Տոների մասին հուշող միակ բանը օրացույցն է. ինչպես են գործում շրջափակված Արցախում մշակութային և կրթական կենտրոնները

Արդեն 11 օր է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ու, չնայած ստեղծված իրավիճակին, շրջափակված Արցախում մշակութային ու կրթական կենտրոնները բնականոն կերպով շարունակում են գործել:

Ստեփանակերտի պատկերասրահում, օրինակ, դեկտեմբերի 20-ին բացվել է նկարիչ-քանդակագործ Հրանտ Մնացականյանի անհատական ցուցահանդեսը, որն անցել է  մարդաշատ: Իսկ այսօր պատկերասրահում տեղի կունենա կամերային երաժշտության փառատոնի հերթական երեկոն:

«Ցուցահանդեսին շատ այցելուներ ենք ունեցել: Երեխաները առաջվա նման գալիս են էքսկուրսիաների, ու, չնայած իրավիճակին, մեր աշխատանքը բնականոն ձևով շարունակվում է: Օր է լինում՝ քիչ այցելուներ ենք ունենում, սակայն նախկինում եղածի հետ համեմատելիս տարբերությունը մեծ չէ, հետաքրքրությունն էլ նույնն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է պատկերասրահի էքսկուրսավար Էլինա Համբարձումյանը:

Իսկ ահա Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում վերջին օրերին ընթերցողների թիվն ավելի է աճել:

«Այս անորոշությունից ցրվելու համար շատերը գալիս են գրադարան: Ընթերցողներ ունենք, որ Հայաստանից եկել և մնացել են այստեղ: Գալիս են գրադարան՝ ընթերցասրահ, ու փորձում այդպես անցկացնել իրենց ժամանակը, ցրվել»,- ասում է գրադարանի տնօրեն Ալյոնա Գրիգորյանը:

Ալյոնան պատմում է, որ գրադարանում տարեվերջյան գրքի քննարկումներ ու շնորհանդեսներ էին նախատեսված, սակայն ստեղծված իրավիճակի հետևանքով հետաձգվել են. «Հյուրեր պետք է գային նաև Երևանից, և ստիպված հետաձգել ենք այս միջոցառումները: Հետո այդ ոգին ու տրամադրությունն էլ չկա, բայց մնացածն իրեն հունով կազմակերպում ենք»:

Վերջինիս խոսքով՝ Արցախում վախի մթնոլորտ չկա, ասում է՝ ինչից պետք է վախենան՝ իրենց տանն են, պարզապես անորոշությունն է ճնշում: Իսկ մոտեցող տոների մասին հուշող միակ բանը օրացույցն է:

«Տոնական տրամադրություն չկա: Հիմնականում դպրոցներում են փորձում տոնական միջոցառումներ կազմակերպել, այն էլ՝ մինչև տասը տարեկան երեխաների համար, որովհետև մեծերն արդեն հասկանում են իրականությունը: Հետո նաև խանութներն են դատարկվել, իսկ տոներին նաև սեղանները պետք է տոնական լինեն: Նախատոնական ապրանքների առևտուրը Հայաստանից սովորաբար դեկտեմբերի 10-ից հետո էր արվում, ինչն այս պայմաններում արդեն հնարավոր չէ: Ինչ տոնի մասին է խոսքը, որ անգամ ուսուցչուհուն չես կարող ծաղիկ առնել՝ նվիրել, կամ, առհասարակ, հարազատներին նվերներ անել»,- սրտնեղում է նա:

Արցախի Թումո կենտրոնի տոնական զարդարանքներն էլ, իրավիճակի հետ կապված, այս տարի տեղ չեն հասել, սակայն Արցախում, այնուամենայնիվ, կենտրոնը կզարդարվի և կլուսավորվի այլընտրանքային մոտեցմամբ:

«Մենք շատ սիրուն զարդարանքներ ունենք, բայց, ցավոք սրտի, այս տարի այն մեզ չհասավ: Փորձում ենք զարդարանքներ գտնել, լուսավորել կենտրոնը, որպեսզի երեխաների տոնական ու ուրախ տրամադրությունն ապահովենք: Չնայած ստեղծված իրավիճակին՝ մենք շարունակում ենք ուսանողներին մաքսիմում տալ այն, ինչ կարող ենք»,- նշում է Արցախի Թումո կենտրոնի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը:

Խաչատուրը պատմում է, որ այս օրերին Արցախում մնացած Synopsys Armenia-ի աշխատակիցները կապ են հաստատել իրենց հետ և հանդիպում ունեցել Թումոյի ուսանողների հետ:

«Փորձում են այստեղ եղած ժամանակն այդպես օգտագործել, ու շատ ոգևորված էին: Մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքով ու փորձով ՏՏ ոլորտում, ծանոթացրին միկրոէլեկտրոնային սխեմաներին և դրանց արտադրությանը: Բավական շատ ուսանողներ էին հավաքվել, ու եթե իրավիճակը շարունակվեց, հավանաբար նրանց հետ փոքր պրոյեկտներ կանենք»,- ասում է նա:

Քանի որ դեպի Թումո այցերը կազմակերպվում են տարբեր շրջաններից, համայնքներից ու գյուղերից, և Արցախում նաև գործում է երեք Թումո տուփ՝ Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունի շրջաններում, հիմնական խնդիրը կապված է փոխադրամիջոցների հետ:

«Երեխաների փոխադրման հարցը ինքներս ենք կազմակերպում տարբեր համայնքներից ու գյուղերից, այժմ դիզվառելիքի դեֆիցիտի հետ կապված փոխադրման խնդիր ունենք, ու շատ տեղերից նրանք չեն կարողանում հասնել դասերի: Սակայն մենք փորձում ենք այլընտրանքներ գտնել՝ գազով մեքենաներ ենք գտնում, որպեսզի երեխաները և դասերը չտուժեն»,- նկատում է Արցախի Թումոյի ղեկավարը:

Վերջինիս խոսքով՝ երեխաները հատկապես այս օրերին ավելի մեծ ոգևորությամբ են գալիս կենտրոն՝ դասերի. «Կենտրոնում դասընթացների ու պրոյեկտների ընթացքում երեխաները կտրվում են շրջափակման մասին լուրերից, ցրվում են և տարվում Թումո աշխարհով՝ հմտությունները սովորելով, զարգանալով ու ինքնակրթվելով»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35489 դիտում

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը