Սա վերաբերմունքի մասին է խոսում՝ գալիս եք քննարկման եւ պատրաստ չեք. քաղաքապետը բարկացավ

Այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ պետք է քննարկվեր Երեւանում առկա չաշխատող հիդրանտների փոխարինման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին հարցը: Երեւանի քաղաքապետարանի Զորահավաքային հարցերի եւ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը պետք է զեկուցեր, թե ինչ աշխատանքներ են իրականցվելու առաջիկայում, սակայն վերջինս տեղեկացված չէր:

Նա նշեց, որ աշխատանքները սկսվել են արդեն, ընթացքի մասին կզեկուցվի: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ բարկացավ՝ նշելով՝ այն, ինչ քննարկվել է, դրա կարիքը չկա ասելու, պետք է նշվի, թե ինչ պետք է արվի:

Քաղաքապետը նաեւ հարցադրում արեց. «Այս մեկ նախագիծն էիք, չէ՞, զեկուցելու, ինչո՞ւ չեք պատրաստվել»: Պատասխանատուն էլ ներողություն խնդրեց՝ ասելով, որ սխալմունք է եղել:

«Սխալմունքի հարց չէ, սա վերաբերմունքի մասին է խոսում՝ գալիս եք քննարկման եւ պատրաստ չեք: Գործակարգավարականները հատուկ նման հարցերի քննարկման համար են արվում: Ես այսքան մարդու չեմ կարող նորից առանձին-առանձին ընդունել ու քննարկում կազմակերպել, որ զեկուցեն իրականացվող աշխատանքների մասին»,- ասաց Սարգսյանը:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Երեւանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, եւս 150-ը կնորոգվի: Մայրաքաղաքում տեղադրված շուրջ 600 հիդրանտից գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման ընթացքում:

«Պատկերացրեք՝ որևէ մի հատվածում հրդեհ է բռնկվել, ժամանել են հրշեջները, և չկա հիդրանտ: Լավագույն դեպքում նրանք պետք է մեկնեն մոտակա ջրաղբյուրից ջուր վերցնելու կամ ներգրավեն լրացուցիչ ուժեր, որը ժամանակի կորուստ է և լրացուցիչ միջոցների օգտագործում»,- ասել էր Երեւանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1108 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը