Պետք է խնդրեմ, որ գոնե 10-20 տոկոսով բարձրացնեն հավաքարարի, բանվորի, աղբատար մեքենայի վարորդի աշխատավարձը. Մանուկյան

Երևանի մաքրությունն ապահովող մարդկանց աշխատանքը ոչ միշտ է գնահատվում, սրան զուգահեռ՝ քաղաքացիները չեն ցանկանում պահպանել սեփական քաղաքի մաքրությունը։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանան, իսկ մարդիկ էլ, մինչև պահանջատեր լինելը, իմանան իրենց պարտականությունները։

Հովհաննես Մանուկյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև․

- Պարոն Մանուկյան, ամռանը սովորաբար աղբը շատանում է, դրան է նպաստում նաև զբոսաշրջիկների հոսքը երկիր: Հասցնո՞ւմ է արդյոք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ապահովել մայրաքաղաքի մաքրությունը, թե՞ խնդիրներ են առաջանում:

- Այո, 2022 թվականին աղբը մայրաքաղաքում շատ է։ 2020-21 թվականներին քովիդի հետ կապված որոշակի սահմանափակումներ էին գործում, և սննդի որոշ կետեր չէին աշխատում, այդ ժամանակ աղբը քիչ էր։ Հիմա, զբոսաշրջիկների մեծ հոսքով պայմանավորված, սննդի կետերը լեփ-լեցուն են մարդկանցով, որից էլ աղբը ավելի շատ է։ Աղբի շատ լինելու պատճառներից մեկն էլ աղբախցերի փակ լինելու հետևանքն է։ Մինչև 2022 թվականի մարտի 30-ը 3690 աղբախուց է փակվել։ Այն ժամանակ տարբեր կապալառուներ էին տանում մայրաքաղաքի աղբը, հիմա մեր հիմնարկն է միայն ամբողջը տեղափոխում աղբավայր։

Խնդիրը հիմնականում բնակչության ոչ մաքրասեր լինելու մեջ է․ որտեղ սուրճի սարքեր կան, դրանց մոտակայքում ամբողջը սուրճի բաժակներ են, ծխախոտի մնացորդներ։ Ամեն օր մաքրելով՝ չենք կարող աղբից ազատել մայրաքաղաքը. պետք է բնակչությունը ևս չաղտոտի։ Ես բազմիցս մարդկանց հարցնում եմ՝ դուք ձեր տանը ծխախոտը կգցե՞ք գետնին, ասում են՝ իհարկե, ո՛չ»։ Ես էլ պատասխանում եմ՝ սա էլ մեր տունն է, ինչո՞ւ ենք աղտոտում։ Մեքենան մաքուր տեսք ունի, վարորդը կոկիկ է, սակայն ծխախոտի տուփը նետում է պատուհանից։

- Ամիսներ առաջ Երևանի ավագանու նիստերից մեկի ժամանակ խոսվեց և հայտարարվեց, որ Երևանում սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչների կարծիքով՝ այս որոշմամբ Երևանի մաքրությունն ավելի արդյունավետ կլինի։ Համալրումներն արդեն արվե՞լ են, եթե այո, արդյունքները նկատելի՞ են, և, Ձեր դիտարկմամբ, դեռ որքա՞ն աշխատուժի պակաս ունեք:

- Այս պահի դրությամբ հիմնարկում 59 հավաքարար է ավելացել, այսինքն՝ տվյալ պահին 359-ն է աշխատակիցների թիվը։ Ավելացումը եղել է ապրիլից, երբ ավագանու նիստի ժամանակ հայտարարվեց դրա մասին։ Մենք պարբերաբար հայտարարություն ենք տարածում, որ մարդիկ կարող են աշխատանքի համար դիմել։ Կարծում եմ՝ սեպտեմբերից հետո աշխատակիցները կավելանան, քանի որ ամռանը որոշ մարդիկ դաշտերում են աշխատում, ձմռանն արդեն անցնում են նմանատիպ աշխատանքների։ Արդյունքը փոքր-ինչ զգացվում է։ Ավելացված աշխատակիցների շնորհիվ է, որ Աբովյան փողոցը իր հավաքարարների խումբն ունի, Մաշտոցի պողոտան, Նալբանդյան փողոցը՝ ևս։ Սակայն, միևնույն է, քանի որ Կենտրոնում մարդկանց հոսքը շատ է, այդքան աշխատանքի արդյունավետությունը չի երևում։ Օրինակ՝ գիշերը 12-ին սկսվում է որոշ փողոցների մաքրությունը, լուսադեմ 7-ին՝ ավարտում, բայց կեսօրին արդյունքը արդեն չի զգացվում։

Շատ են ասում՝ չենք տեսնում հավաքարարներին, բնական է, բնակչությունը քնում է, հավաքարարը՝ անցնում գործի։ Ցերեկով փողոցները մաքրելը հարմար չէ․ մեքենաները կայանված են լինում, և հավաքարարը ավելներով չի կարող մեքենայի տակը մաքրել։ Բակերում մաքրությունը սկսվում է առավոտյան 9-ից, որովհետև մարդիկ աշխատանքի են գնում, մեքենաները քիչ են լինում: Ըստ հաստիքի՝ դեռ 141 աշխատակից պետք է ավելանա: Երբ այդ թիվը լրանա, կհասկանանք՝ արդյունավե՞տ է ավելացմամբ աշխատելը, թե՞ կրկին  ավելացնելու կարիք կունենանք։  

- Երևանցիները գնահատո՞ւմ են քաղաքի մաքրությունը ապահովող անձանց աշխատանքը։ Ի՞նչպիսին է նրանց վերաբերմունքը հիմնարկի աշխատակիցների նկատմամբ։

- Լինում է, որ գնահատում են, լինում է՝ ոչ։ Օրինակ՝ ջրցան մեքենաները քաղաքը լվանալիս իրենց աշխատանքի ժամանակ ջուր են ցողում մայթում կանգնած մեքենաների վրա։ Դրա պատճառով ամեն օր զանգում են մեր թեժ գիծ՝ բողոքելով, թե ջուր է լցվում մեքենաների վրա, ապակիներն են կեղտոտվում։ Նաև եղել են դեպքեր աշխատակիցների հետ․ շենքի բնակիչները ասել են, թե որտեղ մաքրեն, որտեղ չմաքրեն: Մունաթը, այսպես ասած, միշտ կա։ Մարդիկ երբեք սանմաքրման համար գումար չեն վճարում, քաղաքապետարանը դրա համար գումար չի գանձում։ Այդ պատճառով մինչև պահանջատեր լինելը, պետք է իմանալ պարտականությունները։

- Աշխատակիցների վարձատվությունը համապատասխանո՞ւմ է նրանց ծանրաբեռնվածությանը։

- Իմ կարծիքով՝ աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանան։ Օրինակ՝ հավաքարարները ստանում են 155 հազար դրամ, բայց դա իրենց աշխատանքի համեմատ մեծ աշխատավարձ չէ։ Ես պետք է Երևանի ավագանուն և քաղաքապետարանին խնդրեմ, որ գոնե 10-20 տոկոսով բարձրացնեն հավաքարարի, բանվորի, աղբատար մեքենայի վարորդի աշխատավարձերը։ Իմ աշխատավարձը պետք չէ բարձրացնել, բայց նշված աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու կարիք կա։ Վարորդը ստանում է 220 հազար դրամ, բայց նա աղբը տանում է աղբավայր, ամեն օր շնչում է այդ օդը, մտնում դրա մեջ։

- Վերջերս Երևանի քաղաքապետարանը նոր նախագիծ էր ներկայացրել, որով աղբ թափելու համար քաղաքացիներն ավելի շատ կտուգանվեն։ Այսինքն՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանքի չափը 50 հազար դրամից բարձրացվելու է 200 հազար դրամ։ Ըստ Ձեզ՝ այս փոփոխությունը կնպաստի, որ քաղաքացիները աղբը չնետեն փողոց:

- Այո, արդյունավետ կլինի։ Եթե հիշում եք, դեռ տարիներ առաջ հետիոտների՝ փողոցը անցնելու ժամանակ մեքենաները չէին զիջում նրանց, հետո սահմանվեց տուգանք, որ չզիջելու համար վարորդները կտուգանվեն։ Հիմա, երբ մարդը ոտքը դնում է, որ փողոցն անցնի, մեքենան կանգնում է, ու սա տուգանքի շնորհիվ եղավ։ Աղբ թափելու պարագայում նույնպես տուգանքը հարկավոր է, բայց պետք է հասկանանք նաև, որ մեր խնդիրը տուգանքը չէ։ Մենք ուրախ կլինենք, որ մարդը ոչ թե տուգանվի, այլ աղբ չնետի փողոց։ Հոգ տանի իր երկրի շրջակա միջավայրի մասին։

-  Շատ հաճախ մարդիկ շինարարական աղբը կամ հին իրերը ևս նետում են փողոց կամ տեղադրում աղբամանների մոտ: Արդյոք թույլատրվո՞ւմ է դա, եթե ոչ, տուգանքներ գործո՞ւմ են այս մասով:

- Նման դեպքերը բազմաթիվ են, որ մեր կանաչ աղբամանների կողքին շինաղբ է հայտնվում։ Մարդիկ իրենց վերմակը, ներքնակները, զուգարանակոնքն են դնում աղբամանների կողքին։ Անգամ դնում են աղբամանների մեջ, բայց երբ մեր աշխատակիցները գալիս են աղբը հավաքելու, չեն տեսնում, թե ինչ կա դրա մեջ, և բարձրացնելուց այդ ծանրությունից աղբարկղը կոտրվում է, նաև կարող է վնասվել մեքենան։ Քաղաքապետարանը վերջերս շինաղբը հավաքելու համար առանձին մեքենաներ է հատկացրել։ Մեր աղբամանները միայն նախատեսված են կենցաղային աղբի համար։ Չեմ կարծում, որ դրա համար տուգանք է անհրաժեշտ, բայց և նման կերպ վարվելն էլ է տգեղ։ Գեղեցիկ չէ, երբ մարդ իր ներքնակը կամ զուգարանակոնքը դնում է փողոցում։

- Ինչպես նշեցիք, մաքրման աշխատանքները հիմնականում գիշերային ժամերին եք իրականացնում, որպեսզի շարժը քիչ լինի, բայց սրա հետ միաժամանակ նաև վտանգն է մեծ: Հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում այդ ժամերին աշխատակիցները:

- Հիշում եմ՝ տարիներ առաջ Իսակովի պողոտայում գրանցվեց դժբախտ դեպք, երբ հավաքարարի էին մեքենայի տակ գցել։ Հիմա բոլոր հավաքարարները ունեն լուսային ժիլետներ և դրանք կրում են գիշերը աշխատելիս, որոնք արտացոլում են իրենց հեռվից։ Այժմ մինչև գիշերը 3-ը որոշ փողոցների լույսերը վառվում են, ու մութ տեղեր շատ քիչ կան։ Ձմեռը գիշերը աշխատել հնարավոր չի լինում, նախ և առաջ, շատ ցուրտ է։

- Հավաքված աղբը ի՞նչ է արվում, վերամշակվո՞ւմ է արդյոք:

- Ցավոք, ո՛չ, մենք աղբը տանում ենք Նուբարաշենի աղբավայր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4273 դիտում

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք