Ժամանակն է, որ Լաչինում ստեղծված իրավիճակի մասին խոսվի ավելի բաց, բայց ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլորի մասով. Բաբաջանյան

Պետերբուրգում հրապարակային հանդիպումների մեկ երկու դրվագը ակնառու են դարձնում, որ Լաչինի շուրջ իրավիճակը ոչ միայն հեռու է հանգուցալուծումից, այլև իրավիճակն ունի շատ ավելի մեծ համատեքստ, քան Լաչինն է։

Այաս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ հարց ուղղելով, թե ի՞նչ կարող է անել Երևանը, եթե ռուս խաղաղապահներն ու Ադրբեջանը չեն անում այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում:

«Այստեղ գալիս է մյուս հարցը՝ իսկ Երևանն ունի՞ որևէ այլ բան անելու գործընկեր կամ դաշնակից, որը գործնականում կարող է օժանդակել այդ այլ տարբերակին:

Լաչինի միջանցքի խնդրում Ադրբեջանի գործողությունը ունի գործնականում բոլոր ուժային կենտրոնների առնվազն լուռ աջակցությունը: Համենայն դեպս, բացելու կոչերը, որ հնչել են, գործնականում ոչինչ են, և, եթե տևական ժամանակ անց դրանք չեն տալիս որևէ արդյունք, իսկ կոչերի հեղինակները չեն տալիս որևէ գործնական այլ քայլի պատրաստակամության նշան, ուրեմն նրանք էլ ստեղծված իրավիճակում ունեն իրենց ակնկալիքը և գործնական որևէ բան կանեն, եթե ստանան այն:

Այստեղ պետք է հասկանալ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար Երևանի ձեռքի տակ ինչ գործիքներ և լծակներ են դեռևս պահպանվում։

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գուցե հայ հանրության համար առնվազն նույնքան որոշակիությամբ ակնարկի, թե ինչպիսին են իրավիճակից ելքի և առաջընթացի պատկերացումները այլ դերակատարների մոտ, որոնք հայտնում են անմիջական միջնորդական շահագրգռություն:

Եթե տեղի չի ունենում որևէ փակ շրջանակում փոխհամաձայնեցված՝ բարձրաձայն, թե լռելյայն, գործընթաց, ապա թերևս ժամանակն է, որ իրավիճակի մասին խոսվի ավելի բաց, բայց ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլորի մասով: Դա անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը իրավիճակի առավել ընդգրկուն գնահատական ձևավորելու և ըստ այդմ կարևոր որոշումների հարցում դիրքորոշվելու համար, որովհետև, եթե իրավիճակը զարգանա Հայաստանին ևս մեկ անգամ որևէ ստատուս-քվո պարտադրելու, ու այն էլ՝ պատերազմական տարբերակով պարտադրելու ուղղությամբ, ապա դա արդեն կլինի հայկական պետականության անշրջելի կորուստ»,- գրել է քաղաքական գործիչը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1213 դիտում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ