Երևան
12 °C
Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստ։ Այս մասին հայտնում է համալսարանի լրատվական ծառայությունը։
Նիստի օրակարգում եղել է Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցը։ Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։
Բուհի գիտական խորհրդի նիստի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը վստահեցրել է՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։
Փոխնախարարը նշել է, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղություններով և միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։ Նա նաև լիազոր մարմնի անունից վերահաստատել է՝ մանկավարժությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն․ շատ կարևոր է այդ ոլորտում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ բուհ։
Կարեն Թռչունյանն ընդգծել է՝ բարձրագույն կրթությունն առանց գիտության անհնար է պատկերացնել․ բուհական համակարգում խնդիրները շատ են, և չպետք է սահմանափակվել այդ մասին բարձրաձայնելով, այլ անհրաժեշտ է օգտագործել ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները՝ դրանց լուծման համար։
Նա համեմատական վերլուծությամբ ներկայացրել է բուհերի վարկանիշավորման, դիմորդների քանակի, գիտաչափական շտեմարաններում տպագրված հոդվածների և այլ չափանիշների վերաբերյալ տվյալներ, նշել դրանցում Մանկավարժական համալսարանի ներգրավվածությունն ու տեղը, որը շահեկանորեն տարբերվում է խնդրո առարկա մյուս բուհերից։
«Անթույլատրելի եմ համարում 100-ամյա բուհի, ուսուցիչներ կրթող հաստատության, հանրակրթության ոլորտները սպասարկող համալսարանի հասցեին հնչող նման որակումներն ու գնահատականները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն էլ իր մտահոգությունն է արտահայտել միավորման հարցի շուրջ ձևավորված հանրային կարծիքի վերաբերյալ և ավելի առողջ ու կառուցողական դաշտում մասնագիտական քննարկումները շարունակելու համար կոչ արել հրապարակային վիրավորանքներ հնչեցրած անձանց հրապարակային ներողություն խնդրել։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև․ «Բուհական փոփոխություններին զուգընթաց, նախատեսվում է նաև ֆինանսավորման ձևաչափի փոփոխություն, ընդհուպ՝ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում։ Մենք պետք է հետևողական լինենք պատկերացնելու՝ ինչ է նշանակում այս փոփոխությունն ամբողջականության մեջ»:
Գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղել են բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։
Դրանք վերաբերել են գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և այլ հարցերի։
Փոխնախարարները վստահեցրել են՝ պատրաստակամ են լսել բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգությունները, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկել տարակարծություններ առաջացնող դրույթները։
Նիստի ընթացքում օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել Ժաննա Անդրեասյանին՝ ընդգծելով, որ առաջին անգամ է ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից էթիկական գնահատական տրվում մարդկանց պահվածքին, մասնագիտական գործունեությանը։ Կարեն Թռչունյանն էլ կարևորել է, որ ակադեմիական միջավայրում հնարավոր եղավ ունենալ առողջ երկխոսություն՝ սուր հարցերով, կարևոր հարցադրումներով և առաջարկներով․ դրանք գուցե ձևավորեն նոր մոտեցումներ։
Եղել են նաև ելույթներ, որոնց ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է մանկավարժական մայր բուհի դերը, ուսուցչի մասնագիտության ռազմավարական նշանակությունը երկրի, ապագա քաղաքացու դաստիարակման գործում։
Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրել է ընթացիկ տարում հեղինակավոր շտեմարաններում Մանկավարժականի գրանցած դրական տեղաշարժը գիտության մի շարք ճյուղերում։ Բուհի ղեկավարն ընդգծել է, որ վերջին քննարկումներում առանձին դեպքեր ստվերում էին ՀՊՄՀ-ի բարի համբավը։ Նա հույս է հայտնել, որ կվերականգնվի մտավորականին, բուհական համակարգի ներկայացուցչին և գիտնականին հարիր երկխոսության ձևաչափը։
Գիտական խորհուրդը ընդունել է որոշում, որի համաձայն՝ բուհը, հավատարիմ իր առաքելությանը, որդեգրած սկզբունքներին, հարգելով իր և գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների իրավունքները, պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ միավորման գործընթացին՝ ի շահ ՀՀ մասնագիտական կրթության, կրթության որակի ապահովման և մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։
Հիշեցնենք՝ օրերս պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT