Երևան
12 °C
Կրկեսը ծիծաղ է նկարում մարդկանց ու հատկապես երեխաների երեսին, զարմանք ու հիացմունք առաջացնում, ասում է Երևանի կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանն ու վստահեցնում, որ մինչև 2023 թվականի վերջ կունենանք տարածաշրջանում նմանը չունեցող կրկեսի նոր շենք:
«Այժմ էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Կրկեսի նոր շենքի վերականգնումը, պանդեմիայով ու պատերազմով պայմանավորված, ձգձգվեց, սակայն ամենաուշը մինչև մյուս տարեվերջ կունենանք վերազինված ու ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրկեսի շենք: Համոզված եղեք, որ տարածաշրջանում նմանը չունեցող կրկես ենք ունենալու՝ ժամանակակից լուսային, ձայնային էֆեկտներով հագեցած: Նոր շենքը նաև ներառական է լինելու, ինչպես նաև ունենալու ենք դրսից հրավիրված մասնագետներ, հյուրախաղեր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Գասպարյանը:
Վերջինիս խոսքով՝ ցանկացած երեխա սիրում է կրկեսը, քանի որ այստեղ առեղծվածային ինչ-որ բան կա. «Կրկեսային ներկայացումների ժամանակ հաճախ եմ հետևում հանդիսականի տպավորություններին և նրանց հիացական հայացքներից ենթադրում, որ երեխաներն այստեղ լիարժեք երջանիկ են»:
Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի խոսքով էլ՝ շատերը մտածում են, որ եթե կրկեսի շենքը չի գործում, կրկեսի դերասանները պարապության ու անգործության են մատնված, սակայն իրականում պատկերը հակառակն է:
«Կրկեսը թատրոնի նման չէ, կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է: Մեր բոլոր դերասանները աշխարհի տարբեր երկրներում հյուրախաղերի են մասնակցում, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամները՝ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները: Իմ թոռներն էլ ներառված էին Կատարում ընթացքող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շոու ծրագրերում և հաջողությամբ ավարտեցին իրենց հյուրախաղերը: Հազվագյուտ մարդիկ էին ընդգրկված այդ ծրագրում, հրավիրված էին լավագույններից լավագույնները, և սա ևս մեր կրկեսի ձեռքբերումներից է: Մեր դերասանները աշխարհով մեկ սփռված են և աշխատում են: Եթե հիմա կարողանաք գտնել կրկեսի գոնե մեկ պարապ դերասանի, երեկու-երեք օրվա ընթացքում կուղարկեմ հյուրախաղերի. պահանջարկն այդքան մեծ է»,- նշում է Սոս Պետրոսյանն ու հավելում, որ ամեն ամիս չորս ներկայացում են ունենում Պարոնյանի անվան թատրոնում, և դրանք անցնում են լեփ-լեցուն դահլիճներով:
Վերջինիս խոսքով՝ կրկեսի հին շենքը լավ շենք էր, սակայն արդեն չէր համապատասխանում ժամանակի պահանջներին:
«Բարձրությունը ընդամենը 18 մետր էր, հանդիսատեսի քանակը՝ 1500 մարդ, իսկ հիմա բարձրությունը կլինի 25 մետր, հանդիսատեսի քանակը՝ 2400-2500 մարդ: Նոր եմ կրկեսից գալիս. եռուզեռ էր տիրում: Շենքը պատրաստ է, միայն ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Մյուս տարվա սեպտեմբերին պլանավորում ենք բացումը: Նոր՝ մոդեռնիզացված կրկեսում կկարողանանք հյուրընկալել այնպիսի կրկեսներ, ինչպիսիք են ջրային, օդային ակրոբատիկական, կանադական հայտնի «Դոսոլեյ» կրկեսները և այլն: Հին կրկեսում չունեինք այդ պայմանները: Օդափոխման ու ջեռուցման նորմալ համակարգ չունեինք: Եղել է՝ դրսում -20 աստիճան է եղել, նույն էլ՝ ներսում, և մենք այդ պայմաններում ելույթ ենք ունեցել»,- հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարն ու հավելում, որ այժմ բոլոր իմաստներով գերհագեցած կրկեսի շենք ենք ունենալու և կարծում, որ հանդիսատեսի այսքան երկար սպասումները բոլոր իմաստներով արդարացված են լինելու:
1972 թվականին՝ Լեոնիդ Ենգիբարյանի մահից հետո, Սոս Պետրոսյանի ջանքերով ստեղծվեց Ենգիբարյանի անվան առաջին դպրոց-ստուդիան: Այս տարի լրացավ ստուդիայի գործունեության 50-ամյակը: Պետրոսյանը հպարտությամբ է նշում, որ հազարավոր աշակերտներ են ունեցել, որոնցից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են, Ռուսաստանի ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, սակայն մեզ մոտ կրկեսի դերասանները կարծես թե ըստ արժանվույն գնահատված չեն.
«Այստեղ ընդունված չի արժևորել կամ առավել ևս պարգևատրել կրկեսի դերասանին: Բարի նախանձով եմ նայում, երբ մեծարում են սպորտում հաջողության հասած մարզիկներին, կամ թատրոնի դերասաններին, և հուսով եմ՝ մի օր կրկեսային արվեստն ու դերասաններն էլ ըստ արժանվույն կգնահատվեն»:
Այժմ Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայում ընդունելություն է 6 տարեկանից սկսած բոլոր ցանկացողների համար:
«72 թվականից սկսած՝ դպրոց ստուդիան գործել է անվճար, դասավանդվում են բոլոր ժանրերը, բացառությամբ՝ կենդանավարժությունից: Այժմ ստուդիա-դպրոցը գործում է վետերանների միության շենքում: Դասերն ընթացքում են ամեն օր: Տեսե՛ք, այդքան պարային խմբեր կան մեզ մոտ, բայց արդյոք կա՞ պահանջարկ, և պարողը կարո՞ղ է ընտանիք պահել: Իսկ կրկեսային արվեստ սովորողները աշխատանքի խնդիր չեն ունենում. պահանջարկը շատ մեծ է»,- նշում է Պետրոսյանը:
Նոր որակի կրկես ունենալուն ընդառաջ՝ այս ընթացքում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Կրկեսային ռեժիսուրա» կուրսն է բացվել, որի նախաձեռնությունը կրկին Սոս Պետրոսյանինն է։ Վերջինիս խոսքով՝ կրկեսային արվեստը լավ և հետաքրքիր արվեստ է, որն ունի հեռանկարներ և մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում: Իսկ կրկեսից մարդիկ գնում են թեթևացած, լիցքաթափված ու երջանիկ. «Եվ հետո, շատերը մտածում են, որ կրկեսը միայն մանուկների համար է, սակայն կրկեսը որքան երեխաների, այդքան էլ մեծերի համար է»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT