Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, կամ՝ ինչու են ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր դնում

Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշխատանքները մի քանի ամսով բոյկոտելը, հայտնի ասացվածքի ոճով ասած, մի խայտառակություն էր, բոյկոտից հետո ԱԺ վերադառնալը՝ երկու։ Երկրորդ շաբաթն է, ինչ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը, եւ արդեն իսկ ականատեսն ենք ներթիմային անհաշտության դրսեւորումների, ինչպես նաեւ մանդատը վայր դնելու տրամադրվածության։  

Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով պաշտպանական թիմի անդամ, փաստաբան, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդեւանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել այսօր։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մինչդեռ օրերս հերքել էր մամուլում շրջանառվող լուրերը, թե դաշինքի անդամ որոշ պատգամավորներ, որոնց թվում նշվում էր հենց Վարդեւանյանի անունը, մտադիր են վայր դնել մանդատները։  

Ս․ Օհանյանը նոյեմբերի 17-ին մասնավորապես հայտարարել էր․ «Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, եւ մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մենք շարունակենք մեր գործունեությունն ԱԺ-ում: Դրա համար մենք ԱԺ-ում շարունակելու ենք աշխատել այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է»։  

Մեկ օր անց էլ, ի պատասխան դիտարկման, խմբակցությունում բոլորը չէ, որ հաշտ են ԱԺ վերադառնալու որոշման հետ, Օհանյանն արձագանքել էր․ «Խմբակցությունում բազմաթիվ հարցեր ենք քննարկում մեր գործունեության վերաբերյալ, հատկապես՝ «Դիմադրության» շարժման շրջանակներում: Մշտապես գնահատում ենք մեր գործունեությունը՝ ե՛ւ դրական կողմերը, ե՛ւ անպայման նշում ենք սխալները, բացթողումները, եւ որոշումների ընդունման ընթացակարգերը միասնական են լինում: Եթե նույնիսկ տարբեր հարցերի շուրջ բազմակարծություն կա, ապա քննարկումների արդյունքում ընդունված որոշումներն օրենք են բոլորի համար, եւ բոլորը կատարում են»:

Իսկ ահա խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ընդամենը երեկ Օհանյանի ասածին հակասող հայտարարություն արեց, որից պարզ դարձավ, որ «քննարկումների արդյունքում ընդունված որոշումները օրենք են բոլորի համար, եւ բոլորը կատարում են» ասվածը այնքան էլ այդպես չէ։ ««Հայաստան» խմբակցությունը բռնապետական համակարգ չէ, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Բայց չեմ բացառում, որ կարող են լինել պատգամավորներ, որոնք, անձնական պատճառներից ելնելով, մանդատները վայր դնելու որոշում կարող են կայացնել»։

Ա․ Խամոյանի խոսքից հետեւում է, որ Վարդեւանյանի օրինակին կարող են հետեւել այլ պատգամավորներ եւս, եւ առաջիկայում ականատես լինենք աշնանային մանդատաթափի։ Արդ, ինչո՞ւ խմբակցության որոշ անդամներ, որոնք փողոցային պայքարի ողջ ընթացքում միաբերան պնդում էին՝ ժողովուրդն է տվել մանդատը, ոնց կուզեն՝ կիրացնեն, որոշեցին դեմ գնալ ԱԺ վերադառնալու որոշմանը, այլեւս չիրացնել ժողովրդի տված մանդատը։  

Արդյո՞ք գործ ունենք ներսից դանդաղորեն փլվող քաղաքական այլանսի հետ, որի վրա, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն այլեւս չունի տոտալ վերահսկողություն։ Կամ էլ այդ վերահսկողությունն այլեւս կրում է տոտալիտար բնույթ, եւ վերջինիս չգոհացնող պատգամավորներին ցուցում է տրվում վայր դնել մանդատները՝ նրանց ուրիշներով փոխարինելու համար։ Երկրորդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ երբ որեւէ  կոլեկտիվ վերածվում է մեկ սուբյեկտի ամբիցիաների բավարարման գործիքի, անխնա շահագործվում վերջինիս կողմից՝ զոհաբերելով սեփական պատիվն ու հեղինակությունը, այն ինչ-որ պահի ընդվզում է իրեն շահագործողի քմահաճույքների դեմ, որի դրսեւորումներից մեկն էլ շահագործողի հետ իրեն կապող կապանքից ազատվելն է, տվյալ դեպքում՝ մանդատը վայր դնելը։     

Նկատենք, որ, առաջինը, ով գիտակցեց փողոցային պայքարի ֆիասկոն ու ամիսներ առաջ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր (հունիսի 21-ին)։ ժամանակ անց՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը (հուլիսի 4-ին), այնուհետեւ՝ Մեղրիի նախկին ՀՀԿ-ական  քաղաքապետ Մխիթար Զաքարյանը (հոկտեմբերի 4-ին)։ «Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ»,- մասնավորապես նշել էր Զաքարյանն իր հայտարարության մեջ՝ շեշտելով, թե շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։

Արթուր Ղազինյանն էլ «ստեղծված իրավիճակում» մանդատը վայր դնելը համարել էր  «ամենաճիշտ ու արդարացված որոշումը»: «Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որեւէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլեւս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- նշել էր Ղազինյանը:

ԵՊՀ դոցենտ Ղազինյանը, ի դեպ, ձեռքերը ծալած չի նստել, թեեւ առկախել է քաղաքական, կուսակցական գործունեությունը, բայց փոխարենը ստեղծել է «Համահայկական կոնսիլիում» անունով կառույց եւ, ինչպես ասում են, բզբզում է։    

Իսկ ահա Արամ Վարդեւանյանն իր՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարության մեջ մասնավորապես նշել է․ «Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները»։ Ապա հավելել՝ «այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք․ անելիք շատ կա»։ Վարդեւանյանը, նշենք, մինչեւ պատգամավոր դառնալը  (2018-2021թթ). եղել է «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենը։

Մանդատները վայր դրած պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ-ն դեռ ամռանն էր մտադիր գործընթաց սկսել 

Հարկ է անդրադառնալ «մանդատադրումների» ոչ միայն քաղաքական-անձնական դրդապատճառներին, այլ նաեւ իրավական կողմին։ Մասնավորապես պարոնայք Ղազինյանը, Զաքարյանն ու Վարդեւանյանը այն 33 պատգամավորների թվում էին, որոնց լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցով ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ էր գումարել։ Սակայն ՍԴ դիմելու որոշումն առկախվեց, այսպիսով շանս տրվեց ընդդիմադիր պատգամավորներին վերանայել բոյկոտի որոշումն ու վերադառնալ աշխատանքի։ Եվ, ինչպես տեսնում ենք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, որոշ պատգամավորներ որոշեցին կամավոր դնել մանդատները՝ չսպասելով օրենքով նախատեսված մանդատազրկման գործընթացին։  

Նշենք, որ Արամ Վարդեւանյանը, Արթուր Ղազինյանն ու Մխիթար Զաքարյանը ԱԺ առաջին կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների թվում են։ Ղազինյանն ուներ 192 բացակա (1 հարգելի), Մխիթար Զաքարյանը՝ 173 (23 հարգելի), Արամ Վարդեւանյանը՝ 176 (25 հարգելի): ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում՝ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում:

Մի հանգամանք եւս․ քանի որ պատգամավորական մանդատը անհամատեղելի է այլ վճարովի աշխատանքի հետ՝ բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, ապա պատգամավորներից շատերը  բոյկոտի շարունակման հետեւանքով շարունակելու էին զրկվել կայուն եկամտի աղբյուրից՝ պատգամավորական աշխատավարձից եւ պարգեւավճարներից։ Այդ է պատճառը, որ նրանցից շատերը կողմ են արտահայտվել ԱԺ վերադառնալուն, քանի որ, ինչպես ամիսներ առաջ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը․ «Մեր խմբակցությունում պատգամավորների մեծ մասն ապրում է աշխատավարձով եւ ունի սոցիալական բազմաթիվ դժվարություններ»։ Ի դեպ, ինքը՝ «Դիմադրության» տապալված շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը եւս, ըստ լուրերի, մանդատը վայր դնելու մտադրություն ունեցող «հայաստանականների» թվում է։

Հ․ Մանուկյան

Տպել
2938 դիտում

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է