Երևան
12 °C
Ժողովուրդ, ինչո՞ւ եք խուճապի մատնվում նրա համար, որ ձեզ ընդամենը առաջարկում են արտակարգ իրավիճակներին միշտ կազմ ու պատրաստ լինել, որպեսզի մինիմալ կորուստներով դուրս գանք։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Հայոց բանակը վստահորեն կանգնած ու պատրաստ է ցանկացած սցենարի, բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ այն խուճապի, որին ականատես եղա այս տիրույթում։
Դուք, որ տուն եք կառուցում, ինչո՞ւ եք այդքան ամուր կառուցում, ինչո՞ւ եք սեյսմիկ, հրդեհային և այլ կանոնները պահում։ Դա հնարավոր երկրաշարժի, հրդեհի համար եք անում, չէ՞․․․
Երկրաշարժի համար տունը ամուր եք կառուցում, բայց չեք ուզում, օրինակի համար, երկրաշարժից հետո ձեր քայլերի հերթականությունն իմանաք։ Ավերակների մեջ ձեզ ոնց պահեք, հարազատներին որտեղ փնտրեք և այլն․․․
Պատերազմ կլինի՞, թե՞ չլինի։ Ոչ մեկը թշնամու գլխավոր շտաբից չի գալիս, որ այդ հարցի պատասխանը 100 տոկոս ճշգրտությամբ տա։ Ես՝ որպես ռազմական փորձագետ, այո, կանխատեսել եմ անցած բոլոր ռազմական գործողությունները՝ ապրիլյան, տավուշյան, քառասունչորսօրյա և մնացած բոլոր մեծ ու փոքր ռազմական գործողությունները։ Դա արել եմ՝ իմ վերլուծությունների վրա հիմնվելով, դա արել եմ՝ բաց աղբյուրների փաստերը համադրելով, ինչպես նաև որոշակի հոտառություն ունենալու և թշնամուն ավելի լավ ճանաչելու շնորհիվ։
Հիմա ասում եմ, որ, այո, չի բացառվում ռազմական գործողություն, չի բացառվում ցանկացած սցենար, ու մենք պարզապես որպես ողջախոհ, մշտապես պատերազմների մեջ ապրող ազգ դրան ուղղակի գրագետ ձևով պետք է պատրաստ լինենք, որպեսզի բանակը չզբաղվի թիկունքով, այլ՝ սահմանում իրեն վստահված գործով։
Հիշեք, որ թշնամուց տասնապատիկ վտանգավոր է խուճապը, ու հիմա փոխանակ սառնասիրտ պատրաստվեք, հարայ-հրոցով խուճապ եք տարածում։ Կասե՞ք ինձ՝ դրանից ի՞նչ օգուտ․․․
Աստծո կամոք, Հայոց բանակի բազկի ուժով հաստատելու ենք երկարատև հաղթական խաղաղություն․․․»:
Նշենք՝ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT