Կրթվելու և մշակույթին էլ ավելի մոտ լինելու «խրամատը» ևս ամուր պետք է լինի․ կայացավ գրքի երևանյան փառատոնի բացումը

Այսօր ազդարարվեց գրքի երևանյան փառատոնի մեկնարկը։ 5-րդ տարին անցկացվող այս միջոցառումը տեղի է ունենում հայ ժողովրդի համար ցավալի ժամանակներում, սակայն չեղարկվող միջոցառումների հոսքում ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել այն չչեղարկել։ Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է, որը, բացի հայաստանյան գրողներից ու հրատարակչություններից, մեր երկիր է հրավիրում նաև օտարերկրյա ստեղծագործողներին։ 

Կազմակերպիչների խոսքով՝ գրքի հոգևոր խորհուրդն է, որ պետք է կոփի մեր հաղթանակը․ չէ՞ որ մի ձեռքում՝ սուրը, մյուսում՝ գիրքը փաստում են ժողովրդի ուժի և ոգևորության մասին։

Հյուրերի, մասնակիցների և ներկայացուցիչների առջև փառատոնի բացման իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը շեշտեց՝ սա բարոյական սխրագործություն է, որովհետև գոյաբանական սպառնալիքների պայմաններում են ծնվում այսպիսի միջոցառումները։  

«Մեր թշնամին ավելի է սանձարձակ դարձել, ուզում է, որ մենք հրաժարվենք մեր տարածքներից, մեր իրավունքներից և ապրելու ցանկությունից։ Սակայն շատ հեշտ է տրվել այդ սադրանքին, ուստի երկար քննարկումից հետո այդ գիտակցումն էր, որ մղեց մեզ այս փառատոնը իրականություն դարձնել։ Մենք իրավունք չունենք ընկրկելու, թուլանալու։ Թարգմանական արվեստը, գրահրատարակչությունը շատ խոր արմատներ ունեն, որի լավագույն և ամենամեծ խորհրդանիշը մեր Մատենադարանն է։ Մշակույթը այն եզակի հարթակներից է, որտեղ մարդիկ կարողանում են շփվել միմյանց հետ, և որտեղ տիրում է համերաշխություն»,- ընդգծեց փոխնախարարը և խոսքը եզրափակեց՝ մեջբերելով  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկից մի հատված․ «Ու մեր աչքերը նայում են կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում»։

308298050_3252054028341052_8838021214616771724_n.jpg (417 KB)

40 հրատարակչություն, գրախանութներ և մշակութային այլ կազմակերպություններ, 60-ից ավելի բանախոսություն, քննարկումներ, տարբեր միջոցառումներ, ավելի քան 60 շնորհանդես, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ։ 100-ից ավելի գրող՝ 7 երկրից, տարբեր անվանակարգերում մրցույթի մասնակցող 165 գրող․ սա հենց այն է, ինչ հանդիսատեսին սպասվում է 3-օրյա փառատոնի ընթացքում։

Այս տարի առաջին անգամ գրքի փառատոնը ունի նաև միջազգային ընդգրկում․ կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ տարեցտարի 15-20 հազար այցելու է ունենում փառատոնը, ինչը նշանակում է, որ այսպիսի փառատոները մշակութային կյանքի զարգացման համար կարևոր դեր ունեն։

«Գրքի երևանյան փառատոնը անցկացվում է 2017 թվականից, որին մասնակցում են գրականության տարբեր ներկայացուցիչներ և կարողանում ներկայացնել իրենց վերջին տարիների ստեղծագործությունները, նորությունները։ Նոր գրքեր են, նոր ծրագրեր են ներկայացվելու։ Փառատոները կարևոր են մշակութային կյանքը աշխույժ պահելու համար»,- ընդգծեց նա։

Այն, որ հասարակությունն ուզում է դուրս գալ սգի ու ցավի մեջ պարփակվելուց, վկայում էին փառատոնի գրքասեր կամ հետաքրքրասեր այցելուները։ Ոմանք եկել էին բացահայտելու նոր գրքեր, ոմանք էլ՝ իրենց ծանոթ ստեղծագործությունների հետևից։ Հայկական տարբեր  գրախանութներ կամ հրատարակչություններ էլ իրենց նորություններն ու առաջարկներն էին ներկայացնում հին ու ապագա ընթերցողներին։ Հատկապես այս փառատոների ժամանակ է, որ կոտրվում է այն կարծրատիպը, թե նոր սերունդը կարդալ չի սիրում և գրքի հետ չի ուզում առնչվել, մինչդեռ այցելուների մեծ մասը երիտասարդներ էին։

«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ փաստեց՝ մեր երիտասարդությունը տարեցտարի ավելի է մոտենում գրքին։ Հայը գիրք սիրում է։

«Ամեն տարի մասնակցել ենք փառատոնին, և ցանկացած միջոցառում, որը նվիրված է գրքի տարածմանը, ողջունելի է։ Սա հիշվող փառատոն է, արդեն ավանդական է դարձել, և բոլորը հետաքրքրությամբ են գալիս ու մասնակցում։ Սակայն կարևոր է, որ գրքի նկատմամբ հասարակության սերը աճում է ոչ միայն փառատոների ընթացքում, այլ վերջին տարիների համեմատ այդ սերը մեծացել է․ չեմ կարող ասել՝ ինչու և ինչպես, գուցե գիտելիքի ծարավից է»,- ասաց Վարդանյանը։

308055530_1964102320450953_3668009064846667188_n.jpg (393 KB)

Հայկական գրականությունից մինչև արտասահմանյան գեղարվեստական գրականություն ներկայացնող «Զանգակ» գրատան և հրատարակչության ներկայացուցչների խոսքով ևս՝ փառատոնը շատ կարևոր է նոր ընթերցողների ուշադրությունը գրավելու համար։

«Հասարակության ուշադրությունը սևեռում են դեպի գիրքը։ Մեր գրականության ոլորտը շատ կարևոր է, և նման փառատոները օգնում են այդ ոլորտի զարգացմանը»,- նշեց հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Չիչակյանը։

Այս ամենից բացի՝ հին ու նոր մասնակիցները ոչ միայն կարող են ծանոթանալ նոր գրքերին, այլ նաև մասնակցել ծանոթ ու անծանոթ գրողների նոր գրքերի շնորհանդեսներին, ավելին՝ զրուցել իրենց հարազատ ստեղծագործողի հետ դեմ-դիմաց, մասնակցել տարբեր քննարկումների և լսել բանախոսություններ հայ և օտարերկրյա գրողներից:

Երիտասարդ գրող, ռադիոմեկնաբան և հաղորդավար Համլետ Առաքելյանն այն գրողներից է, որն արդեն երկրորդ գրքի շնորհանդեսն է ունենալու փառատոնի շրջանակներում: Նա մեզ հետ զրույցում նկատեց՝ երբ մեր երկրի առջև ծառացած են նման մարտահրավերներ, ապա մշակույթը ևս կարևոր դեր ունի։

«Իմ կարծիքով՝ սա կարճ ճանապարհ է՝ մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հասկանալու համար։ Երբ որ դու կարդում ես ժամանակակից ստեղծագործողների, որոնք ունեն այն խնդիրները, ինչ ունես դու, նույն միջավայրում են ապրում ու ստեղծագործում, իրենց խոհերը այդ միջավայրի մասին քեզ օգնում են ավելի շատ բան հասկանալ կյանքի, ինքնդ քեզ ճանաչելու առումով: Իսկ փառատոնը այն հարթակն է, որը ստեղծում է այդ հնարավորությունները»,- նշեց նա:

308640448_631185768393442_736925195540065306_n.jpg (103 KB)

Առաքելյանի խոսքով՝ գրքի երևանյան փառատոնը նաև լավ հարթակ է գրող-ընթերցող և գրողների միմյանց հետ հանդիպելու համար․ «3-րդ փառատոնի ընթացքում լույս էր տեսել նաև իմ բանաստեղծությունների ժողովածուն, այդ ժամանակ ես ընթերցել եմ իմ նոր վեպից մի քանի հատված, և շատ մարդիկ հիմա հարցնում են՝ այն վե՞պն է, որից հատվածներ էիր կարդում։ Այսինքն՝ սա շատ լավ հարթակ է, որի ժամանակ դու ճանաչում ես քո ընթերցողին, և ընթերցողը ճանաչում է մեզ։ Մենք՝ գրողներս, նույնպես ճանաչում ենք իրար, կիսում մեր մտքերը, հասկանում ենք՝ գրականության կամ պոեզիայի մասով միանմա՞ն ենք մտածում, թե՞ ոչ»:

Երիտասարդ ստեղծագործողը փաստեց՝ մեր երիտասարդները շատ են սիրում կարդալ, սակայն հայ հասարակությունը երբեմն կարդալն այլ կերպ է հասկանում․ «Կարդալ չի նշանակում գնալ գրադարան, կարդալ։ Հիմա երիտասարդները կարդում են տեխնոլոգիաների միջոցով, «Գուգլ»-ում փնտրում են որևէ գրողի, ստեղծագործողի։ Կարդացող են համարվում նաև գրառումներ, հոդվածներ ընթերցողները»:

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, «Զանգակ» գրատանը տեղի կունենա Համլետ Առաքելյանի նոր գրքի՝ «Անմահների ակադեմիա» վեպի շնորհանդեսը։ Այս անգամ գրքի ժանրը այլ է՝ հրաշապատում (Ֆենտըզի)։ Նրա խոսքով՝ գիրքը լրացնելու է դեռահասների համար այդ ժանրի գրականության բացը. «Ես ժամանակին այդ ժանրի սպառող եմ եղել և միշտ մտածել եմ՝ ինչո՞ւ այս ժանրի հայ հերոս չկա։ Շատ հեռու չեմ գնացել․ մեր բանահյուսություն եմ գնացել դեպի, որոնց մենք ճանաչում ենք մեր լեգենդներից։ Իմ վեպի հերոսը Հայկ Նահապետն է, որը ներկայանում է ուսուցչի կերպարով և գալիս է՝ երիտասարդ հերոսներից մեկին սովորեցնելու՝ ինչպես հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները»։

309055282_956983952371164_118666492161740524_n.jpg (119 KB)

Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին։ Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանի գրողների միությունում:

Գրքի երևանյան փառատոնը ևս մեկ անգամ հաստատում է՝ «Մեկ լավ գիրքը կարող է մի ամբողջ ազգ փրկել»։

308785177_3384704091855837_225508682617734409_n.jpg (348 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2158 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները