Շոուբիզնեսում միշտ պետք է լինել մրցավազքի՝ «գոնկայի» մեջ. Արսեն Գրիգորյանը արդեն իրագործված ու սպասվող պրոյեկտների մասին

Երգիչ Արսեն Գրիգորյանը կամ, ինչպես նրան դիմում են իր երաժշտության սիրահարները՝ ռոմանսների Արսենը, արդեն չորս տարի է, ինչ երգին ու երաժշտությանը նվիրվելուց զատ, աշխատում է նաև երեխաների հետ: Այս տարի լրացավ «Արսեն Գրիգորյան» ստուդիայի 4-ամյակը:

Ըստ արտիստի՝ «Արսեն Գրիգորյան» դպրոցը շարունակում է կերտել պատմություն: Հունիսին ունեցել է երկրորդ համերգը, որը, նրա խոսքով, բուռն է ընդունվել և մասնագետների բարձր գնահատականին արժանացել:

«Սեպտեմբերից սկսել ենք աշխատել շատ երգերի վրա, սակայն ուզում եմ առանձնացնել մի նախագիծ, որը վաղուց պակասում էր մեզ՝ մեր իրականությանը: Նոր տարվա մասին գեղեցիկ երգ ենք պատրաստել, որը լսելիս, վստահ եմ, յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, նորից կսկսի հավատալ Ձմեռ պապիկին ու կունենա երջանկության զգացողություն: Երգը կոչվում է «Երազանքի գիշեր», որի և՛ տեքստի, և՛ երաժշտության հեղինակը ես եմ: Այժմ նկարահանման աշխատանքներն են իրականացվում: Դեկտեմբերի կեսերին կհրապարակվի երգի տեսահոլովակը, որը կզարդարի ամանորյա եթերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Արսենը:

MyCollages - 2022-12-01T183432.372.jpg (120 KB)

Երաժիշտը նկատում է՝ երեխաներից շատ բան կարելի է սովորել, իսկ նրանց հետ աշխատելը էլ ավելի հաճույքով աշխատելու և ստեղծագործելու խթան է իր համար: «Մենք մի մեծ ընտանիք ենք և աշխատում ենք փոխադարձ հարգանքի ձևաչափով և՛ ծնողների, և՛ սաների հետ: Մանկական երգեր գրելն ավելի բարդ գործ է, որտեղ մի շարք նրբություններ կան: Երգը պետք է լինի երեխաների համար պարզ ու ընկալելի, սակայն՝ ոչ պարզունակ ու հասարակ»,- համոզված է արտիստը:

Այս տարեսկզբին երգիչը ներկայացրեց «Իրարով» երգն ու տեսահոլովակը, որը, իր կարծիքով, այդքան էլ մեծ արձագանք չունեցավ: «Կարծում եմ՝ դադարն էր շատ երկար: Թեև միշտ էլ ստեղծագործել եմ, սակայն երբ էկրաններին սկսում ես քիչ երևալ, բնական է, որ քեզ մոռանում են: Շոու բիզնեսում միշտ պետք է լինել մրցավազքի՝ «գոնկայի» մեջ: Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել դրան: Հիմա այդ ժամանակը նախընտրում եմ ներդնել նոր սերունդներ կրթելու մեջ, քան վազվզոցու մեջ լինել իմ շատ սիրելի կոլեգաների հետ»,- անկեղծանում է նա:

Արսեն Գրիգորյանը լսում է ամենատարբեր երգեր ու երաժիշտների՝ սկսած էլեկտրոնային երաժշտությունից, աշխարհի հայտնի դիջեյներից մինչև ամենադասականները. «Դասական արվեստում իմ կուռքը Սերգեյ Ռախմանինովն է: Ես իր մեծ ֆանատն եմ: Ֆանատ եմ նաև Ստիվի Վանդերի: Աստոր Պիացցոլայի գործերի համար եմ խենթանում: Այնքան տարբեր երաժիշտների ու ժանրեր եմ լսում՝ կախված տրամադրությունից»:

Իսկ ստեղծագործելու համար շարժառիթները կարող են լինել շատ տարբեր, ասում է նա. «Երբ ավելի երիտասարդ էի, երգեր ստեղծելու շարժառիթն ինձ համար աղջիկներն էին՝ սիրահարվածությունը: Հիմա արդեն այլ կարգավիճակում եմ, ունեմ սիրելի կին: Սակայն իմ ամեն բջջով արվեստագետ եմ: Ես սովորական մարդուց ավելի շատ եմ ուրախանում ինչ-որ բանից և ավելի շատ տխրում: Երգեր ստեղծելու շարժառիթներ էլ միշտ լինում են»:

Խոսելով երգիչ Հայկոյին նվիրված երգի մասին, որ կոչվում է «Հավերժի սիրո երգիչը», վերջինս ասում է՝ շարժառիթը լավ ընկերոջ ու երաժշտի կորստի ցավն է եղել: «Հայկոյի հետ շատ խենթություններ ենք արել, և շատ հիշողություններ ունեմ տարբեր երկրների մեր շրջագայություններից: Միշտ սիրով ու ժպիտով եմ հիշում դրանք: Շատ եմ ցավում, առաջին հերթին, որ կորցրել ենք նման երաժշտի: Նա դեռ շատ ֆիլմերի լավ երաժշտություն և մեր սրտերին դիպչող շատ ու շատ երգեր կարող էր գրել: Չէի ուզենա՝ երգս լիներ նրա հիշատակին, բայց քանի որ ցավը մեծ էր, ծնվեց այս երգը»,- ափսոսանքով ասում է Արսենը:

Ամփոփելով 2022 թվականը՝ նա նշում է, որ կիսատ գործեր միշտ էլ լինում են, սակայն ընդհանուր առմամբ տարին հագեցած է եղել ստեղծագործական առումով: Իսկ 2023 թվականի համար բավականին շատ պրոյեկտներ ու ծրագրեր է խոստանում. «Այս տարվա սեպտեմբերին ուզում էի «Արսեն Գրիգորյան» ստուդիայի մասնաճյուղեր բացել մի քանի քաղաքներում, սակայն չհասցրի, քանի որ առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է լինեի այդ համայնքներում: Մյուս տարի ուզում եմ գոնե Գյումրի և Վանաձոր քաղաքներում ունենալ:

Այժմ երգիչն աշխատում է «Փառք տղերքին» կոչվող պրոյեկտի վրա: «Սա շարք է, որը ներառում է մի շարք երգեր: Այն նվիրվում է և՛ մեր կողքին, և՛ հավերժի գրկում ապրող բոլոր հերոսներին: Հիմա երգ եմ գրում տաղանդավոր ու հրաշալի սաներիցս մեկի՝ 9-ամյա Մարիամի համար, որն իր եղբորն է կորցրել 44-օրյա պատերազմում: Երգը կոչվում է «Աչքերս փակեմ»։ Սա վերոնշյալ շարքի երրորդ, բայց վերջին երգը չէ»,- շեշտում է երաժիշտը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34652 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ