Երևան
12 °C
ՌԴ-ն միշտ ողջունել է հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք:
Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Պրահայում առանց ՌԴ մասնակցության տեղի ունեցած հանդիպմանը:
«Մենք սատարում ենք ցանկացած ջանք, որն ուղղված է լարվածության թուլացմանն ու խնդրի կարգավորմանը»,- նշել է նա:
Անդրադառնալով այն հարցերին, որոնց շուրջ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ՝ Պուտինը նշել է, որ նման հարցեր կան, կարելի է դրանց մասին խոսել, բայց ինքը գտնում է, որ ճիշտ չէ մամուլի և հանրության ուշադրությունը սևեռել այդ հարցերի վրա, քանի դեռ դրանց լուծումները չեն գտնվել:
«Պետք է փորձել հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության: Դրանք կողմերի համար շատ նուրբ, զգայուն հարցեր են, ես ինձ իրավունք չեմ վերապահում առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու բարձրաձայնել դրանց մասին»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ խաղաղության պայմանագիր դեռ չկա, ուստի վաղ է խոսել փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ դա, ամենայն հավանականությամբ, փոխզիջումների առարկա է:
«Սահմանազատումն ու սահմանագծումը կարևորագույն հարց է, մենք այսօր այդ մասին իրոք շատ ենք խոսել, կան որոշ նախադրյալներ՝ ենթադրելու, որ ընդհանուր առմամբ ուղին գտնված է, եթե դուք ուշադիր կարդաք հայտարարությունը, այնտեղ կգտնեք գոնե նախադրյալները, որ այդպիսի պայմանավորվածությունների կարելի է հասնել: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած քարտեզները, նաև խորհրդային բանակի քարտեզները, որոնք ամենից ճշգրիտն են: Մենք հասկանում ենք և պատրաստ ենք այս հիմքով քննարկում սկսել կողմերի հետ, առաջ շարժվել: Հասկանալի է, որ այս շփումները, խորհրդակցությունները, բանակցությունները կշարունակվեն»,- նշել է ՌԴ նախագահը:
Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին հայկական կողմից ավելի վաղ հնչած հայտարարություններին՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ մասին խոսել է ՀՀ վարչապետի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է համատեղ պայմանավորվածություն։
«Բացի այդ, դա կախված է այլ հարցերից, օրինակ՝ խաղաղության պայմանագրի կնքումից և սահմանազատման հարցից, եթե դրանք որոշվեն, խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ երեկ Սոչիում կայացել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:
ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարության շուրջ համաձայնության են եկել:
Սոչիում ավարտված եռակողմ հանդիպումից հետո հրապարակվել է Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT