Երևան
12 °C
Մինչև 2026 թվականը կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը, 2023թ-ին ընթացիկ տարվա համեմատ՝ 5, իսկ նախորդ տարվա համեմատ 10 անգամ ավելացնել Հայաստանը գովազդելուն կամ զբոսաշրջային մարքեթինգին ուղղված ֆինանսավորումը: Սա մտադիր է իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ նախարար Վահան Քերոբյանի՝ 2023թ-ի ընթացքում հատուկ հատկացումներ ու ծրագրեր կուղղվեն զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։
Երեկ Ազգային ժողովում 2023թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Քերոբյանը նկատել էր՝ եթե ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստան է ժամանել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ, ապա նախատեսված ծրագրերի իրականացումից հետո՝ մինչև 2026թ., զբոսաշրջիկների թիվը կկրկնապատկվի:
«Այս տարի հուլիս և օգոստոս ամիսներին մեր հյուրանոցային ամբողջ պարկը 100 տոկոսով զբաղված է եղել։ Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ ասում էին՝ բազմաթիվ զբոսաշրջիկների մերժել են, քանի որ չեն կարողացել տեղավորել Հայաստանում։ Սա առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին, որտեղ մենք հյուրանոցների խիստ պակաս ունենք։ Ակնհայտորեն պետք է հյուրանոցների թիվն ավելացնել, և հիմա մենք Կառավարության գործընկերների հետ դիտարկում ենք հյուրանոցների ստեղծմանը կամ զարգացմանը խթանող ինչ-որ ծրագիր իրականացնելու հարցը»,- նշել էր նախարարը:
Զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախ նկատում է՝ Հայաստանում զբոսաշրջային ակտիվությունն այս տարի բավականին մեծ է թե՛ ներգնա, թե՛ արտագնա մասով, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով։ Չնայած մեծ հոսքը Ռուսաստանից է, բայց Եվրոպայի զբոսաշրջիկներն էլ հետ չեմ մնում։ Սա հաշվի առնելով՝ պետք է հասկանալ՝ ո՞ւմ է ուղղված լինելու Հայաստանը գովազդելու կամ զբոսաշրջային մարքեթինգին ուղղված ֆինանսավորումը:
«Պետք է հասկանալ՝ ո՞րն է լինելու թիրախը, ո՞վ է այն զբոսաշրջիկը, ում ուզում ենք բերել Հայաստան։ Զբոսաշրջիկի քանակը և որակը նույնպես կարևոր են, այսինքն՝ մի դեպքում հնարավոր է՝ 10 զբոսաշրջիկից ավելի շատ գումար գեներացնել տնտեսության համար, մյուս դեպքում՝ կարող է 200 զբոսաշրջիկից ավելի քիչ գումար գեներացնել, բայց ունենալ ավելի շատ վնաս։ Ի վերջո, այն հուշարձանները, որ այցելում են, դրանք ունեն, այսպես ասած, մաշվելու հավանականություն։ Դրա համար հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ գովազդել, որպեսզի բերել այն զբոսաշրջիկին, որը մինիմալ վնաս, բայց մաքսիմալ օգուտ կբերի երկրին»,- ասում է նա։
Ըստ Սոլոմոնյանի՝ այս ամենի մեջ իրատեսական է նաև այն կանխատեսումը, ըստ որի՝ մինչև 2026թ. զբոսաշրջիկների թիվը կկրկնապատկվի․ «Սակայն այստեղ կարևորվում է որակ-քանակ հարաբերակցությունը․ հնարավո՞ր է՝ մեկ միլիոն զբոսաշրջիկից գեներացնել այնքան գումար, ինչքան 5 միլիոնից, բայց 5 միլիոնը կբերի ավելի շատ աղմուկ, ավելի շատ մաշվածություն, քան մեկ միլիոնը»։
Հայաստանում զբոսաշրջիկների նախընտրած վայրերից ակտիվությունը մեծ է Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում, նշում է Սոլոմոնյանը։ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի ուղղություններն են, որ հիմնականում ակտիվ են։ Համեմատաբար դանդաղել է դեպի հարավ-հյուսիս ուղղությունը, Գյումրին շարունակում է մնալ զբոսաշրջության ակտիվ կենտրոններից մեկը։ Զբոսաշրջիկների հոսքը շատ է Իրանից, ՌԴ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև Իտալիայից, Իսպանիայից։ Ասիական ուղղություններից ակտիվ են Հնդկաստանը, Հարավային Կորեան, Չինաստանը։ Ըստ նրա՝ մեկ զբոսաշրջիկն օրական կարող է ծախսել 100-150 դոլար։
Զբոսավարների ասոցիացիայի նախագահը կարևոր է համարում, որ շեշտվում է հյուրանոցային համալիրների թվի ավելացումը, քանի որ ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է արդի մնալ Հայաստանում։
«Այս տարի այլ խնդիր կար. ՌԴ-ից ռելոկացիա եղած հյուրերից շատ-շատերը զբաղեցրել էին հյուրանոցային մեր բազան, բացի այդ՝ խնդիր կար գին-որակ հարաբերակցության մեջ։ Ճիշտ է, որակյալներ ունենք, բայց կարևոր է, որ այս ոլորտին նույնպես ուշադրություն դարձնեն։ Զուգահեռ նաև դոլարի ու եվրոյի արժեզրկումը բավականին թանկացրել է մեր տուրիստական փաթեթները։ Հայաստանը դարձել է թանկ տուրիստական ուղղություն»,- նշում է նա հավելելով՝ այսինքն՝ եթե նախկինում 100 հազար դրամը արժեր 200 եվրո, ապա հիմա եվրոպացին այդ գնի համար վճարում է 300 եվրո։
«Ռիմա թրավել» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում է այն կետերը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի Հայաստան գրավելու համար։
«Նախ, մեր գիդերը պետք է ավելի որակյալ լինեն և համապատասխան հատուկ համազգեստներ կրեն։ Այսինքն՝ զբոսաշրջիկները պետք է տարբերակեն գիդին իր հագուստով այլ անձանց մեջ։ Պետք է մեր տրանսպորտային ծառայության վարորդները հագնվեն նույն կերպ, ինչպես գիդերը, որովհետև դա երկրի դեմքն է: Առաջին տպավորությունը զբոսաշրջիկը ստանում է երկրից, երբ նրան դիմավորում են այդ երկրի օդանավակայանից»,- ասում է Խաչատրյանը։
Ըստ նրա՝ կարևոր է նաև համապատասխան գիդերի վերապատրաստման գործընթացը․ «Օրինակ՝ Իսրայելում կամ այլ պետությունում յուրաքանչյուր մարդ չի կարող պատահականորեն դառնալ գիդ, պետք է վերապատրաստվի, իսկ Հայաստանում ով ցանկանում է, դառնում է։ Շատ կարևոր է նաև, որ զբոսաշրջային վայրերի ճանապարհներին ուշադրություն դարձվի, դրանք վերանորոգվեն»։
Խաչատրյանի խոսքով՝ զբոսաշրջային մարքեթինգի ֆինանսավորումը պետք չէ իրականացնել հատուկ ծրագրերի միջոցով։ Հնարավոր է ճիշտ ռազմավարություն մշակել և համագործակցել զբոսաշրջային ընկերությունների կամ կազմակերպությունների հետ: «Ֆինանսավորել այդ կազմակերպություններին, պայմանագրեր կնքել, նշել, թե ինչ ծառայություններ են անհրաժեշտ։ Օրինակ՝ պետք է դրսից բերել զբոսաշրջիկներ և ներկայացնել Հայաստանը, դա առաջարկել ոլորտի փորձառու ընկերություններին, ովքեր կկարողանան իրագործել»,- ասում է նա:
Ըստ նրա՝ մեկ զբոսաշրջիկը մեր երկրում 6-7 օրում ծախսում է 800-1000 դոլար, ՌԴ զբոսաշրջիկները բավականին ակտիվ են։ Կարևոր է ճիշտ մշակել հիմնական աշխատելաձև, որպեսզի նախ, երկրի բյուջեն ֆինանսական առումով ակտիվ լինի, հետո՝ տուրիստական գործակալությունները գումար աշխատեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT