Երևան
12 °C
Այսօր Շիրակի մարզի տարեվերջյան խորհրդի նիստն անցկացվեց ընդարձակ կազմով՝ մասնակցությամբ մարզային իշխանության, համայնքների, ուժային կառույցների, մարզպետարանի ենթակայության հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների, ԶԼՄ ներկայացուցիչների։
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պարզաբանեց՝ ինչու են մեծաթիվ պաշտոնյաներ և իրենց ոլորտներում տարբեր պատասխանատուներ հրավիրված։
«Տարեվերջյան նիստն ընդարձակ կազմով ենք անցկացնում, որովհետև մարզում առկա խնդիրների մասին պետք է խոսել բաց, առավել ևս՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության առաջ։ Ես կարծում եմ, որ պետական և հանրային ցանկացած գործիչ իր գործելակերպում պետք է լինի թափանցիկ, հաշվետու, և նրա գործունեությունը բացառապես պետք է հիմնված լինի օրինականության վրա։ Մոտեցումներում խստությունն ինքնանպատակ չէ, պարզապես պետք է արձանագրվի, որ օրինականությունն առավել է ամեն ինչից։ Ցավոք, հաճախ կան դեպքեր, երբ պաշտոնյաներն ունենում են կաշկանդվածություն՝ գործելակերպի կամ մոտեցումների։ Երբ չգիտեք՝ ինչպես վարվեք, առաջարկում եմ օրենքով շարժվել։
Մենք շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Թեև մեզանից շատերը կարծում են, որ կոռուպցիան կաշառք տալ կամ ստանալն է, բայց շահերի բախումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, հովանավորչությունը և այլ արատավոր երևույթները նույնպես կոռուպցիայի դրսևորումներ են: Ցանկացած դեպքում, երբ որ դա կնկատվի, կլինեն հստակ քրեաիրավական հետևանքներ»,- մանրամասնեց մարզպետը։
Փաստվեց, որ մարզպետարանը հրապարակային է եղել մարզպետի բոլոր որոշումների հրապարակման առումով։ Տարեսկզբից մինչ օրս Շիրակի մարզպետն ընդունել է 675 որոշում, նախորդ տարի դրանց թիվը 451 է եղել։
Մարզպետի համապատասխան որոշումներով ֆինանսական օգնություն է տրամադրվել 998 քաղաքացու, մինչև տարեվերջ նրանց թիվն ավելանալու է։ Մարզպետն ասաց՝ այս հարցում ևս մոտեցում է փոխվել։
«Մինչ իմ մարզպետ նշանակվելը դրամական աջակցություններն ու ֆինանսական հատկացումները որևէ կերպ չեն կանոնակարգվել։ Այժմ հստակեցված են չափորոշիչները, թե ում որքան, ինչպես և ինչու է տրամադրվում գումարը։ Նաև հստակեցվել են դիմելու ժամկետները։ 6 մասից շուտ այլևս դիմել չեն կարող, ինչը բերել է դիմումների նվազման։ Ես միշտ նշել եմ՝ ՀՀ քաղաքացուց անքակտելի է նրա արժանապատվությունը։ Կներեք, բայց քաղաքացուն 10 հազար դրամ տալը նվաստացուցիչ է։ Մենք ունենք սահմանված սանդղակներ ու չափորոշիչներ»,- ասաց Բաղդասարյանը։
Մարզպետը նաև կարևոր մեկ հանգամանք ընդգծեց. յուրաքանչյուր նիստից 1-2 օր առաջ մարզպետի որոշմամբ նոր հանձնաժողով է ձևավորվում։ Արդյունքում սուբյեկտիվ մոտեցումները այս հարցում բացառվում են։
«Հետևողական և աչալուրջ աշխատանքը մեր յուրաքանչյուրի պարտականությունն է՝ անկախ նրանից՝ պետական, հանրային ինչ պաշտոն եք զբաղեցնում, և դրա կարևոր ցուցիչը քաղաքացու գոհունակությունն է։ Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել։ Մոտեցումներն ու ձեռագիրը շարունակում է մնալ նույնը»,- ընդգծեց նա:
Կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններին Բաղդասարյանը հորդորեց լինել զգոն, աշխատանքում՝ առավել պարտաճանաչ։
«Քաղաքացիների հետ շփման ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առավելապես բուժհաստատություններում սպասարկման որակի վերաբերյալ, դժգոհություններ կան նաև ուռճացված հաստիքացուցակների հետ կապված։ Ես խնդրում եմ, որ դուք առավել ուշադիր լինեք սպասարկման որակի պատշաճ կազմակերպման վրա։ Նշեմ, որ դպրոցներում նույնպես ունենք բազմաթիվ խնդիրներ, հաստիքացուցակներում առկա են անհասկանալի հաստիքներ, և լիահույս եմ, որ 2023 թվականին, իմ մոտեցումներին համապատասխան, հաստիքացուցակները կվերանայվեն»,- ասաց Բաղդասարյանը։
Մարզպետը նաև հայտարարեց, որ հավելավճարներն ու պարգևավճարները ինքնանպատակ չեն, և դրանք տրվում են, երբ իրականացվում է պատշաճ աշխատանք՝ որպես խրախուսանք։ Մինչ տարեվերջ այս հարցում փոփոխություններ չեն լինի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT