Դատարանը Շիրակի մարզպետարանին պարտավորեցրել է նախկին պաշտոնում վերականգնել ազատած աշխատակցին. վճիռը կբողոքարկվի

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

Գործընթացը 3,5 տարվա պատմություն ունի։ Պետրոսյանն աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին: Որոշումը կայացրել էր Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի՝ Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ:

Մարզպետի որոշումը, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել է անակնկալ, քանի որ շուրջ 5 ամիս աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը համարել, որ Պետրոսյանը չի համապատասխանում պաշտոնին (Նա մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։

Որպես հիմնավոր պատճառ նշվել էր վարչական ստաժի առնվազն 3 տարվա առկայության բացակայությունը, այնինչ, ըստ Հասմիկ Պետրոսյանի, ինքը վարչական 5 տարվա ստաժ ունի։ Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ եղել է «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի Վերականգնողական բաժանմունքի վարիչը:

Խնդիրը ծագել է տեխնիկական բացթողումից։ «Սամարիթեր»-ի համապատասխան աշխատակիցը Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ վրիպել և «պաշտոն» տողի դիմաց համապատասխան նշագծումը չի արել տարիներ առաջ, ինչը Պետրոսյանի խոսքով, 2019-ին վերականգնվել է ընդամենը 20 րոպեում։

«Կարելի էր արագ կարգավորել, ու խնդիրը չհասցնել ինձ աշխատանքից ազատելուն։ Ընդամենը պետք էր վարչական վարույթ հարուցել, ու հարցը լուծել։ Դա թեթև պատրվակ էր, կարծում եմ։ Տիգրան Պետրոսյանի անձը, որպես վատ կամեցողի, չեմ դիտարկում։ Ենթադրում եմ՝ պաշտոնյային ասվել է, որ պետք է ինձ ազատի աշխատանքից, նա էլ ազատել է։ Բոլոր դատավորները զարմանում էին, թե ինչ անհեթեթ գործ է, ինչի համար են ազատել աշխատանքից։ Վերջում պարզվեց, որ հանուն ոչնչի ոտնահարել են իմ իրավունքները, ինչը, բնականաբար, ես թույլ չեմ տա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հասմիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ դատական գործի՝ տարբեր ատյաններում «ճամփորդության» ընթացքում Շիրակի մարզպետարանը վերապահում է ունեցել հարկադիր պարապուրդն ամբողջությամբ վճարելու մասով։ Որպես պատճառ նշվել է Պետրոսյանի աշխատանք ունենալու հանգամանքը։ Նշենք, որ մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբանն աշխատանքի առաջարկ ստացել և գործի է անցել Ավստրիական մոր ու մանկան կենտրոնում մարզպետարանում զբաղեցրած պաշտոնից ազատվելուց մի քանի օր անց։

«Հարկադիր պարապուրդն ամբողջությամբ չվճարելու համար պատճառաբանում էին, որ ես աշխատավարձ եմ ստանում ու աշխատում եմ։ Դատավորը զարմացավ, թե ինչ է նշանակում դա, ինչ է, մարդն անգործ նստելու էր՝ մինչ գործի քննության ավարտը։ Մարզպետարանի ներկայացրած պատճառաբանությունը դատավորի համար առնվազն ծիծաղելի էր։ Դատական տարբեր ատյաններով անցնելս սկզբունքի հարց էր»,- ընդգծում է Պետրոսյանը։

Հարցին՝ եթե Շիրակի մարզպետարանը չբողոքարկի վճիռը, կգնա՞ արդյոք նախկին աշխատավայր, թե՞ կնախընտրի մնալ Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոցում, Պետրոսյանը դեռ որոշման մասին չի հայտնում՝ ասելով՝ օրը կգա, քայլերի մասին կտեղեկացնի։

Ի տարբերություն Պետրոսյանի՝ Շիրակի մարզպետարանը հստակ որոշում ունի. կայացված վճիռը կբողոքարկի Վարչական վերաքննիչ դատարանում, ասում է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։ Այդ տարիներին Աբրահամյանը մարզպետարանում չի աշխատել, սակայն հիմա փաստաթղթերն ուսումնասիրել, եզրահանգման է եկել․ իրենց գործողությունները եղել են կոռեկտ, օրենսդրության տառին համապատասխան։

«Օրենքով սահմանված կարգով Քաղաքացիական ծառայության գրասենյակի միջնորդությամբ Շիրակի մարզպետի որոշմամբ քաղաքացին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիմա մենք վարչական վերաքննիչ դատարան ներկայացնելու բողոք ենք պատրաստում»,- ընդգծում է նա:

Հարցին՝ ի՞նչ ելք են ակնկալում, Աբրահամյանը վստահ պատասխանում է՝ դրական՝ հօգուտ Շիրակի մարզպետարանի։ «Մարզպետարանի բոլոր քայլերը օրենսդրությանը համապատասխան են։ Սպասում ենք դրական ելքի։ Եթե վստահ չլինեինք դրանում, չէինք բողոքարկի»:

Նկատենք, որ մինչ այժմ մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը չունի հիմնական ղեկավար։ Վարչության պետի պարտականություններն արդեն մի քանի տարի է՝ կատարում է նույն վարչության առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45837 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ