Երևան
12 °C
«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել քաղաքացի Հարություն Թովմասյանը, որը 2019 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է «Արմենիա տոբակո քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ որպես պահեստապետ, սակայն 2021 թվականի օգոստոսին հեռացվել է աշխատանքից, ըստ իրեն, քաղաքական հայացքների պատճառով:
Թովմասյանի պնդմամբ՝ 2021 թվականի հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքը անցկացրել է նախընտրական ամփոփիչ հանրահավաք և «Արմենիա տոբակո քոմփանիի» ղեկավարությունը պարտադրել է աշխատակիցներին, որ նրանք մասնակցեն տվյալ հավաքին, սակայն Հարություն Թովմասյանը և նույն ընկերության աշխատակից Վոլոդյա Ավետիսյանը մերժել են:
«Ես հրաժարվել եմ մասնակցել հանրահավաքին, որից հետո աշխատավայրում սկսեցին արհեստական խնդիր ստեղծել ինձ համար: Աշխատակիցներին ասում էին, թե այս ֆիրմայում եք աշխատում, ով ձեզ վարձատրում է ու չեք ուզում ֆիրմայի ղեկավարությանը սատարեք: Բանը հասավ նրան, որ 2021 թվականի օգոստոսի 13-ին ինձ և Ավետիսյան Վոլոդյային, որը արտադրամասի հերթափոխի պետն էր, հեռացրին աշխատանքից՝ մեղադրելով գողություն կատարելու համար՝ իբրև թե ծխախոտ ենք գողացել պահեստից։ Առանց ինձ կանչելու, օրենքի կոպիտ խախտմամբ, իմ նյութական պատասխանատվության տակ գտնվող միջոցները գույքագրում են արել, հանձնում-ընդունում են արել, ու եթե պակաս միջոցներ կային, այդ դեպքում ինչո՞ւ վերջնահաշվարկի գումարից պահում չեն արել»,- պատմում է Թովմասյանը:
Նրա խոսքով՝ դեպքից հետո անցել է բավականին ժամանակ, սակայն վերջիններս այդպես էլ չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ, իրենց կարծիքով, նախկին գործատուն շարունակում է խոչընդոտներ ստեղծել: «Երկուսս էլ բարձրագույն կրթություն ունենք, 10-ից ավելի տարվա փորձ՝ երկրի լավագույն ընկերություններում, բայց չենք կարողանում աշխատանք գտնել, ենթադրում եմ, որ նախկին գործատուն շարունակում է խոչընդոտներ ստեղծել: Դիմել ենք մի շարք կազմակերպությունների, հարցազրույցների փուլը շատ լավ անցել ենք, հետո՝ մերժում ստացել: Ամենայն հավանականությամբ գործատուները զանգահարում են մեր նախկին աշխատավայր՝ կարծիք հարցնելու, նրանք էլ սխալ տեղեկություններ են տալիս մեր մասին: Այս պատճառով մենք ստիպված ենք արտագնա աշխատանքի մեկնել, ընդհուպ մինչև ընդմիշտ ընտանիքով տեղափոխվել, թռիչքի տոմսն արդեն գնել եմ, քանի որ դատական համակարգն էլ չի գործում հօգուտ քաղաքացիների»,- ասում է նա:
Զրուցակիցը նշում է՝ ազատվելուց հետո՝ 2021-ի սեպտեմբերի 14-ին, «Արմենիա տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու, զրպարտության և վիրավորանք հասցնելու համար փոխհատուցում տալու պարտավորեցնելու պահանջներով:
«Քաղաքացիական գործը ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը մակագրվել է դատավոր Ազատ Դունամալյանին: Սեպտեմբերի 28-ին դատավորը հայցը վերադարձրել է՝ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը և պահանջել է վճարել պետական տուրքը՝ առանց հստակ նշելու դրա չափը: 2021 թվականի նոյեմբերի 1-ին՝ 120 հազար դրամ պետական տուրքը վճարելուց հետո, հայցադիմումը կրկին ներկայացրել ենք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և այս անգամ գործը մակագրվել է դատավոր Հասմիկ Ջալալյանին: Նա էլ նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել, որ մեր՝ արդեն իսկ վճարած 120 հազար դրամ պետական տուրքի գումարը պետք է լինի 128 հազար դրամ և հայցը վերադարձրել է, որպեսզի եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվեն:
2022 թվականի հունվարի 19-ին՝ 8000 դրամ պետական տուրքը վճարելուց հետո, հայցադիմումը կրկին ներկայացրել ենք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և գործը միայն մեկ ամիս անց՝ փետրվարի 11-ին, մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին, որը փետրվարի 22-ին որոշում է կայացրել հայցադիմումը կրկին վերադարձնել: Պատճառաբանության մեջ նշվել է, որ իբր թե հայցադիմումի սկզբնամասի, բովանդակության և եզրափակիչ մասերի ուսումնասիրությունից հստակ չէ, թե ո՞ւմ դեմ է պահանջներ ներկայացվել դատարանի քննությանը, և պարզ չէ, թե ո՞վ է պատասխանողը»,- պատմում է քաղաքացին:
Հարությունի խոսքով՝ այդ դեպքից հետո՝ 2022 թվականի մարտի 16-ին, իրենք բողոքարկել են Արման Օհանյանի որոշումը և դիմել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
«Ապրիլի 15-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանը մեր բողոքը բավարարել է և Արման Օհանյանի կայացրած որոշումը վերացրել՝ որոշման մեջ էլ նշելով, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բողոք բերող անձանց ձևական նկատառումներով զրկել է իր իրավունքների դատական պաշտպանության իրականացման հնարավորությունից: Հիմա գործը կրկին Արման Օհանյանի մոտ է, ցավոք սրտի, ով այդպես էլ նիստերի օր չի նշանակում: Երբ մենք փորձում ենք կապ հաստատել և հասկանալ՝ որն է դրա պատճառը, հեռախոսին պատասխանում է մի աղջիկ, որը ներկայանում է որպես քարտուղարուհի և ամեն անգամ մի բան ասում է՝ «շատ ինֆորմացիա չեմ կարող տալ, ես տեղյակ չեմ, դատավորը արձակուրդ է, դատավորը զբաղված է, նա տեղում չէ», և այսպես շարունակ»,- նշում է նա:
Քաղաքացիները կարծում են՝ դատավոր Արման Օհանյանի՝ ոչ իրավաչափ և ձևական նկատառումների հիման վրա կայացրած որոշումը կապված է «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի սեփականատերերի՝ դատավորի վրա ունեցած հնարավոր ճնշումների կամ գուցե կոռուպցիոն մեխանիզմներ առկա լինելու հետ:
Վերջինս նշում է՝ հարցին լուծում տալու համար դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն՝ ապարդյուն. «Բազմաթիվ նամակներ ենք հղել ՀՀ գլխավոր դատախազին (-խմբ. Արթուր Դավթյան) արդարադատության նախարարին, ոստիկանության պետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, Դատավորների միություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, բայց արդյունավետ պատասխան չենք ստացել»:
«Դիմել եմ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որն էլ կապ էր հաստատել գործարանի հետ, չեմ կարող ասել, թե կոնկրետ ո՞ւմ հետ էր խոսել, քանի որ չգիտեմ, բայց նրանք սպառնացել էին, որ մեզ ներում չի լինելու ու գոհ թող լինեն, որ ոստիկանություն չենք կանչել, այլ ուղղակի ազատել ենք: Ես դիմել եմ նաև Արդարադատության նախարարություն՝ դատավոր Օհանյանի՝ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրված լինելու հարցով, սակայն այնտեղից էլ պատասխան եմ ստացել, որ այս հարցի քննարկումը դուրս է նախարարության իրավասությունների շրջանակից: Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից էլ, իմ դիմումին ի պատասխան, հայտնել են, որ Արման Օհանյանը համապատասխանում է դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկել դատական իշխանությունը»:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանին, որը մեր զրույցում հայտնեց, որ Հարություն Թովմասյանից իրենք նույնպես դիմում ստացել են՝ դատավոր Արման Օհանյանի վերաբերյալ, և հանձնաժողովը եզրակացրել է, որ Թովմասյանի թվարկած արարքները չեն համարվում կարգապահական խախտում, և հետևանքների բացակայության հանգամանքով կասկածի տակ չի կարող դրվել դատավորի համապատասխանելիությունը դատավորի կարգավիճակին:
Մենք կապ հաստատեցինք նաև «Արմենիա տոբակո քոմփանի» ՍՊԸ՝ հարցի վերաբերյալ ընկերության դիրքորոշումը իմանալու: Ընկերությունից խնդրեցին հարցերը ուղարկել գրավոր տարբերակով: Ի պատասխան՝ ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Բաբայանը հայտնել է, որ Հարություն Թովմասյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը և դրանով արատավորում է ՍՊԻ-ի գործարար համբավը:
Նկատենք, որ 2020 թվականին fip.am-ն անդրադարձել էր «Արմենիա տոբակո քոմփանի» ՍՊԸ-ին՝ պարզելով, որ, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան և Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատի անձինք: Իսկ Լիլիթ Աբրահամյանը Նիկոլայ Գաբրիելյանի՝ «Գազի Կոլյայի» դուստրն է։ «Արմենիան տոբակո քոմփանիի» գլխավոր տնօրենն էլ Արմեն Ունանյանն է. վերջինիս անունը մամուլում հայտնվել է 2018-ի մայիսին՝ ԱԱԾ-ի՝ հանցավոր սխեմա բացահայտելու ժամանակ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին
200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան
Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է
Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը
ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան
ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ
Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները
«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան
Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն
Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում
Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը
Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան
Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան
Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան
Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT