Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, «EVN Report»-ում հրապարակված իր հոդվածում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրացմանը, նշել է, որ Ադրբեջանի ցամաքային զորքերը մտել են Հայաստանի տարածք՝ վերահսկիչ դիրքեր հաստատելու նպատակով։
«Մեր՝ հայերիս մեջ, հետևողականորեն շարունակվում են պատրանքները մեր ազգի միջազգային փրկիչների մասին, ինչը եղել է ամենավնասակար մտածելակերպը, որը մենք կարող էինք որդեգրել մեր պատմության մեծ մասի ընթացքում և հատկապես ինքնիշխանության վերականգնումից հետո: Հրամայական է վերջնականապես ընդունել և հավատարիմ մնալ որոշակի հիմունքների»,- գրել է Մնացականյանը՝ շեշտելով, որ աշխարհն արդար չէ, և շատ հաճախ արդար չէ մեր նկատմամբ։
Նրա խոսքով՝ միջազգային ներգրավվածությունը ինքնիշխան գործիքակազմի ամենակարևոր գործիքներից է՝ ազգային կայուն անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծելու համար.
«Արդյունավետ գործող պետությունը և նրա ինստիտուտները, օրենքի գերակայության արդար և հզոր կիրառումը ժողովրդավարական համակարգում, էական ենթակառուցվածքների զարգացումը և որակյալ կրթությունն այն չորս հիմնասյուներն են, որոնց վրա մենք կարող ենք հաջողությամբ շարունակել կառուցել մեր ազգային անվտանգությունը և ազգային զարգացումը։ Արտաքին քաղաքականությունը սկսվում է տնից։ Իսկ արտաքին քաղաքականությունն ամրապնդում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ»։
ԼՂ երկրորդ պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունը հիմնարար նախադրյալ է ռազմավարական երկարաժամկետ քաղաքականության տարբերակները գնահատելու համար:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն, առաջին հերթին, սահմանում է հրադադարի ռեժիմ՝ կիրառելով շատ կոնկրետ մեխանիզմ՝ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում: Սա ինքնին նշանակալից է, քանի որ առկա պայմաններում խաղաղապահ առաքելությունը մնում է Արցախի դեմ նոր գրոհը զսպող միակ միջոցը։ Այն նաև կարևոր տարածք է ապահովում կողմերին հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում կրկին ներգրավելու համար»:
Արտաքին քաղաքականություն մշակողներին ԱԳ նախկին ղեկավարը խորհուրդ է տվել ընդլայնել ինչպես միջազգային փաստացի ներկայությունը տեղում, այնպես էլ՝ միջազգային հանրության «աչքերի ու ականջների շրջանակը»:
«Զանգվածային վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակավայրերին։ Կան մեծ կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Հազարավոր մարդիկ դարձան ներքին տեղահանվածներ:
Հայ զինծառայողների նկատմամբ կատարվել են զազրելի վայրագություններ։ Անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել միջազգային իրազեկումը բարձրացնելու համար՝ համապատասխան կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից մասնագիտական առաքելությունների ներգրավմամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT