Երևան
12 °C
Ստեփանավանի անտառում կիրակին թեժ է եղել՝ բառի ուղիղ իմաստով. Շիրակցի դպրոցականները փորձարկել են իրենց ստեղծած ավտոմեքենան։
Շիրակի մարզի 16-17 տարեկան երիտասարդները մեկ տարուց ավելի աշխատել, պրպտել, փորձարկելուց հետո վերջապես հանրության դատին են հանձնել իրենց առաջին արտադրանքը՝ արտաճանապարհային OFF-ROAD BUGGY տեսակի ավտոմեքենան։
Կարմիր ու պայծառ, լուծումները՝ նորարարական, մոտեցումները՝ ստողծագործական։ OFF-ROAD BUGGY-ն ծնվել է «Միտսուբիշի պաջերո» մակնիշի՝ թափոնի վերածված մեքենայի հիմքի վրա։


Երիտասարդները Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական ավագ դպրոցի սաներն են։ Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, ըստ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի՝ հատուկ նպատակով։
«Երկար մտածում էինք, թե ինչպես կարող ենք ոգևորել ավագ դպրոցի աշակերտներին, որ կոտրված չլինեն, չմտածեն արտագաղթի մասին, առհասարակ պարտությունն իրենց մեջ չկրեն: Որոշեցինք այնպիսի ծրագիր իրականացնել, որ իրենք իրենց ձեռքով աշխատեն այն սարքերի հետ, որոնք նաև առաջնագծում են տեսնելու, որպեսզի իրենց ինքնավստահ զգան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Եղոյանը։

Թափոնի վերածված մեքենայի կմախքը գնվել է որպես հումք, որի վրա գրեթե 2 տարի աշխատել են ինժեներական դասընթացին մասնակցած, տարբեր ծրագրեր և արհեստական բանականության տարրերն ուսումնասիրած երիտասարդներ՝ կյանքի կոչելով իրենց մտահղացում-գաղափարը։
Հնարավորությունների սահմանում՝ առավելագույն արդյունք. աշխատանքը կարճ ներկայացնում է ինժեներական ավագ դպրոցի սան Արման Մկրտչյանը։

«Նախագծի տարբեր տարբերակներ քննարկեցինք, բայց վերջում ընտրեցինք BUGGY մեքենան։ Մեր մի խումբը նախագծմամբ է զբաղվել, մյուսները՝ էլեկտրոնիկայով։ Հիմնական յուրահատկությունը նախագծել, փոփոխել ու կառուցել են դպրոցականները. 10-11-րդ դասարանցիներն են ստեղծել։ Այս մեքենան շատ հարմար է լեռնային վայրերում կիրառելու համար»,- պատմում է Արմանը։
Ինժեներական դպրոցը նաև լավ ընկերության սկիզբ է եղել. գնահատականը երիտասարդներից Ժորա Հովհաննիսյանինն է. «Այս մեքենայի մեջ ներդրված է մեծ սեր, շատ ջանք ու հաճույք։ Սրանք կարևոր առավելություններն են։ Խոստանում եմ, որ կշարունակենք մեր թիմով նոր արտադրանք ունենալ։ Ներկա պահին մեքենան համարում ենք ավարտած ու շահագործելի, բայց դա ներկա պահին, քանի որ մարդու մոտ միշտ կան նոր գաղափարներ, ու հնարավոր է, որ էս մեքենան նոր լուծումներ ունենա առաջիկայում»:


«Կարմիր BUGGY-ը կպատկանի հենց այն ստարտափ թիմին, որը ստեղծել է մեքենան, այսինքն՝ օգնելու ենք երիտասարդներին, իրենք գրանցելու են տեխնոլոգիական ընկերություն, և մեքենան, որպես առաջին պրոդուկտ, պատկանելու է իրենց»,- հայտարարում է Ամալյա Եղոյանը։
BUGGY մեքենան նախագծվել է Գյումրիում, իսկ ծրագրի մեկնարկից 1 տարի անց այլ մարզերում և համայնքներում նույն ծրագիրն իրականացնելու ցանկություն ունեն։




«BUGGY-ը մեր երիտասարդների պայծառ գաղափարի խորհրդանիշն է, որովհետև մեր ազգը, մեր երկիրը պայքարի արենա է, որտեղ յուրաքանչյուրս պետք է ունենա իր պայքարի պարտականությունը։ Այստեղ այս պահին կառուցվում է մեր երկրի ինչ-որ մի ուղղություն։ Սա տիտանական աշխատանք է, որը միավորում է երիտասարդությանը հանուն գաղափարի, և յուրաքանչյուրս պարտավոր ենք անել առավելագույնը, որ այս ոլորտը զարգանա ու հնարավորություն ընձեռնի ավելի լավ երկիր ունենալու»,- ասում է մեքենայի փորձարկմանը ներկա Փարաքարի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը։
Ամալյա Եղոյանը, խոսելով ծրագրից, ներկայացնում է, որ մեկ տարի առաջ իրենց ինժեներական դպրոցի հայտարարությանն արձագանքած 11-րդ դասարանցի 200 դիմորդից 50-ին է ընտրվել, իսկ մեքենայի վրա՝ աշխատել նրանցից 20-ը։


Ստեփանավանի անտառում փորձարկում անցնող մեքենան այն ստեղծողների և ծրագրի պատասխանատուների համար հատուկ կարևորության մեկ կետ էլ ունի․ ի սկզբանե մեքենայի նախագծման վրա աշխատած երիտասարդներից շատերն այժմ առաջնագծում են՝ ռազմական գործողությունների կիզակետում։ Իրենց ստացած գիտելիքներն այս պահին հենց այնտեղ էլ կիրառում են։
Մեքենայի փորձարկումից հետո վառվեց հսկա խարույկը։ Ամալյա Եղոյանն ասում է՝ որքան գիտի, սա մինչ օրս ՀՀ-ում վառված ամենաբարձր խարույկն է՝ 3 մետր։



Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT