60 տարիներից 40-ը՝ բեմում. Գյումրու դրամատիկականում գնահատանքի օր էր. տոնվեց դերասան Հովհաննես Հովհաննիսյանի հոբելյանը

1962-ի աշնանային մի ցուրտ օր տոհմիկ գյումրեցի Գրիշի ու Հռիփսիմեի ընտանիքում ծնվեց երրորդ որդին՝ Հովհաննեսը, որը սոսնձվեց Գյումրուն ու դարձավ նրա անբաժանելի մասնիկը։

Սաթո մամը՝ տան ավագը, հաստատեց՝ քանքարավոր մարդ է դառնալու։ Սեր ու բարություն է սփռելու աշխարհին։ Հետո արդեն՝ տարիներ անց, տղան պիտի զգար, որ գյումրեցի լինելը զուտ փաստաթղթային արձանագրում չէ։

11140ecb-cb01-4913-b9b3-2b68a23c7ed9.jpg (115 KB)

«Գյումրու ամեն մի լուսաբացն օրհնված է, փողոցներով քայլելը՝ բախտավորություն։ Քարերից խնկի հոտ է գալիս և զանգերի ղողանջ։ Օդում կախված սեր կա, սեր՝ մարդու, բնության և արվեստի հանդեպ։ Գյումրին իմ սկիզբն է ու իմ վերջը»,- ասում է դերասան և ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը։

8b84ee23-4a40-44c6-a249-23f721fa667d.jpg (114 KB)

Հովհաննես Հովհաննիսյան՝ քաղաքի արտիստը

Կյանքի 60 տարիներից 40-ը՝ բեմում՝ առանց ընդմիջումների, վերելքի ու վայրէջքի 4 տասնամյակ, ձեռքբերումների, կորուստների, ապրած ու չապրած օրերի, նվիրումի ու ձգտումների, լավատեսության 40 տարի։

Գյումրու դրամատիկականում կիրակին հարգանքի ու գնահատանքի օր էր, օդը՝ հովհաննիսյանական. հոբելյանական 60-ամյակը տոնեց թատրոնի բազմավաստակ դերասան և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։

Դերասանը նախընտրել էր չնստել բեմում և լսել կարծիքներ իր մասին. այս ձևաչափը նրա համար չէ։

319314243_3040201742951598_388996062757208026_n.jpg (44 KB)

«Իմ մասին թող բեմը խոսի, իմ բեմադրություններից մեկը, կամ ես՝ իմ խաղով։ Որոշեցի, որ բեմադրությունը և հատկապես իմ ամենասիրելին, որը մեծ հուզումով եմ բեմադրել՝ «Արշիլ Գորկին»»,- լրագրողների հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը։

Մինչ ներկայացումը ցուցադրվեց Հովհաննես Հովհաննիսյանի մասին պատմող «Քաղաքի արտիստը» ֆիլմը, որն ամբողջացրեց Հովհաննիսյան մարդու, գյումրեցու, դասախոսի, դերասանի ու ընկերոջ վառ անհատականությունը։ Ֆիլմի ավարտին լեփ-լեցուն դահլիճում ու բեմում այլ իրադարձություններ ծավալվեցին։ Հոտնկայս ծափերի տարափի ուղեկցությամբ հանդիսականների շարքերից բեմ բարձրացավ մարդ-թատրոնը՝ Հովհաննես Հովհաննիսյանը։

319518789_519087963582468_3335605849943561203_n.jpg (180 KB)

Հնչած մաղթանքներին ավելացան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից փոխանցված շնորհավորանքն ու պատվոգիրը՝ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, նվիրվածության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։

Այնուհետև Հովհաննես Հովհաննիսյանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով՝ Գյումրու մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, թատերարվեստում բազմամյա գործունեության և ծննդյան 60-ամյակի առթիվ։

Բեմում դերասանը խոստովանեց․ «Տարիները կապ չունեն, ամեն անգամ այս բեմ մտնելիս ես հուզվում եմ, լարվում եմ, չեմ զգում արյանս շրջանառությունը, և այսպես շարունակ 40 տարի։ Թատրոնը փոքր աշխարհ է մեծ աշխարհի մեջ։ Բայց այդ փոքր աշխարհում ծնվում են մեծ մարդիկ և զրույցի բռնվում մեծ աշխարհի փոքր մարդկանց հետ։ Թատրոնը զրույց է հոգու հետ: Արվեստագետներն ապրում են անսահմանության զգացումով, 60 տարին տիեզերքում ընդամենը մի ակնթարթ է, ամեն ինչ դեռ առջևում է, հարկավոր է ստեղծագործել և գեղեցկացնել մեր աշխարհը»։

319339453_519089003582364_5369504424922291751_n.jpg (492 KB)319184679_519088850249046_4952477528479325901_n.jpg (446 KB)319315914_519088423582422_1154830679545877207_n.jpg (601 KB)

Դերասան Բաբկեն Չոբանյանի համար Գյումրու դրամատիկականի նորագույն պատմությունն առանց Հովհաննես Հովհաննիսյանի մի քիչ կիսատ է, մի քիչ՝ պաղ։

Արթուր Հակոբյանի համար Հովհաննիսյանը ընկեր է վատ ու լավ օրերի, հարազատ հոգի ու անփոխարինելի մարդ։ Ֆիլմի հատվածներից մեկում Հակոբյանը պատմում է․

«Երևանում խաղում ենք «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումը, ու կարկուտ էր դրսում, բեմում ոչինչ չէր լսվում էդ կարկուտի կտկտոցից։ Հովիկը կուլիսներից ասում է՝ ի՞նչ է ձեր անունը, ես պիտ ասեի՝ Ժորժ։ Ասեց՝ ի՞նչ է ձեր անունը, ասի՝ չի լսվի։ Ինքը կուլիսներում է, ես՝ բեմին։ Մի անգամ էլ ասեց՝ ի՞նչ է ձեր անունը, ասի՝ չի լսվում, մի քիչ բարձր ասեք։ Նա մի փոքր ավելի բարձր կրկնեց նունը։ Ես էլի որոշեցի ասեմ՝ չեմ լսում։ Մեկ էլ Հովիկը, թե՝ անտեր շուն, մե անգամ էլ չպատասխանիր, թողնիմ տուն կերտամ»։

Գյումրին անհատականությունների քաղաք է, Հովհաննես Հովհաննիսյանը, ըստ դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, հենց այդ անհատականություններից մեկն է։ Թատերական ու բեմական առօրյայից անդրկուլիսյան մի փոքրիկ մաս Լյուդվիգը ֆիլմում հասանելի է դարձնում բոլորիս։

318211035_3040202022951570_5297092211825225558_n.jpg (223 KB)

««Բարև, մամա» ներկայացումն էի բեմադրում, ու ինքը զբաղված չէր այդ ներկայացման մեջ։ Վիրավորվել էր շատ, ինձ ասում էր՝ դու շատ բան ես կորցնում առանց ինձ։

Մի օր փորձերից մեկի ժամանակ պատահական կուլիսներից Հովհաննիսյանը մտավ բեմ ու ասաց՝ բարև ձեզ, ես այս ներկայացման մեջ զբաղված չեմ, բայց շատ կուզենայի զբաղվել։ Ու գնաց։ Մենք սա դարձրինք գիծ, և հետագայում «Բարև, մամա» ներկայացման մեջ նա ամբողջ ընթացքում մտնում ու ասում էր․ «Բարև ձեզ, ես այս ներկայացման հետ ընդհանրապես կապ չունեմ»։

Լյուդվիգ Հարությունյանի ցանկությունը մեկն է՝ Հովհաննես Հովհաննիսյանը միշտ առողջ ու իր կողքին լինի։

«Ուզում եմ, որ 20 տարի անց նորից ես կազմակերպեմ քո հոբելյանական երեկոն, որովհետև սա ինձ համար երջանկություն է, միշտ եղիր մեր կողքին. դու այս քաղաքի արտիստն ես»։

60-նն իր համար մեկնարկային կետ համարող դերասանը շատ անելիք ունի դեռ։ Մեծապես ու դրամատիկականում ունեցած հաջողություններին հավասար ոգևորված է իր ստեղծած «Մտորումների թատրոն»-ով, որը ճանապարհ է հարթում երիտասարդ դերասանների համար։

318305096_870450730814720_5169982898510502765_n.jpg (128 KB)

Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ հրաշալի ու խոստումնալից սերունդ է մեծանում, ինքն ամեն օր նրանցից սովորում է։

Հարցադրմանը՝ 40-ամյա թատերական կյանքում ո՞ր դերն է, որ Հովհաննիսյանը ցանկացել, բայց դեռ չի խաղացել, վերջինս ասում է՝ շատ դերեր է ցանկացել խաղալ, բայց անցել են այդ ժամանակները վաղուց։ Հիմա արդեն սպասում է շեքսպիրյան դերակատարման, կամ՝ Չեխով։

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38890 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ