Գյումրու «Ագաթի»-ի գործունեությունը դրականորեն առաջ է անցել պետությունից. բացվեց Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը

Գյումրիում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը պաշտոնապես բացեցին նոր վերանորոգված Անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։

Այն Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի անձանց համար մատչելի առաջին կենտրոնն է։

1.JPG (153 KB)

Կենտրոնն ավելի վաղ էր հիմնադրվել՝ 2020թ-ին՝ համավարակի ու 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, և աջակցել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և երկարաժամկետ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։

Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրման օրվանից՝ երկու տարվա ընթացքում, ավելի քան 1250 ծառայություն է մատուցել շուրջ 500 անձի, կազմակերպել՝ 280 անկախ կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթաց մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար։

«Երանի իմ մանկության և պատանեկության տարիներին Հայաստանում լինեին անկախ կյանքի կենտրոններ, այդ դեպքում ինձանից չէր պահանջվի 30 տարի, որ հասկանայի՝ կարող եմ ապրել անկախ կյանքով։ Անկախ կյանք նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձը ինքն է վերահսկում և ուղղորդում իր սեփական կյանքը և պատասխանատվություն կրում իր գործողությունների համար»,- ելույթի իր խոսքում նշեց «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը։

DSCF0181.JPG (11.04 MB)

«Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Դեպի անկախ կյանք» ծրագրի բաղադրիչներից է, որի նպատակն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց՝ ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը։

Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն մարդու հիմնարար իրավունքները, ինչ հաշմանդամություն չունեցող անձինք՝ մասնակցելու և նպաստելու համայնքային կյանքին և երկրի ներառական զարգացմանը:

«Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը շարունակելու է աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց և ընտանիքների հետ՝ հզորացնելով և նրանց ձայնը լսելի դարձնելով որոշում կայացնողների համար, ինչպես նաև ակտիվորեն շահերի պաշտպանություն իրականացնել ազգային ու միջազգային մակարդակներում, որպեսզի մեր երկրում մշակվեն ու կիրարկվեն ներառական և մարդու իրավունքների վրա հիմնված իրավական ակտեր, քաղաքականություններ»,- նշեց Գրիգորյանը։

bb.JPG (252 KB)

Ծրագիրն իրականացնում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպություն՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ներ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար կենտրոնի մատուցած ծառայությունների առկայությունը, նշեց․ «Հպարտ ենք, որ այսօր պաշտոնապես բացում ենք Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հիմնադրված երկու անկախ կյանքի ռեսուրս կենտրոններից առաջինը։ Այս կենտրոնները օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց դուրս գալ մեկուսացումից, ստեղծում կապ գործատուների հետ ու առաջարկում աշխատանքի հնարավորություններ, մատուցում ծառայություններ՝ հիմնված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա»։

DSCF0382.JPG (7.99 MB)

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի գնահատմամբ՝ այն փիլիսոփայությունը, որը որ դրված է այս կենտրոնի գործունեության և մոտեցումների հիմքում, այն է՝ հաշմանդամություն ունեցողների վերաբերյալ որևէ որոշում, որ պետք է կայացվի, կամ որևէ քայլ, որ պետք է արվի, չի կարող արվել առանց իրենց, ամենակենտրոնականն է և ճանաչված է ՄԱԿ-ի կողմից։

«Հատկապես ուրախ եմ տեսնել, որ մենք նման մակարդակ ենք ապահովում։ Կրկնակի ուրախ եմ, որ հենց Գյումրիից ենք սկսել։ Այս կենտրոնի բացումը նախանշում է հսկայածավալ աշխատանքների սկիզբ, որը, հավատացնում եմ, գտնվում է վստահելի ձեռքերում։ Կարծում եմ՝ «Ագաթ» հասարակական կազմակերպության 15-ամյա գործունեությունը նման է մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում զարգացման ճանապարհին, բայց Գյումրու «Ագաթի» գործունեությունը դրականորեն առաջ է անցել պետությունից, և ես ուզում եմ այս առիթով հրավիրել Կառավարության կոլեգաների ուշադրությունը՝ օգտագործելու այս օրինակը»,- ասաց նա։

9.JPG (164 KB)

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ փաստեց՝ ՀՀ նշանակակետը մարդակենտրոն է, և մարդակենտրոն հասարակության մեջ նախևառաջ պետք է հոգ տանել, որ որևէ մեկը խտրական վերաբերմունքի չարժանանա։ Սա նշանակում է, որ հավասար հնարավորություններ պետք է ընձեռվեն յուրաքանչյուրին, և բոլորի քայլերը պետք է ուղղված լինեն այդ նպատակի իրականացմանը։

«Այս տրամադրություն ստեղծող միջավայրում մենք հնարավորություն ունենք մեկ կարևոր առաքելություն ևս կյանքի կոչել։ Ես կարծում եմ՝ հասարակության իրավագիտակցությունն է փոխվել, և սա բերելու է այն անջրպետի կրճատմանը, որն ունեցել ենք տարիներ շարունակ։ Ուզում եմ այս առումով հատկապես ընդգծել «Ագաթ»-ի դերը, քանի որ իրենց քայլերը մշտապես միտված են եղել հենց բևեռացված հասարակության մտերմացմանը։

Անկեղծ լինեմ և ասեմ, որ «Ագաթ»-ի և անձամբ իմ բարեկամությունն սկսվել է շուրջ 10 տարի առաջ։ Կարողացել ենք քաղաքական բանավեճները դարձնել մատչելի թույլ լսող անձանց համար»,- ելույթի իր խոսքում ասաց Շիրակի մարզպետը։

314407074_423359783320216_4294259631710253912_n.jpg (570 KB)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը ևս կարևորեց կենտրոնի գործունեությունն ու նշեց, որ այն կարևոր ուղենիշ է նախարարության համար, քանի որ Կառավարությունը ևս որդեգրել է հանրապետության տարբեր մարզերում անկախ կյանքի ռեսուրս կենտրոններ ստեղծելու քաղաքականությունը։

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հանդիպմանը ներկա չէր, սակայն փոխանցել էր իր ուղերձը և անչափ կարևորել քաղաքի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկումներն ու առաջարկները։

19.JPG (206 KB)

«Կարևոր ներդրում էր նաև ներառական խաղահրապարակի կառուցումը Նորավան թաղամասում, որը մեր քաղաքում իր տեսակի մեջ եզակի է։ Ինչպես միշտ, մենք պատրաստակամ ենք շարունակել համագործակցել Ագաթ ՀԿ-ի հետ և միացյալ ջանքերով աստիճանաբար ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»,- ասված էր համայնքապետի ուղերձում։

Միջոցառման ամբողջ ընթացքում անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն թարգմանությունից զատ, նաև ապահովվել էր հայկական ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանություն։

314586971_423359726653555_3564827489752634049_n.jpg (529 KB)

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2617 դիտում

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում