Երևան
12 °C
Մայր Աթոռը խոր ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին կյանքի 92-րդ տարում ԱՄՆ-ում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը:
«Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Տ․ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- ասվում է մահազդի մեջ:
Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի կենսագրությունը
Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (ավազանի անունը՝ Հովսեփ) ծնվել է 1930 թ. հունիսի 11-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Մեսրոպյան հայկական ազգային վարժարանում: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Անթիլիասի Դպրեվանք:
1951 թ. հունիսի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպսիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Ձեռնադրությունից հետո պաշտոնավարել է Դպրեվանքում որպես տեսուչի օգնական և դաստիարակ:
1953 թ. մեկնել է Շոտլանդիա ուսանելու Էդինբուրգի համալսարանում: Ակտիվ գործունեություն է ծավալել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի երիտասարդական շարժման շրջանակում՝ մասնակցելով մի շարք էկումենիկ համաժողովների:
1956 թ. նշանակվել է Նյու Ջերսի նահանգի (ԱՄՆ) Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: Ուսումը շարունակել է Ռուտգերսի Նյու Բրունսվիք աստվածաբանական ճեմարանում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան:
1967 թ. նշանակվել է Կանադայի թեմի Առաջնորդական փոխանորդ, ստեղծել նոր ծխեր, պատրաստել Կանադայի Հայոց թեմի կանոնադրության նախաշավիղը` համապատասխանեցնելով Կանադայի կառավարության պահանջներին:
1967 թ. հոկտեմբերին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
1971 թ. մարտին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ՝ ծառայելով շուրջ 32 տարի, որի ընթացքում հաստատել է 13 նոր ծխեր։
1976 թ. ձեռնադրության 25-ամյակի առթիվ Վազգեն Ա Հայրապետի կոնդակով արժանացել է արքության պատվի:
1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, ԱՄՆ Արևմտյան թեմում հաստատել է որբերի հիմնադրամ։ Սրբազան Հոր անմիջական նախաձեռնությամբ ԱՄՆ Արևմտյան թեմը վերակառուցել է Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ դպրոցը։ Իսկ Փասադենայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հիմնվել է Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։
1997 թ․ Վաչե Սրբազանը երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Եկեղեցու կանոնադրության պատրաստման հանձնախմբի նախագահ: Կանոնադրության նախաշավիղը ավարտվել է 2002 թ.:
2003 թ. Վաչե Սրբազանը 32 տարվա բեղուն առաջնորդական գործունեությունից հետո անցել է վաստակած հանգստի:
Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT