Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ ԵԽ գործընկերներին է ներկայացվել Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հեռակապի միջոցով մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկման ընթացքում Եվրոպայի խորհրդի գործընկերներին և «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) զեկուցողներին ներկայացվել է վերջերս Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը:

Փաթեթով նախատեսվում է սահմանել իրավական հնարավորություն` բողոքարկելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ինչը բխում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից և Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականներից:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները, նշել է, որ դրանով նախատեսվում է իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վարույթները քննել Բարձրագույն դատական խորհրդի փոքր 4 անդամից բաղկացած կազմով, իսկ հետագայում դրանցով կայացված որոշումների բողոքարկման դեպքում որոշումները վերանայել մեծ 6 անդամից բաղկացած կազմի կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր նոր գործով այս կազմերը ձևավորվելու են վիճակահանությամբ: Արփինե Սարգսյանը նշել է, որ այս մոդելն ընտրվել է` հաշվի առնելով գործող սահմանադրաիրավական կարգավորումները և նախագծի հեղինակների պատկերացմամբ, ըստ էության, արդյունավետ մոդել է, որը գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում կերաշխավորի արդարադատության մատչելիությունը կարգապահական վարույթների տեսանկյունից:

Քննարկման երկրորդ հատվածում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները և Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները հարցեր են ուղղել հայկական կողմին` ստանալով պարզաբանումներ նախագծի կարգավորումների էության և դրանց նախատեսման նպատակների վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպվել է սույն թվականի դեկտեմբերին սպասվող` Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը քննարկված նախագծի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1027 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին