Երևան
12 °C
Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային բեռնախցիկով փոխադրամիջոցով: Գերատեսչության հաշվեկշռում գրանցված «ԿամԱԶ-4308» մակնիշի բեռնատարը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերասարքավորվել է աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկի: ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, դատաբժշկական փորձաքննության համակարգող Անա Մարիա Բոզա Առլոտը և լոգիստիկայի համակարգող Արթուր Ղազարյանը:
Աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկը կարող է միանգամից տեղավորել 12 մարմին: Այն կարող է օգտագործվել նաև հեռավոր մարզերում, իսկ սառեցման պրոցեսն ապահովվում է ինչպես հոսանքի աղբյուրով, այնպես էլ ինքնաբավ եղանակով:
ԱԻ նախարար Դավիթ Համբարյանը, անդրադառնալով ԿԽՄԿ-ի հետ արդյունավետ աշխատանքին, նշել է, որ այս աջակցությունը համագործակցության շատ կարևոր դրսևորում է:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը աճյունների ճիշտ տեղափոխման վերաբերյալ մշտապես համագործակցել է տարբեր կառույցների հետ: Գործընթացի իրականացումը՝ անհրաժեշտ կահավորմամբ սառնարանային բեռնախցիկի առկայության շնորհիվ, ինստիտուցիոնալ և կազմակերպչական առումով հետայսու ավելի բարձր մակարդակի վրա կլինի»,- նշել է Դավիթ Համբարյանը:
Իր հերթին ԲԱՎ պետ Կարեն Աթոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում փրկարարները մի քանի փուլով վերապատրաստում են անցել:
«Սկզբնական շրջանում գործընկերների հետ դիերի որոնման վարքականոնների վերաբերյալ պատրաստել ենք թիմեր: Արդեն ձևավորվել է 4 թիմ և աշխատանքների հաջորդ փուլը կապված է բեռնախցիկի հետ: Բացի այդ մեր վարչությունը ԿԽՄԿ-ից առաջարկ է ստացել պատրաստել դատաբժշկական առաջին արձագանքող մասնագետներ: Նրանց համար Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների կողմից կազմակերպվելու են առցանց դասընթացներ»,- ասել է նա:
Հանդիպման վերջում Միրիամ Էլ Խոլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը և նշել, որ երկկողմ համագործակցությունն առաջին իսկ օրվանից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT