Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը:
ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարաններիկենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի քաղաքային գրադարան», Տավուշի մարզի «Դիլիջանի գրադարանների կենտրոնական գրադարան» և Լոռու մարզի «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանների պատասխանատուներին՝ ընդգծելով, որ հավատարմագրման վկայականները որակի հաստատումներն են, որով փաստվում էտվալ կառույցի, հաստատության առաջընթացը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը:
«Հավատարմագրերի հետ մեկտեղ գրադարաններին կփոխանցենք նաև համակարգիչներ, սակայն կցանկանայի, որ պետական աջակցությունը միայն այսքանով չամփոփվի և աջակցությունը տվյալ գրադարաններին լինի շարունակական: Այժմ քննարկում ենք, որ մյուս տարի ևս մեր տարաբնույթ ծրագրերի շրջանակում շարունակենք աջակցությունը տվյալ գրադարաններին՝ սկսած գովազդատեղեկատվական արշավներից մինչև բրենդավորում, համատեղ ծրագրերի իրականացում համայնքներում»,- նշել է Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային ոլորտի մասնագետներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման գործընթաց՝ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշմամբ սահմանված կարգով: 2013-2022 թթ. հավատարմագրվել և հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել համայնքային և պետական 55 գրադարան:
Նախարարությունը հավատարմագրման գործընթացին զուգահեռ իր ծրագրերով նպաստում է նաև գրադարանների նորացմանը և արդիականացմանը: Նպատակը մեկն է՝ հայաստանյան յուրաքանչյուր ընթերցողի համար ապահովել ինչպես ավանդական գրադարանային, այնպես էլ նոր թվային բազաների և էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը, հիմքեր ստեղծել նոր, սրընթաց զարգացող թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության դարաշրջանում գրադարանների տեղի և դերի ապահովման համար: Միայն նոր բովանդակություն ստեղծելու, սպասարկման նոր և ժամանակակից ձևերի ներդրմամբ հնարավոր կլինի դիմակայել նոր մարտահրավերներին:
ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների և նախարարության ենթակայության 12 գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները:
Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են նոր հրատարակված գրականությամբ:
Հանրային գրադարանների արդիականացման և նոր տեխնիկական միջոցներով զինելու նպատակով 2022 թվականի «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում ձեռք բերված 25 համակարգիչները՝ «Համակարգիչ ամբողջը մեկում», կտրամադրվեն ՀՀ 16 հանրային գրադարանների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT