Երևան
12 °C
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի դեմ պայքարի ամիս: Այս հիվանդությունն ամենատարածվածը կանանց շրջանում է․ կրծքագեղձի քաղցկեղը կազմում է կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի 16 տոկոսը։
Հայաստանում, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը բավականին մեծ տարածում ունի, և նկատվում է հիվանդացության դեպքերի աճ: Հաստատված դեպքերի կեսից ավելին՝ շուրջ 50%-ը, բաժին է հասնում հենց կրծքագեղձին։ Եթե 2000-ական թվականներին կրծքագեղձի քաղցկեղի տարեկան արձանագրվող թիվը մոտ 600 էր, այժմ այն կրկնապատկվել է. 2022-ին գրանցվել է 1300 նոր դեպք։
Հայաստանում հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 45-55 տարեկան կանանց շրջանում, նաև՝ 65-ից բարձր տարիքում։ Հիվանդության տարածման պատճառ կարող են դառնալ տարիքը, ճարպակալումը, ուշ հղիությունը, ալկոհոլը, կրծքով չկերակրելը, հորմոնալ թերապիան, որոշ գեների մուտացիաները։
Սակայն, ըստ Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան Արթուր Ավետիսյանի, հիվանդության դեպքերի աճի տենդենցը գրանցվում է ամբողջ աշխարհում։ Պատճառները բազմազան են, երբեմն նույնիսկ բացակայում է ռիսկի գործոնը քաղցկեղ հայտնաբերված կնոջ մոտ:
«Քաղցկեղ հայտնաբերած կանանց շրջանում 70 տոկոսի մոտ որևէ ռիսկի գործոն չկա, այսինքն՝ միշտ չէ, որ կարելի է բացատրություն տալ՝ ինչո՞ւ է այդ կնոջ մոտ քաղցկեղ հայտնաբերվել։ Իհարկե, վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների մեջ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ավետիսյանը։
Միայն 2019-ին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղից մահացել է մոտ 500 կին։ Զարգացող երկրներում ապրելիությունը համեմատաբար ավելի ցածր է, քան զարգացած երկրների դեպքում է, ինչը պայմանավորված է հիվանդության ուշ ախտորոշմամբ։ Մահվան դեպքերը կարելի է կանխել վաղ ախտորոշման դեպքում. այդ ժամանակ կնոջ 5 տարվա ապրելիությունը կազմում է 95 տոկոս։
«Եթե հայտնաբերվել է վաղ փուլում, ամբողջովին բուժվելու հավանականությունը 100 տոկոս է, վաղ փուլերի դեպքերի հայտնաբերումը նախկինում կազմում էր 50-60 տոկոս։ Հետազոտությունները և սարքավորումներն իրենց դերը ևս ունեն հիվանդության կանխարգելման հարցում։ Նախորդ տարիների հետ համեմատած՝ դիմելիությունը բարձր է, բայց հեռու ենք անհրաժեշտ շեմից։ Բավականին աշխատելու տեղ ունենք իրազեկման առումով։ Այդ նպատակով, օրինակ, որոշ ծրագրեր ավելանում են»,- նշում է նա։
Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման տոկոսը բարձր է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Սա, ըստ մասնագետի, պայմանավորված է նրանով, որ այդ մարզերում գործում են սքրինինգային պիլոտային ծրագրեր։ Ծրագիրը ներդրվել է դեռ 2021 թվականի հունվարից, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև Շիրակի մարզը։ Այն հնարավորություն է տալիս կանանց դիմել բուժօգնության և վաղ փուլում հայտնաբերել առկա գոյացությունը։ Ծրագիրը բոլորովին անվճար է։
Սքրինինգը կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում որևէ գանգատ չունեցող, առողջ կանանց մոտ համատարած մամոգրաֆիկ հետազոտությունն է, որի արդյունքում հնարավոր է հայտնաբերել ուռուցքային գոյացություններ կամ նախաքաղցկեղային վիճակներ ամենավաղ փուլերում, որոնց մասին կինն ինքնուրույն կարող էր իմանալ մի քանի տարի անց՝ արդեն բարդացած վիճակում, ինչը, բնականաբար, կփոխեր բուժման ամբողջ ընթացքն ու արդյունքը։
«Ծրագիրը դեռևս նշված մարզերում է ընդգրկված, հույս կա՝ ավելացնել ևս մեկ մարզ։ Իրականացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։ Շարժական թվային մամոգրաֆիա է, որը շրջում է մարզերով և իրականացնում մամոգրաֆիկ հետազոտություններ։ Կանանց տեղամասային բժիշկը հրավիրում է և բացատրում, որ կա նման հնարավորություն և ինչպես է այն անցկացվում։ Այդ ամենի հետ կապված մոտ 300 տեղամասային բժիշկ անցել է վերապատրաստում։ Կնոջը հերթագրում են, ու նա մոտենում է շարժական կայանին»,- մանրամասնում է Ավետիսյանը։
Այնուհետև կնոջ հետազոտման արդյունքներն առցանց տարբերակով հայտնվում են Ուռուցքաբանության կենտրոնի արխիվում, որտեղ ուսումնասիրում են կենտրոնի համապատասխան բժիշկները, որից հետո՝ նորից մուտքագրում նույն համակարգում։ Տեղամասային բժիշկն արդեն տեղեկացնում է կնոջը՝ կա՛մ ամեն ինչ լավ է, կա՛մ որևէ խնդրի դեպքում կինը հրավիրվում է կենտրոն՝ անվճար խորացված ուսումնասիրությունների։
Մինչ օրս սքրինինգային ծրագրերով հետազոտվել է 15,000 կին, որից 1000-ը հրավիրվել է լրացուցիչ հետազոտությունների, սակայն նրանցից միայն 700-ն է ներկայացել։ 700 հետազոտվածներից 162-ի մոտ հյուսվածքաբանորեն հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղը, և նրանք այժմ ստանում են մասնագիտական բուժում։ Այդ կանանց մեծ մասի՝ 80%-ից ավելիի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում․ «Ցավոք սրտի, երբեմն անգամ հայտնաբերում ենք վաղ փուլում, բայց կինը հրաժարվում է հետագա բուժումից. սա ամենադժվար կետն է մեր ամբողջ պատմության մեջ։ Մենք զրուցում ենք նրանց հետ, փորձում ենք ամեն կերպ հրավիրել լրացուցիչ հետազոտությունների կամ բուժման»։
Սքրինինգային ծրագրին մասնակցությունը մարզերում դեռևս ցածր է, ասում է Ավետիսյանը, 50-69 ռիսկային տարիքային գոտում գտնվող կանանց ընդամենը 38 տոկոսն է անցել մամոգրաֆիական հետազոտություն։ Քաղցկեղի վաղ հայտնաբերումը թույլ կտա ավելի մեղմ, ավելի արդյունավետ բուժում նշանակել, երբեմն նաև՝ խուսափելով քիմիաթերապիայից կամ կրծքագեղձի հեռացումից։
«Կանանց մեծամասնությունը մի պատասխան է տալիս՝ վախենում եմ, որ ինչ-որ բան գտնեն։ Ես հակադարձում եմ՝ ասելով՝ բա որ ունեք ու չիմանա՞ք այդ մասին։ Շատ են լինում նաև բարձիթողի վիճակներ, երբ կանայք բացահայտ գոյացություն ունենալու պարագայում էլ ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկի։ Այսօր պայքարի ամենահայտնի, ամենաարդյունավետ միջոցը վաղ հայտնաբերումն է. կրծքագեղձի քաղցկեղն այն քիչ քաղցկեղներից է, որը վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների մեջ»,- շեշտում է մասնագետը։
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեթոդներից է հենց ռենտգեն թվային մամոգրաֆիան։ Այն պետք է կատարեն 40 տարեկանը լրացած կանայք։ 40-44 տարեկանում ցանկալի է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն տարին մեկ կամ երկու անգամ, 45-54 տարեկանում կանայք պարտադիր տարին մեկ անգամ պետք է հետազոտվեն մամոգրաֆիկ մեթոդով, քանի որ այդ տարիքում է ամենահաճախը հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը։
Շատերը խուսափում են նաև բիոպսիայից (կենսազննում, իրականացվում է ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով)՝ նշելով, թե այն կարող է ագրեսիվացնել ուռուցքը, սակայն, Ավետիսյանի խոսքով, դա որևէ բացասական կողմ չունի. «Հակառակը, որոշ դեպքերում բիոպսիա չանելու պարագայում հնարավոր է՝ սխալ բուժում նշանակվի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT