Երևան
12 °C
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանը, ձգտելով դուրս գալ ռուսական կամ ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից, այժմ էլ չհայտնվի Արևմուտքի և Ադրբեջանի հյուսած ծուղակում, երբ խաղաղության գինը կլինեն համաձայնություններ, թեկուզ՝ նախնական, որոնք, սակայն, կդառնան Հայաստանին խեղդող օղակ, Ադրբեջանի պատերազմի միջազգային լեգիտիմության նոր հիմք:
Արման Բաբաջանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.
- Պարոն Բաբաջանյան, չնայած միջազգային ամենատարբեր կառույցների և երկրների կոչ-հորդորներին, սաստող հայտարարություններին՝ երեկ ադրբեջանական զինուժը կրկին սադրանքի է դիմել, որի հետևանքով ունենք 3 զոհ: Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի այսօրինակ դրսևորումը ինչի՞ մասին է վկայում: Կարո՞ղ ենք համարել, որ անպատժելի լինելու այս վարքագիծը ձևավորվել է, քանի որ միջազգային դերակատարները միայն հայտարարություններով են սահմանափակվում, և գործուն քայլեր նկատելի չեն:
- Վերջին օրերին Ֆրանսիան, ԱՄՆ, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, այլ երկրներ ևս կոչ են անում Ադրբեջանին հետ քաշել զինուժը սեպտեմբերի 13-ի ելման դիրք: Ադրբեջանի զինուժն առայժմ տեղում է, ասել կուզի՝ կոչերը առայժմ ոչինչ են: Որովհետև կոչերն իսկապես ոչինչ են, եթե չեն ենթադրում դրանց չենթարկվելու պարագայում որևէ հետևանք: Ըստ այդմ՝ հարցն այն է, թե ինչ հետևանք է «խոստանում» Ադրբեջանին որևէ այդօրինակ կոչի չենթարկվելը: Առայժմ՝ ոչ մի: Բաքվին հետ գնալու կոչ կամ հորդոր հղող տերություններից որևէ մեկը չի ասում, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը չենթարկվի այդ կոչերին կամ հորդորներին մեկ շաբաթ անց կամ, ենթադրենք, մեկ ամիս անց, թեկուզ՝ մեկ տարի անց:
Փոխարենը բոլորը միաբերան ասում են, որ աջակցում են խաղաղ բանակցային կարգավորմանն ու անում բանակցելու, երկխոսության միջոցով խնդիրները լուծելու կոչեր թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Դրան զուգահեռ՝ Բաքուն իրեն թույլ է տալիս հայտարարել ԱԳՆ մակարդակում, թե Երևանը պետք է իրապես բանակցի, այլ ոչ թե ստեղծի բանակցության իմիտացիա:
Ինչո՞ւ է Բաքուն իրեն այդքան սանձարձակ պահում։ Պարզ պատճառով, որովհետև զորքի հետքաշման կոչ անող երկրները ոչ թե խոսում են այն մասին, թե ինչ է լինելու Բաքվի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս չգալու դեպքում, այլ փաստացի հիմնավորում են Բաքվի ագրեսիան, երբ բանակցելու, բանակցության սեղանի շուրջ նստելու հավասար կոչ են հղում թե՛ Երևանին, թե՛ Բաքվին: Բայց չէ՞ որ Երևանը չի հեռացել բանակցային սեղանից, Երևանը «շուռ չի տվել» այն հարվածային անօդաչուներով, Երևանը ագրեսիա չի կիրառել Ադրբեջանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության հանդեպ, Երևանը երկու տարի խոսել է միայն խաղաղության օրակարգի, խաղաղության դարաշրջանի մասին՝ անգամ հայտարարելով, որ չի շեղվելու՝ ի հեճուկս Բաքվի ագրեսիվ քաղաքականության:
Ուրեմն բանակցության ի՞նչ հավասար կոչ, ինչո՞ւ, ո՞ր հիմքով: Ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանը ագրեսիա կիրառելու, և, ուշադրություն, խաղաղ գործընթացը տապալելու, բանակցությունը ձախողելու, բանակցային սեղանը լքելու համար: Սրանք հարցեր են, որ մեզ պետք է ստիպեն խորհել իրադրության խորքերի մասին՝ հասկանալու համար, թե, այդուհանդերձ, ինչ մոտիվներ են առաջնորդում այս կամ այն խոշոր խաղացողին այս կամ այն հայտարարությունն անելիս կամ չանելիս:
Սա շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը, ձգտելով դուրս գալ ռուսական կամ ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից, այժմ էլ չհայտնվի Արևմուտքի և Ադրբեջանի հյուսած ծուղակում, երբ խաղաղության գինը կլինեն համաձայնություններ, թեկուզ՝ նախնական, որոնք, սակայն, կդառնան Հայաստանին խեղդող օղակ, քանի որ, ըստ էության, կլինեն անիրագործելի, փոխարենը կդառնան Ադրբեջանի պատերազմի միջազգային լեգիտիմության նոր հիմք:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների մասով և փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի։ Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ որ միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարում չի իրականացվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Ըստ Ձեզ՝ այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն:
- Ոչ մի նորություն չկա, ըստ իս, վարչապետի խոսքում։ Հակված եմ մտածել, որ վարչապետի այսօրվա ելույթի այդ հատվածը ավելի շատ հասցեագրված է ոչ թե լայն հանրությանը, այլ հասարակական-քաղաքական դաշտի խաղացողներին, առաջատար կամ այդպիսի հավակնությամբ խմբերին: Շատ կարեւոր է նաեւ, որ այդ ազդակները պարունակեն խորքային առավել առարկայական քայլերի որոշակի պաշար, բովանդակություն: Ընդ որում, խոսքը հրապարակային քայլերի մասին չէ, այլ՝ ավելի շատ հանդարտ եւ ավելորդ աղմուկից զերծ աշխատանք կատարելու: Եվ ավելի կարեւոր է, որ հրապարակի վրա երեւա ոչ թե աշխատանքային պրոցեսը, այլ դրա արդյունքը:
- Որոշ ժամանակ առաջ Դուք և այլ կուսակցությունների առաջնորդներ, քաղաքացիներ ՀՀ ԱԳՆ-ի դիմաց հավաք էիք իրականացրել, պահանջել դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ այդ մասին դիմում հանձնելով ՀՀ արտաքին գերատեսչություն: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է տալ ՀՀ-ին ՀԱՊԿ-ից դուրս գալը:
- Այո, շաբաթասկզբին «Դուրս ՀԱՊԿ-ից» հասարակական-քաղաքական համախմբումը ակցիա էր կազմակերպել ՀՀ ԱԳ նախարարության շենքի դիմաց։ Մեր համոզմամբ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելը այլևս արժենում է նոր կյանքեր և տարածքներ: Եվ այս հարցում մենք շարունակելու ենք հետևողականորեն ընդլայնել, մեծացնել մեր համախոհների շրջանակը, որպեսզի կարողանանք ավելի ուժգնացնել որոշում կայացնողների վրա ճնշումը՝ րոպե առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու՝ միաժամանակ ակտիվացնելով աշխատանքը այն գործընկերների հետ, որոնց հետ համագործակցությունը հակոտնյա է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը։
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի և Արցախի նախկին ղեկավարների և կաթողիկոսի հանդիպումը, այդ հանդիպումից հետո երկու նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ հարցի առնչությամբ հայտարարությունները, նրանց տեսակետները:
- Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը տեղի է ունենում Մայր Աթոռում Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումից հետո, որ անցկացվել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Այդ հանդիպման առնչությամբ հայտարարվեց, որ մոտիվը Հայաստանի ներքին վիճակի ծանրությունն է: Միաժամանակ, բոլորի համար պարզ է, որ բուն խնդիրն արտաքին բարդագույն միջավայրն է, որի համար է ներկայումս գերկարևոր ներքին իրադրությունը: Եվ այստեղ է թերևս Լևոն Տեր-Պետրոսյանի հեռուստահարցազրույցի գլխավոր ուղերձը. եթե չգտնենք ներքին քայքայված փոխհարաբերություններն ու համակեցությունը կարգի բերելու, հանրային տարբեր շերտերի միջև ծայրահեղ մերժողականությունն ու անհանդուրժողությունը հնարավորինս արագ չեզոքացնելու և հանրային-քաղաքական դիսկուրսը օրակարգային, կենսական հրատապ հարցերի շուրջ բովանդակային քննարկման դաշտ բերելու հնարավորություն, չենք ունենա Հայաստանի որևէ այլ օրհասական խնդրի կամ մարտահրավերի առնչությամբ որոշում կայացնելու հնարավորություն: Իսկ եթե երկիրը զրկված է որոշում կայացնելու համար անհրաժեշտ ներքին միջավայրից, հետևաբար որոշում կայացնելու հարցում փաստացի կաթվածահար սուբյեկտ է, ապա այդ դեպքում բարդ չէ նկարագրել, թե ինչ մակարդակի է Հայաստանի խոցելիությունը:
Միաժամանակ, անկասկած է, որ անցնող տարիների, նաև այդ տարիների ընթացքում բազմաթիվ ցավագին, ներքին ու արտաքին արյունալի զարգացումների բեռը չափազանց բարդ խնդրի է վերածում ներքին համակեցության հարցում համաձայնությունների հնարավորությունը, դրա համար պահանջում ահռելի ջանք ու ժամանակ: Բայց բուն հարցն այն է, թե արդյոք Հայաստանն ունի՞ ժամանակ:
Սրանով հանդերձ՝ աներկբա է, որ աշխատանքն այդ ուղղությամբ կարևոր է և պետք է կատարվի՝ այդ կերպ նվազագույնն ի ցույց դնելով նաև, թե ովքեր են այդ հարցում արդյունավետության կոնկրետ խոչընդոտներն ու պատասխանատուները:
- Պարբերաբար խոսվում է կոնսոլիդացիայի մասին: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում կոնսոլիդացիան: Ի՞նչ եք կարծում՝ նախկին ուժերի հետ արդյոք հնարավո՞ր է այն:
- Մեր կուսակցությունն առաջին օրից կանգնած է մեր երկրի առջև արտաքին և ներքին մարտահրավերները միասնաբար հաղթահարելու դիրքերում։ Պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանությունը համազգային նպատակ է, որն արժանիորեն իրագործելու համար մենք խոնարհել ենք մեր կուսակցական դրոշները, մի կողմ ենք դրել մեր քաղաքական շահերը։ Մեր համոզումն է, որ ոչ մի վայրկյան չպետք է հիասթափվել զանազան՝ նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած հանցագործների, իրական ուռուցքների, մեր պետության, Արցախի իրական թշնամիների արգահատելի և պառակտիչ հայտարարություններից։ Պետք է անդուլ, օրնիբուն աշխատել՝ հանուն վերոնշյալ նպատակների, այս նպատակին հասնելու գործում լինել համախումբ և միակամ, և ամենևին կարևոր չէ՝ պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT