Ռուսաստանի անվտանգության «անձրեւանոցը ծակ է» եւ ունի լրացումների բալանսավորման անհրաժեշտություն. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման համատեքստն ավելի կարեւոր է, քան բուն հանդիպման որոշ դրվագներ։

Ըստ նրա՝ այդ համատեքստը հետեւյալն է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին, ասում է՝ այն տարբերակում, որն առաջարկում է ՌԴ-ը, առկա է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դիտարկում, այն է՝ ԼՂ հարցը կթողնվի ապագային:

«Օրեր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած մեծ հավաքի հիմնական ուղերձները, ինչպես նաեւ Արցախի իշխանությունների ուղերձները կարծես ուղղված էին նրան, որ Հայաստանը ընդունի հենց ՌԴ նախագահի ասած այդ տարբերակը, որն ավելի նպաստավոր է Արցախի համար։ Երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ի սկզբանե ընդունել են այդ տարբերակը, ակնկալիք ձեւավորվեց, որ ՌԴ նախագահը Սոչիում նախաձեռնած հանդիման ընթացքում կքննարկի եւ ինչ-որ ամփոփ տեսք կտա հենց այդ առաջարկին։ Սակայն արդեն պարզ դարձավ, որ այդ առաջարկը մերժում է Ադրբեջանի նախագահը, ընդ որում, դա ակնառու էր երեկ Ալիեւի արած հայտարարությունների ժամանակ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Խաժակյանը՝ հավելելով՝ ակնառու դարձավ նաեւ այն, որ ՌԴ-ի հնչեցրած առաջարկն առնվազն այս ժամանակահատվածում երաշխավորում չի գտնում։

«Մենք ֆիքսեցինք, որ ՌԴ նախագահի անգամ բանավոր տեքստում չկար Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, ինչը նշանակում է, որ անպատեհ է փորձել Հայաստանի իշխանությունների վրա բարդել այդ հարցում որոշակի անհամաձայնությունները»,- ասում է նա։

Բանախոսի դիտարկմամբ՝ երկու պետությունների միջեւ մոդերատոր հանդիսացող Ռուսաստանն իր ունեցած հնարավորություններով չի կարողացել Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումը տեղայնացնել ո՛չ բանավոր խոսքում, ո՛չ գրավոր հայտարարության մեջ։

Անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ վերջինս նկատում է՝ այնտեղ հիմնական շեշտադրվում է երկու արձանագրություն. առաջինը՝ ուժի մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը կարծես թե կասկածի տակ էլ չէր դրված, երկրորդ, տրվեցին ձեւակերպումներ, որոնք համահունչ էին Պրահայում ձեռքբերված պայմանավորվածություններին․ «Սա դրական է առնվազն այն իմաստով, որ Ռուսաստանը չփորձի «խանդով» վերաբերվել բանակցությունների վերաբերյալ այլ հարթակներում տեղի ունեցող գործընթացներին»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի քննադատության մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ արած այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ միջազգային հանրությունը պահանջում է Ղարաբաղի հարցի հետ կապված իջեցնել նշաձողը՝ մեկնաբանում է․

«Այդ ժամանակ բոլոր սլաքներն ուղղվում էին Արեւմուտքին։ Ընդդիմադիրներն ասում էին, որ ռուսական կարգավորման տարբերակում կարգավիճակի վերաբերյալ խոսք կա, թեպետ այն թողնված է ապագային։ Մեր ընդդիմադիրները չեն ֆիքսում, որ Փաշինյանի այդ ասածը, ըստ էության, բոլոր դերակատարներին էր վերաբերում, ոչ միայն արեւմտյան։ Ընդդիմադիրների մոտ քննադատությունը միակողմանի է, հիմա չեն հանդգնի քննադատություն ուղղել ՌԴ-ի հասցեին։ Սակայն նրանք այժմ քարկապ են ընկել, որովհետեւ չեն էլ կարող ասել՝ Հայաստանն էր դեմ Արցախի վերաբերյալ ձեւակերպումներին։ Փաշինյանը մինչեւ Սոչի գնալը հստակ հայտարարեց՝ լինի այդպիսի փաստաթուղթ՝ անմիջապես ստորագրելու է»,- ասում է նա:

Խաժակյանի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան հարցի, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ստեղծվել է միջազգային կոնսենսուս, գուցե լռելյայն, որը չի բխում մեր շահերից, սակայն դա հաշվի չառնել պարզապես չենք կարող։

«Մենք իրավունք ենք ստանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցել այն հարթակում, որը մեզ արագ արդյունք եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ երաշխիքներ կտրամադրի։ Առնվազն վերջին դրույթը, որը մենք ունենք, ԵՄ դիտորդների մեխանիզմն է. ոչ այնքան ամուր, սակայն դեռեւս միակը, որը կարող է երաշխավորել սահմանների գոնե երկամսյա անքակտելիությունը»,- նկատում է զրուցակիցը։

Անդրադառնալով երեկվանից շրջանառվող այն տեսակետներին, թե հրապարակված հայտարարության մեջ խաղաղապահների դերի մասին քանիցս շեշտելը առաջին հերթին ռուսական ազդեցության ընդգծման մասին է խոսում՝ ասում է՝ դրա մասով հայտարարությունն ավելի շատ «տրաֆարետային» է, որպեսզի ռուսական կողմը որպես նախաձեռնող կողմ ձեռնունայն չմնա: Սակայն այստեղ էլ թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Ադրբեջանը նշաձող իջեցրին:

Կրկին հիշեցնելով օրեր առաջ ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որով 10-20 տարով կերկարաձգվի ռուս խաղաղապահների գործունեությունը՝ Խաժակյանն նշում է՝ հրապարակված տեքստում որքան էլ որ կարեւորվեց խաղաղապահների դերը, այդուհանդերձ, նոր արձանագրում չիրականացվեց, որ ռուսական կողմը պատրաստակամ է ջանքեր գործադրել՝ խաղաղապահների գործունեությունն Արցախում երկարաձգելու։

«Եվ չեղավ նրա համար, որովհետեւ Ռուսաստանը չի ուզում, այլ որովհետեւ Ադրբեջանն է դեմ։ Ռուսաստանը չցանկացավ այնպիսի հայտարարություններ անել, որոնք կխաթարեն ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»,- շեշտում է նա՝ հավելելով՝ այդ տեքստով երկու տարի հետո խաղաղապահների գործունեության շարունակականությունն առնվազն կասկածի տակ է առնվում։

Ըստ Խաժակյանի՝ գոնե հումանիտար տեսանկյունից ելնելով՝ կարելի էր «տրաֆարետային» ձեւով գերիների հարցը արձանագրել․ «Ինչպես մինչ այս էր եղել, մի քանի գերիների արձակում լիներ, սա էլ չեղավ։ Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ Ռուսաստանը կրկին փորձեց այնպես անել, որ չլինի մի այնպիսի դրույթ, որը չի բխի Ադրբեջանի շահերից»։

Շեշտելով, որ ՀՀ վարչապետի խոսքում հատուկ ընդգծվել էր գերիների վերադարձի հարցը՝ վերջինս հավելում է՝ խնդիրը բխում է երեք երկրների՝ իրար միջեւ եղած փոխհարաբերություններից, կապվածություններից եւ կախվածություններից․ «Այս պահին Ռուսաստանի այդ անվտանգության անձրեւանոցը ծակ է եւ ունի լրացումների բալանսավորման անհրաժեշտություն, որը մենք չենք կարող լրացնել ռուսական կողմով, որովհետեւ այն արդեն չլրացվող է գոնե այս ժամանակահատվածում։ Դրա համար պետք է փորձենք բալանսավորել եւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակել նաեւ այլ հարթակներում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2550 դիտում

Վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ