Երևան
12 °C
10 տարի առաջ 12-ամյա Էլենան գիշերները պարբերաբար լալիս էր, ասես՝ մարմնի որևէ հատվածում ցավ ուներ: Նա երկու տարեկան էր, երբ բժիշկները հայրիկին ու մայրիկին հայտնեցին՝ երեխան աուտիզմ ունի: Ծնողները, համակերպվելով իրողության հետ, ընդունեցին՝ իրենց աղջնակը յուրահատուկ է։
«10 տարի առաջ դեռ գաղափար չունեի՝ ինչ է աուտիզմը։ Շատ բժիշկների էի այցելում, նրանցից ոչ ոք որևէ պատճառ չէր նշում, ըստ իրենց՝ ամեն ինչ նորմալ էր, ու որևէ լուրջ խնդիր չկար։ Այդ ժամանակ ինձ մոտ նաև երկրորդ հղիության վերջին ամիսներն էին, մտածում էի՝ գուցե արդեն զգում է, խանդում է, որ իրեն կարգավիճակիս բերումով շատ ուշադրություն չէի կարողանում դարձնել: Տարբեր ենթադրություններ էինք անում, մինչև նկատեցինք՝ երեխայիս մոտ իր տարիքին համապատասխան զարգացում չի ընթանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Էլենա Կարապետյանի մայրը՝ Մելեա Միլիտոսյանը։
Ծնողները դիմում են նյարդաբանի օգնությանը, որն էլ ախտորոշում է վարքային խախտումներ՝ աուտիստիկ սիմպտոմատիկայով, և ուղղորդում հոգեբույժի մոտ։ Այնուհետև ծնողները սկսում են մտածել, թե ինչպես պետք է երեխան կրթություն ստանա, հաճախի մանկապարտեզ, որտեղ կլինեն բանիմաց և գրագետ մասնագետներ:
«Տարբեր վերականգնողական կենտրոններ էինք այցելում։ Մանկապարտեզի տարիքին հասնելուց հետո տեղեկացանք, որ գործում է մանկապարտեզ, որն ունի համապատասխան մասնաճյուղ։ Այն կոչվում է նախաներառական մանկապարտեզ, որտեղ այցելում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաները։ Հատուկ մասնագետների հետ երեխաներն իրենց օրվա մի մասն են անցկացնում՝ ճաշում, խաղում։ Բավական մեծ առաջընթաց ունեցանք այնտեղ այցելելով»,- ընդգծում է մայրը:
Մանկապարտեզից հետո մայրիկին մտահոգող երկրորդ և բարդ խնդիրը դպրոցի ընտրության հարցն է եղել։ Ծանոթ ուսուցիչներ և երեխաներ, տանը մոտ դպրոց փնտրելու փոխարեն Մելեա Միլիտոսյանը օրվա մեջ մի քանի դպրոց է գնացել, որպեսզի համոզված լինի՝ ո՞ր դպրոցն է առավել հարմար իր երեխայի համար, որ դպրոցն է պատրաստ ապահովել ներառական կրթություն։ Երկար փնտրտուքներից հետո իրենց բնակության վայրից բավականին հեռու, որտեղ վարձով են ապրել, գտել է այդպիսի կրթական հաստատություն, և ընտանիքը տեղափոխվել է տվյալ հատված, կրկին ապրել վարձակալած բնակարանում:
Մելեայի խոսքով՝ այս տարբերակին բազմաթիվ ծնողներ են դիմում, որոնց երեխաների դեպքում նման ախտորոշում է տրվում: Վերջինս ընդգծում է՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընտանիքներում երեխայի ուսումն առաջնային է։ Նա նաեւ ընդգծում է՝ եթե մի քանի տարի առաջ ծնողներին մտահոգում էր այն հարցը, թե մեր երկրում դպրոցները չեն ընդունում զարգացման առանձնահատուկ խնդիրներ ունեցող երեխաներին, ապա այժմ ծնողներին մտահոգող հարցը լավ մասնագետներ գտնելն է:
«Փորձում էի գտնել վերապատրաստված լավ մասնագետներով, ներառական կրթության դասավանդման փորձ ունեցող դպրոց և գտա ամենահարմարը։ Երևանի դպրոցներից մեկում ռեսուրսային դասարանն էր բացվել, որտեղ աշխատում էին վերապատրաստված մասնագետներ, և իմ վստահությունը դեպի այդ դպրոց մեծացավ։ Հիմա բոլոր դպրոցներն էլ անցում են կատարել ներառական կրթության, բայց ոչ բոլոր ուսուցիչները գիտեն՝ ինչպես աշխատել դրա կարիքն ունեցող երեխաների հետ, ինչպես ճիշտ սովորեցնել և այլն: Շատ հաճախ ուսուցիչները, ներառական կրթություն ասելով, պատկերացնում են միայն հաշմանդամություն ունեցող երեխայի, կամ միայն ֆիզիկական խնդիրներով «տեսանելի» հաշմանդամություն ունեցողներին»,- նկատում է մայրը։

12-ամյա Էլենին մայրն է դպրոց ուղեկցում, հաճախում են երկրորդ դասաժամից, քանի որ Էլենն ավելի երկար է քնում։ Մայրն ասում է, որ առաջին դասարանում առաջին դասին ընդամենը 10 րոպե է կարողացել նստել․ միջավայրը նոր է եղել, երեխաները՝ անծանոթ։ Մելեայի խոսքով՝ Էլենին որոշակի հանգիստ է պետք, որպեսզի նորից վերադառնա դասապրոցեսին։ Նա այժմ մասնակցում է երեք դասաժամի: Մայրն այդ ընթացքում նրա կողքն է նստում, օգնում, որ երեխան դասերի ընթացքում լինի ուշադիր, լսի ուսուցչին։
«Թեև երեխաս շատ ուշադիր լսում է դասերը, բայց չի կարողանում արտահայտվել։ Ես չգիտեմ՝ ստացած տեղեկատվությունը որքանո՞վ է կարողանում ճիշտ ընկալել։ Հույս ունեմ, որ մի օր ինքը կկարողանա արտահայտվել»,- շեշտում է Մելեա Միլիտոսյանը։
Էլենայի մայրիկին առաջնային մտահոգում է դպրոցական դասագրքերի հարցը, որոնք ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար առանձնացված չեն. «Իմ երեխան դասերն անցնում է սովորական դասագրքերով, որոնցով սովորում են իր հասակակիցները։ Իրեն, սակայն, այդ գրքերը անհրաժեշտ չեն, պետք են համապատասխան գրքեր։ Էլենը դեռ մասնիկներով է գրում։ Նման գրքեր և տետրեր են անհրաժեշտ»։

Հաջորդ խնդիրը Մելեայի համար ուղեկցող դայակների անհրաժեշտությունն է։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողները սովորաբար չեն կարողանում աշխատել, քանի որ ամբողջ ժամանակը տրամադրում են երեխայի խնամքին․ «Լավ կլիներ, որ մեր երեխաների համար հատուկ մասնագետներ լինեին, ովքեր դպրոցում դասերի ժամանակ կնստեն կողքները, կօգնեն դասերը կատարել, ուշադիր լսել։ Պետությունը մեզ ասում է՝ այդ գործառույթը կարող է ուսուցչի օգնականը կատարել, բայց ուսուցչի օգնականը մեկն է և ոչ թե մեկ երեխային օգնելու համար է, այլ բոլոր»։
Մելեայի խոսքով՝ աուտիզմ ունեցող երեխաների ծնողներից հաճախ է նաև լսում, որ երեխաները հազվադեպ խտրական վերաբերմունքի են արժանում թե՛ հասակակիցների, թե՛ ուսուցիչների շրջանում:
«Քանի որ իմ շփումը հիմնականում աուտիզմ ունեցող երեխաների ծնողների հետ է, հանդիպումների ժամանակ նաև այս հարցերն ենք քննարկում: Օրինակ՝ երեխային դպրոց չեն ընդունում, ուսուցիչը դասարանի լիարժեք անդամ չի համարում: Շատ ծնողներ ստիպված են լինում դպրոցից դպրոց տեղափոխել երեխաներին: Իմ մեջ էլ վախ կար, բայց իմ ընտրած դպրոցում մանկավարժները և երեխաները Էլենի հանդեպ երբեք որևէ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Մանկավարժները երեխաներին սովորեցնում են՝ ինչպես շփվել իրենցից փոքր-ինչ տարբերվող երեխաների հետ, բացատրում, որ Էլենն իրենց նման է, պարզապես՝ մի քիչ աշխույժ, ակտիվ»,- նկատում է մայրը։
Ի՞նչ է ներառական կրթությունը
2016-2021 թվականներին Հայաստանի հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ներդրվել է ներառական կրթության համակարգ: Այժմ մեր երկրի 1400 դպրոցում 8000 երեխա սովորում է ներառական կրթություն ապահովող հաստատությունում։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս ամենի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարողանում է իրեն հասանելի կրթությունը ստանալ իր համայնքում, և ծնողը ստիպված չի լինում երեխային, օրինակ, մարզից տեղափոխել Երևան։
Ներառական կրթությունը ենթադրում է, որ աշակերտներն իրենց ողջ բազմազանությամբ ու յուրատեսակությամբ սովորում են կողք կողքի, նույն դպրոցում և դասարանում։
«Դրական կողմն այն է, որ դպրոցի միջոցով մենք փոխում ենք հասարակության վերաբերմունքը։ Բոլորս իրարից տարբեր ենք, պարզապես մի մասն ավելի հանդուրժող է մեկ այլ անձի ունեցած տարբերության նկատմամբ։ Այդ հանդուրժողականության շնորհիվ հասարակությունն ավելի լիարժեք է լինում։ Բարդ գործընթաց է, դպրոցների համար լուրջ մարտահրավերներ է ստեղծում՝ ինչպես կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխայի ուսումը, մանկավարժների կարողություններն այդ առումով զարգացնելը։ Շուրջ 5 տարի փորձել ենք որոշակի աշխատանքների արդյունքում փոխել դպրոցները և թե՛ Երևանում, թե՛ մարզերում ներդնել ներառական կրթությունը»,- մեզ հետ զրույցում ասում է նա։
Ըստ զրուցակցի՝ դպրոցին, մանկավարժներին, ծնողին և երեխային ներառական կրթությանը պատրաստելու համար բոլորն անցնում են վերապատրաստման փուլ՝ պետական և կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում, նաև մանկավարժահոգեբանական կենտրոնն է դասընթացներ կազմակերպում։ Ներառական կրթություն կազմակերպելիս, սակայն, մի քանի դժվարություններ կան, որոնց հաղթահարման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: «Ուսումնական նյութերի դեպքում բարդ է․ ուսուցիչը դժվարանում է հարմարացնել նյութը երեխայի կարիքներին, ինչից տուժում է դասի արդյունավետությունը։ Մենք փորձում ենք աջակցել։ Անցած տարի մեթոդական ձեռնարկներ հրատարակեցինք, որոշակի առարկաների գիրք-տետրեր մշակեցինք։ Տարեվերջին տեխնոլոգիա, կերպարվեստ և թվային առարկաների գիրք-տետրեր կհրատարակենք»,- վստահեցնում է Սվաճյանը:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի դիտարկմամբ՝ այս խնդիրներից բացի, անհանգստացնող հարցը ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հանդեպ խտրական վերաբերմունքն է։ Սվաճյանն ասում է՝ նախկինում ծնողները տնից դուրս չէին թողնում իրենց երեխային, որպեսզի ոչ ոք չնկատեր, որ նա տարբերվում է մնացածից:
«Չենք կարող ասել, թե չկա այդ խտրական վերաբերմունքը առանձնահատուկ երեխաների նկատմամբ, բայց դեպքերը նվազել են։ Խտրականությունը նաև հոգեբանական բուլլինգի միջոցով է արվում, և ծնողները ոչ թե պետք է փոխեն դպրոցը նման դեպքերում, այլ պայքարեն դրա դեմ։ Պետք է իրենց երեխաներին բացատրեն՝ եթե ինչ-որ մեկը քեզնից տարբերվում է, պետք չէ ծաղրել, օգնել ու աջակցել է պետք։ Ուսուցիչներն էլ դասերի ընթացքում պետք է ուշադիր լինեն, որպեսզի իրենց ասած ոչ այդքան լավ խոսքերը տվյալ երեխայի հանդեպ մյուսները չորսան և դա օգտագործեն նրան ծաղրելու համար»,- նկատում է նա:
Վերջինիս համոզմամբ՝ ներառական կրթության զարգացման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցելու համար կարևոր է պետություն-ուսումնական հաստատություն- ծնող-ուսուցիչ համագործակցությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT