Ադրբեջանի քայլերը բացահայտ արհամարհանք են միջազգային նորմերի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։

693.jpeg (231 KB)

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։

Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

694.jpeg (299 KB)

Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։

Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:

Տպել
342 դիտում

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. շան կողմից հարձակման ենթարկված և հոսպիտալացված կինը մահացել է

Երևանը «հիվանդ» է՝ «ինֆարկտի» մեջ, լուրջ «խիրուրգիական» միջամտությունների կարիք ունի. ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ

ՀՀ-ում շատ ընտանիքներ կան, որոնք աջակցության կարիք ունեն, և Չինաստանի դեսպանությունը կփորձի օգնել նրանց․ Ֆան Յոնգ

Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի որոշակի սահմանափակումներով

Դատարանը Շիրակի մարզպետարանին պարտավորեցրել է նախկին պաշտոնում վերականգնել ազատած աշխատակցին. վճիռը կբողոքարկվի

Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Կալանավորի համար ՔԿՀ տարված վերարկուի գրպանից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

ՀՀ վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Երևանում և Գյումրիում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիր է իրականացվում

Անգլիական համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք․ Վահրամ Դումանյան

Տիղմ ու կենցաղային աղբ. Երևանյան լճի մաքրման աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ, տեսանյութ)

Տարածաշրջանի լարված իրավիճակը ոչ միայն ՀՀ-ի և Արցախի, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի

ՀՀ վարչապետը Տոյվո Կլաարի հետ զրույցում ընդգծել է Պրահայի հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը

Էրիկ Իսրայելյանը հյուրընկալվել է ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցություն

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ․ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

«Լուսակերտ» ուսումնական բազայում ԱԻՆ-ն ուսումնավարժանք է անցկացրել, որին հետևել են ԱԻ նախարարն ու Մայքլ Հայեսը

Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման․ Միրզոյանը՝ Տոյվո Կլաարին

Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

ՊՆ-ն հայտարարում է մրցույթ 2023թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկների համար․ ինչպես և ովքեր կարող են դիմել

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՊՆ

Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը

Ինքնասպանության փորձ՝ ընտանեկան բռնության պատճառով․ մեղադրանք է ներկայացվել 25-ամյա կնոջ ամուսնուն և վերջինիս մորը

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված հսկողություն կիրականացվի Հայաստանի ողջ տարածքում

Ամեն օր 1000-ից ավելի մարդ է աշխատում բեմում հիշարժան շոուի համար, կատարվել է հսկայական աշխատանք. Մարտին Օսթերդալ

Գնահատման և թեստավորման կենտրոնը Ջերմուկում խորհրդաժողով է կազմակերպել. մասնակցել է նաև Ժաննա Անդրեասյանը

Հայաստանն իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում տեքստում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Պաշտոնական Անկարան Մոսկվային կդիմի ռուսական գազի ներկրման՝ Թուրքիայի համար ավելի քան 25 տոկոս զեղչի առաջարկով

Գույքահարկն այսուհետ կարելի է վճարել՝ մուտք գործելով Երևանի քաղաքապետարանի կայքէջ. ուղեցույց

Դեկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Մենք խելքներս չենք թռցրել, տեղյակ ենք, թե ինչ է միջուկային զենքը. Պուտին

Լավրովը դեկտեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպում կունենա ԱՊՀ երկրների դեսպանների հետ

Խորհրդարանն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում կներկայացնի 4 նոր պատգամավոր. ովքեր են նրանք

Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության մասով հարուցված քրեական վարույթը կարճվել է

Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. Անն Իդալգոն՝ Արայիկ Հարությունյանին