Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովում կայացել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Նա նշել է, որ սպորտային մարզիչները նույնպես 2023 թ. ապրիլի 1-ից կարող են կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի հավելում ունենալ: Սիսակ Գաբրիելյանը նաև հավելել է, որ նախատեսվում է մարզիչներին տրամադրել սուբսիդավորված աշխատավարձ: Ըստ նրա՝ դրանով մարզաշխարհի բոլոր խնդիրները չեն լուծվի, սակայն զգալի առաջընթաց կլինի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մանրամասն ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարևոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Ըստ նախարարի տեղակալի՝ Կառավարությունն ապահովում է մարզական ֆեդերացիաների և Հայաստանի հավաքական թիմերի ֆինանսավորման տոկոսը, ինչպես նաև գումարներ է հատկացնում միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում գործում են երեք տասնյակից ավելի մարզական ֆեդերացիաներ, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, ինչպես նաև ստանում դրամաշնորհներ:
Կարեն Գիլոյանը նշել է, որ մարզական 5 ֆեդերացիա օգտվում է հովանավորչական ֆինանսավորումից: Նախարարի տեղակալն առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաև կկանխի կոռուպցիոն երևույթները: Մարզաձևերի զարգացման ուղղությամբ կարևորվել է հարկային արտոնություն տրամադրելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի շատ երկրներում:
Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները, նույնպես ընդգծելով խնդրի կարևորությունը, առաջարկել են օրենսդրական փոփոխություն կատարել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգում՝ աշխատավարձ սահմանելով բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների համար, ինչպես նաև պետական ֆինանսավորում հատկացնել մարզական ակումբներին: Մարզաձևերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից ևս գումարներ հատկացնել սպորտի զարգացմանը:
Բնագավառի խնդիրների վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT