Երևան
12 °C
Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունից պարզ է դառնում, որ Ռուսաստանը փորձում է վերագտնել իր դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, նկատում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ռուսաստանը փորձում է մեր տարածաշրջանում «ջութակի» դեր ստանձնել. վերագտնել իր մոդերությունը։ Եռակողմ հայտարարությունը հիմնականում դրա մասին էր։ Այնտեղ շեշտվում է խաղաղապահ առաքելության գործունեության պահանջվածությունը, Հայաստանը և Ադրբեջանը փաստաթղթային մակարդակով պարտավորվում են իրենց գործունեությամբ չհակասել տարածաշրջանում ՌԴ շահերին։ Եռակողմ հայտարարության հիմնական հետևությունը սա էր»,- ասում է նա:
Ըստ Սուրենյանցի, իհարկե, կային չլուծված հարցեր, մասնավորապես՝ ԼՂ հարցում կոնսենսուս, սակայն միակ հետևությունն այն էր, որ ՌԴ-ը փորձում է մեծացնել իր ազդեցությունը և նվազեցնել Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում»:
Անդրադառնալով նրան, որ, ըստ ՌԴ նախագահի, համատեղ հայտարարությունը մինչ հրապարակվելը խմբագրվել է, Սուրենյանցը նկատում է՝ ՌԴ-ն այս փուլում փորձեց սառեցնել ԼՂ հարցի կարգավիճակի լուծումը:
«Ենթադրաբար նաև խաղաղապահ առաքելության մանդատի երկարաձգմուը, գուցե նաև ալ հարցեր, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Այս պահին չկա այդ հարցերում կոնսենսուս։ Եթե ուշադիր հետևենք երեկ կայացած Պուտին և Ալիև հանդիպմանը, կնկատենք՝ հանդիպման սկզբում հակասություններ են երևում Պուտինի խոսքի և Ալիևի պատասխանների միջև։ Ըստ երևույթի՝ որոշել են այս հարցերին անդրադառնալ ավելի ուշ»,- կարծում է նա՝ հավելելով՝ գուցե փաստաթղթում ֆիքսել են այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ունեն:
Զրուցակցի կարծիքով՝ եռակողմ հանդիպման հայտարարության մեջ, սակայն, կան կետեր, որոնք Հայաստանը պետք է դիվանագիտական ճիշտ քայլերի միջոցով ծառայեցնի իր շահերին:
«Առաջին հերթին խաղաղապահ առաքելության մասին հիշատակումն է, դրական է, որ դրա պահանջվածության մասին փաստաթղթում նշում կա։ Հումանիտար հարցերի տակ ենթադրում եմ, որ կա ռազմագերիների վերադարձի հարցը: Եվ տարածքների ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին հիշատակումն է կարևոր, որը ճիշտ աշխատանքի դեպքում թույլ կտա մենք առնվազն մեր տարածքների պաշտպանության դիրքերից հանդես գալ։ Փաստաթուղթը որևէ մեկի օգտին չի լինում. այն և՛ շանսեր ունի, և՛ ռիսկեր. կարևոր է, թե ինչ արտաքին քաղաքականություն ես իրականացնում»,- ընդգծում է նա:
Ըստ նրա՝ Արցախի հարցի վերաբերյալ որ պաշտոնական Բաքուն ունի դիվանագիտական հարթակում ձեռքբերումներ, նկատելի էր դեռ Պրահայում տեղի ունեցած գործընթացից:
«Սա ոչ միայն Մոսկվայում է երևացել, այլ դեռևս արևմտյան հարթակներում, օրինակ՝ Պրահայի գործընթացում որևէ հիշատակում չկար Արցախի մասին։ Եթե ճիշտ են հրապարակումները, մենք գիտենք, որ կան ամերիկյան պատկերացումները, որի 15-րդ կետում միայն էթնիկ հայերի մասին է խոսվում, այսինքն՝ արևմտյան հարթակներում մենք այս միտումը տեսնում ենք: Եվ զարմանալի կլիներ, եթե Մոսկվայում մեկ հանդիպումով հնարավոր լիներ վերականգնել Արցախի սուբյեկտիվությունը»,- ասում է Սուրենյանցը:
Վերջինս շեշտում է՝ ժամանակը ցույց կտա, թե արդյոք ՌԴ-ը Ղարաբաղի հարցում ինչ-որ բաներ կարո՞ղ է համոզել Ադրբեջանին․ «Դա կախված է ոչ միայն բանակցություններից, այլ ուկրաինական պատերազմից, տարածաշրջանային զարգացումներից և բազմաթիվ այլ գործոններից»։
Հարցին՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի հետագա գործողությունները որո՞նք պետք է լինեն, քաղաքագետը նշում է՝ առաջին հերթին ռուսական ուղղությամբ արդյունավետ աշխատանք կատարելը. «Որովհետև, իմ կարծիքով, միևնույն է, գլխավոր մոդերատորը տարածաշրջանում շարունակելու է մնալ ՌԴ-ը: Սակայն նաև պետք է փոխլրացնող աշխատանք կատարել արևմտյան, իրանական ուղղությամբ, այսինքն՝ մեր օրակարգի շուրջ հնարավորինս շատ դաշնակիցներ ունենալ տարբեր ուղղություններով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT