Ես բարիկադի այս կողմում եմ, դուստրս՝ այն. Լուսինե Ղարախանյանը ևս չի կարողանում տուն վերադառնալ, նա Գորիսում է

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակվելու հետեւանքով տուն գնալու հնարավորությունից զրկված է նաեւ Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։ Նա այժմ գտնվում է Գորիսում։

«Ես բարիկադների այս կողմում եմ, իսկ 7 տարեկան դուստրս, ընտանիքս՝ այն կողմում՝ Ստեփանակերտում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նախագահի խորհրդականը:

Ղարախանյանն օրեր առաջ մեկնել էր ՌԴ՝ Կրասնոդարում Հյուսիսային երկրամասի համայնքների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կայացել է, քննարկումներից, փորձի փոխանակումից հետո վերադարձել են՝ հետագայում զարգացման ծրագրերը Արցախի դպրոցներում ներդնելու նպատակով, սակայն տուն դարձի ճանապարհին՝ փաստի առաջ կանգնել։

«Հաճախ եմ տնից բացակայում, բայց այսքան երկար երբեք չէր եղել, բալիկս էլ է արդեն անհանգիստ, չնայած տեղյակ է իմ՝ տեւական բացակայության պատճառի մասին։ Քույրս է նրան խնամում, դպրոց տանում, բայց երեխան սթրես է ապրում, քանի որ գիտի իրականությունը, չես կարող խաբել։ Արցախում ապրող բոլոր մանուկները, որոնց ծնողները հայտնի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ, սթրես են ապրում»,- նկատում է նա։

Անդրադառնալով բնապահպանների անվան տակ հանդես եկող անձանց ակցիաներին՝ վերջինս նկատում է՝ նրանք խոսում են բնապահպանությունից, հումանիտար ինչ-որ արժեքներից, բայց սթրեսի ու անհարմարությունների մեջ են պահում 30 հազար երեխայի, 20 հազար ծեր մարդու ու 9 հազար հաշմանդամի։

«44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքը թափել են մեր գլխին, եւ մինչեւ հիմա քայքայվում են վիրավոր տղաների ոսկորները։ Հադրութից մինչեւ Շուշի անտառահատելով, բուսական աշխարհը հողին հավասարեցնելով՝ ճանապարհ են սարքել, ստացվում է՝ իրենք՝ մեզ, մեր էկոլոգիան չեն վնասել, բայց մենք վնասո՞ւմ ենք իրենց։ Զավեշտ է, զավեշտ»,- ասում է զրուցակիցը։

Լուսինե Ղարախանյանի կարծիքով՝ հարկավոր է թիրախային եւ շատ ակտիվ աշխատանք տանել՝ ՄԻՊ-ի գրասենյակի, դեսպանների մակարդակով։ Շարունակելով միտքը՝ վերջինս հարցադրում է անում՝ որպես հակակշիռ այս ծիծաղելի ակցիայի՝ ինչո՞ւ Հայաստանում գիտականորեն չեն բարձրաձայնում ֆոսֆորի հարցը․ «ՀՀ բժիշկներն անձնապես տեղյակ են ու մի ամբողջ փաթեթ ունեն ֆոսֆորի մասին՝ որպես զանգվածային ոչնչացման զենքի․ մատներով են շոշափել դա 44-օրյա պատերազմի մասնակից մեր տղաների վրա։ Բայց, չգիտես՝ ինչու, մենք խնամքով փակեցինք այդ փաթեթն ու սկսեցինք մեր վերքերը լիզել»։

ԱՀ նախագահի խորհրդականը կրկնում է՝ Արցախն ապաշրջափակելու համար պետք է ագրեսիվ պայքար տարվի. պետք է մտավորականությունը արձագանքի, երիտասարդները տարբեր ֆլեշմոբեր իրականացնեն։

«Ադրբեջանցիներն իրենց բոլոր ալիքներով, տարբեր հարթակներով քարոզչություն են իրականացնում, թե իբր, տեսեք, մենք խաղաղ ակցիա ենք անում, շտապօգնության ու հումանիտար աջակցության մեքենաների ելումուտը չենք խոչընդոտում եւ այլն։ Բայց ընդամենը մեկ շտապօգնության մեքենա է անցել երեկ, այն էլ այդ երեխայի կյանքին վտանգ էր սպառնում, Կարմիր խաչի միջամտությամբ մի կերպ կարողացել են անցկացնել»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի որ հեռուստաալիքը միացնում ես, կա՛մ նախատոնական գովազդներ են, կա՛մ սերիալներ, կա՛մ էլ սերիալի կրկնություններ. «Աղմուկ արեք, վայնասուն պետք է լինի, համազգային պայքար։ Ուրախությունն էլ պետք է համազգային լինի, շրջափակումն էլ։ Խմբային ինտելեկտը շատ թույլ է մեր, ճիշտ չէ այսպես։ Շատ բաներ է սխալ դրված, չգիտենք, թե որն է առաջ գնալու օրակարգը, որն է արժեքային այն դաշտը, որը պետք է բոլորը որդեգրեն, չի երեւում դա մեզ մոտ»:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե Արցախը միշտ էլ ներքուստ պատրաստ է նմանատիպ ճնշումների ու զրկանքների՝ Ղարախանյանը նկատում է՝ ընդհանրապես մեր դիմադրողականության մակարդակը չափազանց բարձր է, բայց դա չի նշանակում, որ Արցախը փորձադաշտ պետք է դարձնել տարբեր ձեւերով։

Խորհրդականի համոզմամբ՝ դիտավորությամբ արվող այս ակցիան նաեւ նպատակ ունի հասկանալ, թե Արցախի բնակչությունն ինչքան երկար կարող է դիմադրել՝ միեւնույն ժամանակ շեշտելով՝ արցախցին դիմադրելու շատ մեծ փորձ ունի․ «1991 թվականից սկսած՝ մեր դիմադրողականությունը կարելի է Գինեսի գրքում գրանցել, թող իրենք մտածեն։ Իհարկե, մարդիկ դիմադրում են, ինքնակազմակերպված են, խուճապ չկա, ինչը շատ ունիկալ է։ Խուճապ չկա, եւ այդպես էլ պետք է լիներ, քանի որ մարդիկ Արցախում ապրում են իրենց նախնիների, իրենց հայրենի հողի վրա: Խուճապ թող լինի այն մարդկանց մոտ, որոնք ինչ-որ կեղծ թեզերով եկել, ճանապարհ են փակել»։

Լուսինե Ղարախանյանի դիտարկմամբ՝ այս ամենը երկար խաղ է՝ պարալիզացնելու մարդկանց հոգեբանական ռեսուրսները։ Ասում է՝ ինչքան էլ արցախցին հզոր է, ամուր կամք ունի, միեւնույն է, հնարավոր չէ, որ այդքան խոցես ու մնա անխոցելի․ «Պարալիզացնում են համակարգը ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից։ Դրսից ենթակառուցվածքներին են հարված հասցնում, տոտալ հոգեբանական ահաբեկչություն է, ճնշում են ամեն տեղից, որպեսզի օղակը սեղմվի, մարդկանց մոտ տագնապն ու հիասթափությունը խորանան, ցանկանան լքել. բայց ինչքա՞ն կարող ենք հայրենիք կորցնել, չենք կարող»։

Ըստ նրա՝ որքանով հասցրել են մոնիթորինգ իրականացնել, բնապահպանական պատրվակով ճանապարհ փակած անձինք հատուկ ջոկատայիններ են, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ, մարդիկ են, որոնք պարզապես կանաչ ու կապույտ շորեր են հագել, ճանապարհ փակել։

«Այնքան անկազմակերպ, ցաքուցրիվ ու փնթի ցույցեր են, որ դա շատ ակնհայտ է։ Նաեւ ուսանողներ էին բերել լցրել, որոնք այնքան անտեղյակ էին, որ ասում էին՝ եկել ենք, որ Ստեփանակերտում մոնիթորինգ անենք։ Նրանք անգամ չգիտեին, որ ցույցերը Կաշենի հանքավայրի հետ են ադրբեջանցիները կապում։ Բայց չեմ կարծում, թե երկար ձգեն։ Եղանակային պայմանները մի փորք էլ վատանան՝ այդտեղ մնացողը չեն։ Շուտով հոգնելու են, փախչեն»։

Ղարխանյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներով երեւացող պատկերն իրական է՝ Արցախում բոլորն իրար աջակցում ու միմյանց մասին հոգ են տանում այս օրերին, անգամ մարդիկ կան, բժիշկներ, որոնք անվճար ծառայություններ են մատուցում, ատամներ բուժում, հեռացնում եւ այլն։ Մարդիկ կան, որոնք իրենց որդեգրած արժեքների չափով փորձում են աջակցել, հոգսերը կիսել։

Վերջինս, սակայն, մտահոգություն է հայտնում, որ հանկարծ չլինի՝ ճանապարհը բացելուց հետո մարդիկ լքեն իրենց տները. «Այն մարդիկ, որոնք այսօր թողնում գնում են, ես համարում եմ, որ իրենք անհայրենիք են, եթե ՀՀ-ում են ապրում, դա ներելի է, որովհետեւ էլի մեր երկիրն է, բայց Հայաստանից դուրս եկածներին ես համարում եմ անհայրենիք, անձնապաստան։ Այդ մարդիկ օրվա հոգսերով ապրող, օրվա սննդակարգ ունեցող, արժեքներից զուրկ անձինքն են։ Մենք էլ հայրենիք չունենք կորցնելու համար, պետք է մնալ ու հզորացնել պայքարի ոգին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2157 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը