան վայելել ազատ ժամանակը, սակայն չարժե խաղալ առողջության հետ: Իսկ անժամանակ՝ առանց ռիթմի ծամելը, անգամ կարող է պրովոկացնել տիպ երկու շաքարային դիաբետը, քանի որ ծամելու ընթացքում արտադրվում է ինսուլին»,- զգուշացնում է սննդաբանը:

Նման դեպքերից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ընդունել միատեսակ սնունդ. «Ենթադրենք՝ շատ եք ուզում ուտել խոզի բուդ, կերեք միայն դա, ուրիշ ոչ մի բան: Ուզում եք ուտել դոլմա, երկու-երեք ժամ դադար տվեք նախորդ սնունդ ընդունելու պահից ու նոր կերեք այն, ու նույն կերպ օրվա ընթացքում: Ժամը վեցից հետո խորհուրդ եմ տալիս ուտել միայն բանջարեղեն: Սա զերծ կպահի և՛ օրգանիզմը վնասելուց, և՛ գիրանալուց»:

Մասնագետի խոսքով՝ այս օրերին պետք է զգույշ լինել ձկնամթերքները կաթնամթերքների հետ զուգակցելուց, որը կարող է թունավորում առաջացնել: Խմիչքների դեպքում ևս ցանկալի է միատեսակ խմիչք ընդունել: «Եթե սկսել եք օղիով, շարունակեք օղի խմել ամբողջ օրվա ընթացքում, քանի որ տարբեր տեսակի խմիչքներ զուգակցելը ևս կարող է թունավորում առաջացնել,- ասում է նա:

Իսկ այն մարդկանց, ովքեր նիհարում են, սննդաբանը խորհուրդ է տալիս զերծ մնալ կամ չափավոր ընդունել թթվեցրած սննդից, որն աղի մեջ է պահպանված՝ բաստուրմա, թթվի տարբեր տեսակներ, պանիր և այլն. «Երկու հատիկ բաստուրման և մեկ բաժակ հանքային ջուրը կարող են ավելի շատ գիրացնել, քան մի հատ լավ, մեծ, յուղոտ կտոր միսը»:

Նրա խոսքով՝ տոներից հետո շատ են դիմում այն մարդիկ, որոնք մի քանի օրում հասցնում են 5-6 կիլոգրամ քաշ հավաքել: «6 կիլոգրամ՝ տասը օրում. դա աղետ է, ու, ինչ խոսք, տոներից հետո այս խնդրով ավելի շատ են սկսում դիմել: Իմ աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկն է, որ սովորեցնեմ ոչ թե մի լավ ուտենք, հետո դետոքս ծրագրով նիհարենք, այլ և՛ ուտենք, և՛ չգիրանանք: Սիստեմավորված սնվելու դեպքում ոչնչից չենք զրկվի, փաստի առաջ էլ չենք կանգնի: Ազգային մենթալիտետի սխալներից է՝ մի հատ լավ ուտենք, հետո մի քանի օրում մեզ տանջելով նիհարենք: Այ սա է վնասում մեր օրգանիզմին»,- նշում է նա:

Իսկ Ամանորը սննդաբանի համար մոտիվացիոն սկիզբ է. «Սա գլոբալ մոտիվացիոն փուլ է, որ ես իմ առաջ կոնկրետ խնդիրներ եմ դնում՝ պե՛տք է անեմ այս կամ այն բանը, պե՛տք է հնարավորինս շատ մարդկանց երջանկացնեմ, այդ թվում՝ ինձ»:

Իսկ տոնի ամենակարևոր մաղթանքը առողջությունն է. «Իմ ամենակարևոր մաղթանքն այն է, որ աչալուրջ լինեք ձեր առողջությանը, որովհետև միմիայն դա է, որ անփոխարինելի է ու ոչնչով հետ չես բերի, երբեք անտարբեր մի անցեք գանգատների կողքով. արագ դիմեք լուրջ մասնագետների, հետազոտվեք ճիշտ ժամանակին»:  

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3929 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե