«Շան հոտ եկավ, շան օրի ես». նույնիսկ մեր լեզվամտածողության մեջ շների հանդեպ կա կանխակալ վերաբերմունք. Նուարդ Վարդանյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տարածված է շների չումա հիվանդությունը, որն արդեն Երեւանում էլ կա, ասում է կենդանասեր, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը: Վերջինս ահազանգում է՝ հնարավորինս արագ պետք է օրակարգում դնել այս հարցը: Ինքը որպես ավագանու անդամ անելու է ամեն ինչ, որ Երեւանի համայնքային բյուջեից գումար հատկացվի՝ շներին պատվաստելու համար:

Թափառող կենդանիների չլուծված խնդիրների, հասարակության՝ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եւ այլ հարցերի շուրջ վերջինիս հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.

Տիկին Վարդանյան, վերջին շրջանում հաճախ է խոսվում թափառող կենդանիների վերաբերյալ խնդիրների մասին, նկատենք, որ ոչ միայն մայրաքաղաքում, նաեւ՝ մարզերում: Եթե մայրաքաղաքում կա խնդրով զբաղվող կառույց, ապա մարզերում շատ ավելի վատթար պատկեր է. մի կողմում կենդանասերներն են, որոնք պաշտպանում են շներին, մյուս կողմում՝ ագրեսիվ շներից տուժած եւ յուրաքանչյուր քայլափոխի թափառող կենդանիներից զգուշացող մարդիկ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ համալիր լուծում կարելի է ձեռնարկել՝ այս խնդիրը կարգավորելու համար:

- Աշխարհի զարգացած երկրներում արդեն այդ հարցը վաղուց լուծված է, իսկ լուծումը միակն է ամբողջ աշխարհում, այն է՝ ստերջացումն ու համայնքային կացարանների հիմնումը: Այդ կացարաններում են պահվում շները, եւ դրսում դուք գրեթե չեք տեսնի թափառող շների, դա արվում է շների եւ, իհարկե, մարդկանց ապահովության համար:

Ինչ վերաբերում է համալիր լուծմանը, դեռ այն ժամանակ, երբ ՀՈԱԿ-ի տնօրենը Արմեն Բեգոյանն էր, ես, նա, ներկայիս պաշտոնակատար Հարություն Առաքելյանն ու Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպում ենք ունեցել: Քննարկեցինք, որ եթե իր բյուջեով Դիլիջանի համայնքապետարանը կացարան կառուցի, Երեւանը կարող է ապահովել անվճար ստերջացման աշխատանքները: Դրական պատասխանը կա, ձգձգման պատճառը կացարանը սարքելու տեղի հարցն է: Կարծում եմ՝ այդ ծրագիրն իրականացնելը իրատեսական է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կացարանները կառուցելու եւ շներին պահելու հարցում կարող է մեծ լինել նաեւ հանրության դերն ու աջակցությունը: 

Ըստ Ձեզ՝ Հայաստանում կենդանիների, մասնավորապես՝ շների հետ, վարվեցողության մշակույթ կա՞: Մարդիկ բավարար իրազեկվա՞ծ են՝ ինչ ասել է շների կատաղություն, քնեցում եւ այլն:

- Իմ կարծիքով՝ հանրությունը, մեղմ ասած, տեղեկացված չէ: Եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք, կետերին խորությամբ տիրապետում է հասարակության 5 տոկոսը, ոչ ավելին: Կարծում եմ՝ առաջնային պատճառն այն է, որ հասարակության հետ իրազեկիչ ու կրթական բավարար աշխատանք չի տարվում, իսկ երկրորդը մշակութային կոմպոնենտն է. մեր հասարակության մեջ կենդանիների հանդեպ ոչ նորմալ վերաբերմունք գոյություն ունի: Ցավով եմ ասում, բայց նույնիսկ մեր լեզվամտածողության մեջ կա շների հանդեպ կանխակալ վատ վերաբերմունք, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ «շան անունը տուր, փայտը վերցրու ձեռքդ», «շան օրի ես», «շան հոտ է գալիս»:

Երբ կրթություն էի ստանում Իտալիայում, սովորելով այդ երկրի լեզուն՝ հասկացա, որ նրանց լեզվամտածողության մեջ բազմաթիվ վատ արտահայտություններ թուրք բառի հետ են ասոցացվում, շատ ծխող մարդուն, անճաշակ հագնվածին ասում են՝ կարծես թուրք լինես: Նրանց լեզվամտածողության մեջ դա է մտած, իսկ մեզ մոտ, չգիտես՝ ինչու, բոլոր վատ արարքները կապված են մարդու լավագույն, ամենամտերիմ ու հավատարիմ ընկերոջ՝ շան հետ: Իհարկե, սա նոր խնդիր չէ: Մենք նույնիսկ երեխա դաստիարակելիս ենք շանը վատ հիշատակում, երեխայի մոտ վախ ներշնչում. կերակրելիս ասում ենք՝ կե՛ր, այլապես շունը կգա կուտի, կե՛ր, որ շունը չկծի եւ այլն, օրինակները բազմաթիվ են:

- Կարծում եք՝ միայն ստերջացումը բավարա՞ր է՝ մայրաքաղաքում թափառող շների խնդրին լուծում տալու համար:

- Ոչ: Առաջին պարտադիր պայմանը ստերջացումն է, իսկ երկրորդը՝ կացարանները, որ թափառող կենդանիների հարցն ընդմիշտ լուծում ստանա: Օրինակ՝ Հռոմում, եթե դու քո տանն ապրող շանը բաց թողնես, բացի մեծ չափով տուգանքից, անձը նաեւ ազատազրկվում է: Այնտեղ օրենքով պատժելի է նման արարքը, ինչը Երեւանում շատերի մոտ գուցե ծիծաղ առաջացնի: Այնտեղ բոլոր շները հաշվառված են ու չիպավորված: Հայաստանում շատ մեծ տենդենց կա, այստեղ շներին տանում, բաց են թողնում, որովհետեւ հոգնում են, կամ շունը հիվանդ է եւ այլն: Եղել է դեպք, երբ ես թափառող շան համար զանգահարել եմ ոստիկանություն, եւ նրանց աշխատակիցները, լինելով այս հասարակության ներկայացուցիչ, շատ անլուրջ են վերաբերվել խնդրին: Ցավով եմ նշում, բայց այդպես է:

- Արդյոք իրականացվո՞ւմ են միջոցառումներ՝ շների հնարավոր հիվանդությունների մասին պատշաճ իրազեկելու ու պաշտպանելու ուղղությամբ:

- Օրինակ՝ կատաղություն հիվանդությունը հասարակության մեջ շատ սխալ ընկալում ունի: Մարդկանց թվում է՝ եթե շունը հաչում է, կատաղություն է, այնինչ կատաղությունը հիվանդություն է ու բացարձակ կապ չունի շան ագրեսիայի կամ շատ հաչելու հետ: Մենք մեծ խնդիր ունենք նաեւ լեշմանիոզ հիվանդության հետ կապված: Երեւանի «Թափառող կենդանիների վնասազերծում» ՀՈԱԿ-ը հավաքած շներին ստերջացնելու ժամանակ նաեւ թեստավորում է, դրական պատասխանի պարագայում շները քնեցվում են, որովհետեւ օրենքն է պահանջում: Լեշմանիոզ հիվանդությունը փոխանցվում է շնից շուն, կարող է փոխանցվել նաեւ շնից մարդ ու մարդուց մարդ, ինչը կյանքի համար վտանգավոր է: Իմ տեղեկություններով՝ Դիլիջան քաղաքում այժմ տարածում է գտել մեկ այլ՝ չումա հիվանդությունը: Երեւանում եւս կա արդեն այդ հիվանդությունը: Մենք պետք է բոլոր շներին թեստավորենք ու պատվաստենք: Ես փորձելու եմ ամեն ինչ անել, որ Երեւանի համայնքային բյուջեից գումար հատկացվի՝ չումայի դեմ շներին պատվաստելու համար:

Ըստ Ձեզ՝ պետական մակարդակով քայլեր արվում են՝ խնդրի համալիր կարգավորման ուղղությամբ:

- Արված աշխատանքը այդքան էլ բավարար չեմ գնահատում: Պարտադիր է ստեղծել կացարաններ: Այժմ հնարավորինս արագ պետք է օրակարգում շատ խիստ կերպով դնել չումայի հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4370 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե