Ընդդիմությունը մինչև Քոչարյանից չհրաժարվի, ոչնչի չի հասնի. ժողովուրդը վերաբերմունքը նրա հանդեպ չի փոխել. Հարությունյան

ՀԺԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը վերադարձել է Ազգային ժողով, որպեսզի պատգամավորները ներկա ստանան ու աշխատավարձից չզրկվեն: «Ուրիշ ոչ մի պատճառ չունեն»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ այսինքն՝ առջեւում Նոր տարին է, գումար է հարկավոր, դրա՞ համար, Հարությունյանն արձագանքում է․ «Չգիտեմ՝ ինչ ծախսեր պիտի անեն, գուցե միտինգների ծախսե՞րը պիտի հանեն։ Ո՜վ է իմանում»։ 

Հիշեցնենք՝ երբ ընդդիմությունը փողոցային ակտիվ պայքարի փուլում էր, Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Դիմադրության» սակավամարդ շարժումն ավարտված կարելի է համարել սկսած օրվանից: Եվ եթե ընդդիմադիրները «բարոյականություն ունեն, պետք է այսքանից հետո մանդատները վայր դնեն։ Դա կլինի իրենց՝ քաղաքական իմաստով փրկությունը»։

Ընդդիմադիրները հայտարարում էին, որ սեփական օրակարգով են վերադառնալու ԱԺ, մինչդեռ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ-ում են, հասցրել են բոյկոտել եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումները, ձեռնպահ քվեարկել որոշ նախագծերի եւ այլն: Հարցին՝ ո՞րն է այդ սեփական օրակարգը, զրուցակիցն ասում է՝ չենք տեսնում այդ օրակարգը, քանի որ այն գոյություն չունի։

«Գոյություն չունեցող բանը հնարավոր չէ նկատել։ Նրանք մինչեւ Քոչարյան Ռոբերտից չհրաժարվեն, ոչնչի չեն կարող հասնել։ Հայ ժողովուրդը իր վերաբերմունքը այդ անձի հանդեպ չի փոխել եւ չի պատրաստվում փոխել։ Մինչդեռ իրենք Քոչարյանից հրաժարվել չեն կարող»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով խաղաղության օրակարգին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման, վերջինս կարծում է, որ այն շուտ գլուխ եկող բան չէ, քանի որ առկա են տարբեր շահեր։

«Ադրբեջանին ձեռք չի տալիս այդ համաձայնագիրը, ինչ խոսք, եւ ամեն ինչ անելու է՝ դա վիժեցնելու համար։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը լրջագույն հարց է՝ լիքը խութերով ու սողանցքներով, եւ դա շատ երկար, ժամանակատար ու խրթին պրոցես է ենթադրում»,- ասում է նա:

Խաղաղության պայմանագրի ստորագրումը միտումնավոր վիժեցնելու միջոցով ռազմական նոր էսկալացիայի գնալու հավանականության սցենարը եւս զրուցակիցն անհավանական է համարում՝ հաշվի առնելով սեպտեմբերի 13-ի ագրեսիային հաջորդած միջազգային հանրության կոշտ եւ հասցեական արձագանքը։

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը նորից արկածախնդրության կդիմի եւ նման քայլի կգնա, դա իրեն ձեռնտու չէ։ Ադրբեջանի ուզածը, ակնհայտ է, «Մեղրիի միջանցք» ստանալն էր եւ է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի» միջանցքը, բայց հետո համոզվեց, որ ոչ մի գերտերություն իրեն այդ հարցում չի աջակցում՝ բացի ՌԴ-ից եւ Թուրքիայից»,- նշում է նա:

Խոսելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մասին, թե «Փաշինյանը ստորագրել է միջանցքը»՝ Հարությունյանը կոշտ է արձագանքում․ «Սու՛տ է ասում Զատուլինը, ինքը  ստորագրողների կողքները նստա՞ծ է եղել։ Եթե ՀՀ ղեկավարությունը ստորագրել է, ապա թող ցույց տան՝ որտեղ, երբ ու որ փաստաթղթով։ Փաշինյանն էլ պնդում է՝ չի ստորագրել նման բան, եւ չի կարող լինել միջանցք։ Թող ցույց տան Փաշինյանի ստորագրած որեւէ նման թուղթ, այդ ժամանակ էլ ես իմ վերաբերմունքը կարտահայտեմ նրա նկատմամբ։ Գոյություն ունի նոյեմբերի 9-ի հայտարարություն, որտեղ «միջանցք» տերմինը գործածվում է միայն Լաչինի միջանցքի դեպքում, եւ այդ մասին քանիցս հայտարարվել է անցած երկու տարիների ընթացքում։ Միջանցք չի՛ եղել ու չի՛ լինի, բացառվում է»:

Ըստ նրա՝ այսօր թե՛ հարեւան Իրանը, թե՛ Հնդկաստանը եւ այլ տարածաշրջանային շահառուներ շահագրգռված են Հյուսիս-հարավի կառուցմամբ, ճանապարհների ապաշրջափակմամբ. «Առիթն օգտագործեմ եւ ասեմ, որ ես Մեղրիից Երեւան եմ գալիս, ճանապարհին բավականին աշխատանքներ արվել են»։  

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ առաջիկա այցին, զրուցակիցը կեսկատակ ասում է․ «Բա պիտի գա, իհարկե, գագաթնաժողովի շրջանակներում է այցը։ Ուրիշ տեղ չի գնում, էստեղ է՞լ չգա»։ 

Անդրադառնալով այցին ընդառաջ ՀՀ-ում առկա տրամադրություններին, կարծիքներին, թե՝ մեր երկիր է գալիս «մարդասպան ղեկավար», եւ դեմոկրատական Հայաստանի անունը ողջ աշխարհում հոլովվելու է այդ՝ քաղաքակիրթ աշխարհի մերժած մարդու անվան կողքին՝ Հարությունյանն անմիտ, հիմար խոսակցություններ է որակում դրանք:

«Այսօր Արցախում ո՞վ է երաշխավորում տեղի բնակիչների անվտանգությունը։ Չեմ ասում՝ ճիշտ էր կամ սխալ էր այն ամենը, ինչը բերեց-հասցրեց սրան՝ խաղաղապահների տեղակայմանը, բայց եկեք հաշվի նստենք առկա իրողությունների հետ։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «մարդասպան» է. ՌԴ-ն էլ ունի իր հիմնավորումները, թե ինչու սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ես հիմա չեմ խոսում այդ հիմնավորումների ճշմարտացի լինել-չլինելու մասին, բայց կարող եմ արձանագրել՝ զարգացումները ցույց տվեցին, որ գործ ունենք ավելի խորքային պրոցեսի՝ ՌԴ-Արեւմուտք դիմակայության հետ։ Մի մոռացեք նաեւ, որ այսօր ՌԴ-ում մոտ 3 միլիոն հայ է ապրում»,- ասում է նա:

Հարությունյանը Պուտինի եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջիկա այցից որեւէ ակնկալիք չունի, մասնավորապես՝ չի կարծում, թե ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային կտրվի հստակ, կոնկրետ գնահատական։ «Չի տրվի նման գնահատական, ես հույս չունեմ, քանի որ Ադրբեջանն այսօր Ռուսաստանի, նաեւ ՀԱՊԿ մյուս անդամների համար ավելի մեծ կարեւորություն ունի, քան դաշնակից Հայաստանը։ Թե ինչո՞ւ, շատ երկար խոսակցության թեմա է»,- ընդգծում է նա:        

Հեղինե Մանուկյան

Տպել
2533 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին