Երևան
12 °C
Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը գրականության և իսահակյանագիտության մեջ շատ կարևոր շեշտադրում է անում. մինչ օրս անհայտ համարված «Շուշանիկի նամակը՝ Վարպետին» արդեն ոչ միայն հայտնի է, այլ յուրաքնչյուրը, այցելելով Գյումրու թանգարան, կարող է տեսնել այն, կարդալ և լսել։
Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանն է հավաքույթներից մեկում տված իր խոստումը կատարել և բացառիկ նամակը նվիրել Գյումրուն։


Այս մասին այսօր հայտարարեց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հուշատուն-թանգարանի նոր ցուցադրության և էքսպոզիցիայի փոփոխության ու թարմացման պաշտոնական հանձնման ասուլիսի ժամանակ:
«Բոլոր դասագրքերում գրված է, որ Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին պահպանվում է, սակայն Շուշանիկ Մատակյանի նամակը չկար։ Եվ մի օր Երևանում գտնվող Իսահակյանի թանգարանում, երբ հավաքված էին մի խումբ գյումրեցիներ, ներկա էր նաև Ավիկ Իսահակյանը, ասացինք՝ նոր ցուցանմուշ ենք ուզում, բայց չգիտենք՝ ինչպես շարժվել: Ավիկ Իսահակյանն ասաց, որ հոգին խորն է և մեզ կարող է նվիրել Շուշանիկ Մատակյանի նամակը, ինչին, իհարկե, առաջին պահին դժվարությամբ էինք հավատում, բայց ինչպես ասում են, ասաց և արեց։
Այսօրվանից գրականության և իսահակյանագիտության մեջ փոխվում է շատ կարևոր մի շեշտադրում․ Շուշանիկ Մատակյանի նամակը կա, և այն Գյումրիում է՝ Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում»,- հպարտությամբ այս բացառիկ ցուցանմուշի ձեռք բերման պատմությունը ներկայացրեց Թովմասյանը։

Շուշանիկ Մատակյանի նամակը ընթերցել են ՀՀ-ում պահանջված ձայներ համարվող Բաբկեն Չոբանյանն ու Նարինե Գրիգորյանը։ Աշխատանքն արել են անվարձահատույց և նվիրել Գյումրու թանգարանին։
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի նոր ցուցադրությունը միայն նամակով չի սահմանափակվում։ Մյուս կարևոր ցուցանմուշներից են Վարպետի նամակները Զաբել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հովհաննես Շիրազին և հետադարձ նամակները։
Դրանք որպես այդպիսին կարող են նոր գիտական նյութ համարվել, որոնք, ըստ Լիլիթ Թովմասյանի, անվերջ կարելի է ուսումնասիրել։


Նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակներում։ Շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը տրամադրվել է համայնքային բյուջեից:
«Որպես այդպիսին այս թանգարանում էքսպոզիցիայի փոփոխություն տեղի էր ունեցել ուղիղ 30 տարի առաջ, ինչը ոչ միայն անթույլատրելի, այլև աններելի է։ Այս փաստն է եղել իրականացված փոփոխությունների առանցքում։ Ժամանակակից թանգարանային մշակույթի և զբոսաշրջային քաղաքի մասին խոսելիս նման տասնամյակներն անընդունելի են»,- ընդգծեց պատասխանատուն։



Այսօր արդեն փոխվել է Իսահակյանի գրական ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող 4 ցուցասրահի ամբողջ ցուցադրությունը, անցկացվել կետային լուսավորություն, ավելացվել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք։
Առաջին սրահում այցելուին դիմավորում է կենսագրության տպագիր պատը, ինչը թանգարանային մշակույթի մեջ նոր ձևաչափ է, նոր խոսք։ Թանգարանը հագեցվել է աուդիո-վիդեո սարքավորումներով, որոնց մեջ ներբեռնված է Իսահակյանի ու նրա գրական ժառանգության մասին հնարավոր առավելագույն տեղեկատվությունը։
Թանգարանում նաև առկա են Հանրային հեռուստաընկերության արխիվից վերցված բացառիկ տեսանյութեր, կադրեր ու ձայնագրություններ, որոնցում երևում ու խոսում է Իսահակյանը։
Դրանք տեսնել-լսելու, ինչպես նաև ինքնուրույն թանգարանային նմուշների ու Իսահակյանի մասին տեղեկություն ստանալուն աջակցել է էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն ու թանգարանին նվիրել անհրաժեշտ պլանշետները։
.jpg)


Իսահակյանի տուն-թանգարանում իրենց հարմարավետ կզգան նաև Գյումրի այցելող հազարավոր զբոսաշրջիկների մեծ մասը։
«Այսուհետև օտարերկրյա այցելուները, որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն այս թանգարանի այցելությունների մեջ, կարող են Իսահակյանի բանաստեղծությունները լսել իրենց լեզվով։ Հիմնականում դրանք թարգմանված են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Այս կերպ առավել ըմբռնելի կլինի, թե ինչ գրողի և ինչ ստեղծագործությունների հետ գործ ունեն, կընկալեն դրանք իրենց մայրենիով»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը։
Այսօրվա համար այսքանն էր նախատեսված, բայց թանգարանում այլ անելիք դեռ կա։ Շուտով Իսահակյանի հուշատուն-թանգարանն իր կայքը կունենա, նաև առցանց ցուցադրություններ կլինեն։ Կենսագրությունների նոր պատը QR կոդերով կհամալրվի։
Թովմասյանն ընդգծեց, որ հպարտությամբ կարող ենք ասել՝ հիմա գործ ունենք ինտերակտիվ ու ինովացիոն լուծումներով նորարարական թանգարանի հետ։



Հարցին՝ արդյոք առցանց ցուցադրությունը չի՞ կրճատի այցելուների թիվը, թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը վստահ շեշտեց՝ ոչ. այլ բան է հեռվից տեսնելը, այլ բան՝ տեղում զգալը։ Նաև տարիների փորձ ունեն. թանգարանում արված փոքրիկ տեսանյութերը, որոնք տարբեր օգտատերեր հրապարակել են իրենց էջերում, էապես ավելացրել են այլոց հետաքրքրությունները, ու շատերն են շտապել այստեղ։
Սա հուշատուն-թանգարան է, որտեղ պահպանված է ամեն ինչ՝ Իսահակյանների ընտանիքի գույքը, անգամ կենցաղային իրերն ու ամեն մանրուք։ Տուն է, որը պատմում է իրական բնակիչների նիստ ու կացի, սովորույթների ու ապրած կյանքի մասին։



Նոր ցուցադրությունն ու բացառիկ ցուցանմուշը՝ «Շուշանիկի նամակ»-ը, տեսնելու համար թանգարան շուտով շատերն են շտապելու։
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը՝ արդյոք ունի՞ թանգարանն այնքան ներուժ, որ եղած՝ առանց այն էլ մեծ հոսքին ավելացող նորի պահանջն էլ կարողանա բավարարել, տնօրեն Կարինե Վիրաբյանը վստահեցրեց՝ կանեն առավելագույնը։ Մշակույթի բաժնի պետն էլ ավելացրեց՝ այս պահին համայնքապետի հետ քննարկվում է ոչ միայն այս, այլ գրեթե բոլոր թանգարաններում նոր աշխատակիցների ներգրավման, ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին թանգարանների աշխատանքային օրվա տևողության ավելացման հարցերը:
Եթե գան համաձայնության, ապա նշված օրերին ոչ միայն Իսահակյանի, այլ Գյումրու մնացած թանգարանները ևս բաց կլինեն մինչև 20։00-ն։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT