Ղրղզստանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ Կուլ) քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցել է որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահ։

Խորհրդի նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել Ղրղզական Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովն ու անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով իր նախագահության օրոք կատարված աշխատանքը։

Վահե Ղազարյանը խոսել է ինչպես ԱՊՀ պետությունների իրավապահ կառույցների միջև, այնպես էլ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի շրջանակներում սերտ ու արդյունավետ համագործակցության մասին։ Նա նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի երևանյան նիստի ընթացքում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել, մատնանշել է նաև այդ ընթացքում ԱՊՀ երկրներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումներ։

Վահե Ղազարյանը հանդես է եկել նաև առաջարկով՝ հարթակ ստեղծելու ԱՊՀ երկրների իրավապահ կառույցների քրեական ոստիկանությունների միջև՝ առավել օպերատիվ կապ ապահովելու և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարներին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ Վահե Ղազարյանը ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Ղրղզական Հանրապետության ՆԳ նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովին։ Շնորհավորելով նրան՝ Վահե Ղազարյանը մաղթել է այդ պաշտոնում արդյունավետ աշխատանք և հաջողություններ։

Նիստի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման առաջնահերթ հարցերը, հանցագործության դեմ պայքարի 2024-2028 թվականների միջպետական միջոցառումների համատեղ ծրագրի նախագիծը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների բացահայտման գործում փոխգործակցության, հետախուզման մեջ գտնվող անձանց նույնականացման տեսավերլուծական համակարգերի օգտագործման և օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող այլ հարցեր։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն իր հաջորդ ելույթում անդրադարձել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության առաջնային հարցերին։ Նա ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաև ԱՊՀ ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, այդ թվում նաև՝ համացանցով առուվաճառքի հանցատեսակների տարածման և դրանց հակազդելու համատեղ միջոցառումներին։ Նա պատրաստակամություն է հայտնել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու ԱՊՀ երկրների իրավապահ բոլոր կառույցների հետ, հատկապես կիբերհանցավորությանն ու թմրամիջոցների անօրինական շրջանառությանը միահամուռ ուժերով հակազդելու նպատակով անցկացնել նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ։

Օրակարգի բոլոր հարցերով ելույթ են ունեցել նաև ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները։ Ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Ղրղզստան կատարած այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա 2023 թվականին՝ Ղազախստանում։

Տպել
620 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին