Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ներկա են եղել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և այլք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:

Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:

Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե, նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է:

Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով։

Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև անհրաժեշտ է զարգացնել միջսահմանային համագործակցությունը, որը կանխարգելիչ գործողությունների իրականացման առումով նկատելիորեն նպաստավոր էր հատկապես համավարակային շրջանում։

Մեր երկու երկրների համար կարևոր է մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը: Պետք է շարունակենք ջանքեր գործադրել զբոսաշրջության ոլորտում՝ միաժամանակ Հայաստան և Վրաստան այցելուների համար համատեղ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելու միջոցով։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջմարզային և ապակենտրոնացված համագործակցությանը՝ պետք է նշեմ, որ այն ունի զարգացման բավականաչափ մեծ հնարավորություններ: Պետք է դիտարկել միջազգային կառույցների ներգրավումը անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերում:

Ոչ պակաս կարևոր է շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և զբաղվածության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության զարգացումը: Անհրաժեշտ է առավել ակտիվացնել համատեղ միջոցառումների կազմակերպումը, իրականացնել փորձի փոխանակումներ։

Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Վերոնշյալ բոլոր ուղղությունների կենսագործման համար, բնականաբար, անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ, ակտիվ փոխայցելություններ և միջանձնային սերտ կապեր: Իսկ այդ պայմանների ապահովման հարցում կարևոր է անխոչընդոտ և հեշտացված կարգով շփումների իրականացումը, ինչին էլ այսուհետ կնպաստի այս կառույցը, այս կամուրջը:

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին, ֆինանսա¬վորող, նախագծող և շինարարական կազմակերպություններին՝ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող այս ենթակառուցվածքը իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ գործադրված ջանքերը համապատասխան դրական լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը և մեր երկկողմ եղբայրական կապերին։

Մեզ բոլորիս մաղթում եմ հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների առաջընթացի և մեր երկու ժողովուրդների բարօրության։

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ»:

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Հարգելի՛ հյուրեր,

Մենք լավ գիտենք, որ մեր երկրների միջև բարեկամությունը չափվում է բազմաթիվ դարերով: Մեր հարաբերությունը ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ է, այլ նախապայման է ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար:

Բարեկամության կամուջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում: Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160մ երկարության քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է: Նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացմանը:

Պարո՛ն վարչապետ,
Թանկանգի՛ն հյուրեր,

Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, որպես արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում: Արդեն կառուցել ենք արևելք-արևմուտք մայրուղու կեսը, ընդամենը երկու տարում դրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի: Նման զանգվածային նախագծերի համատեքստում էլ ավելի հրատապ է դառնում անցման կետերի ժամանակակից չափորոշիչներով կամուրջի գործարկումը: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ երկու բարեկամ երկրների համատեղ և հաջող համագոծակցության համար շատ կարևոր էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը, շնորհակալություն բանկի ներկայացուցչին: Այս նախագծի համար տրամադրվել է ավելի քան 7 մլն եվո: Շնորհակալություն նաև անձամբ բանկի ղեկավարությանը, շնորհակալություն եմ հայտնում նաև շինարարական և վերահսկողական ընկերություններին, արհեստավարժ թիմերին, նախագծի հեղինակներին, ինժեներներին, շինարարներին, բոլորին, ովքեր այս կարևոր նախագծի իրականացմանը մասնակցել են:

Ուզում եմ ասել, պարոն վարապետ, որ մեր երկրների միջև նոր բարեկամության կամուրջ ենք կառուցել, և դա պաշտոնապես տոնում ենք: Այս կամուրջը հզորացնում է մեզ, մեր երկրները, ողջ տարածաշրջանը:

Մեկ անգամ ևս շնորհակալություն, մեր երկրներին՝ խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ բարեկեցություն և առաջընթաց»:

Բագրատաշեն անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրին իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Հյուսիսային սահմանի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին: 2014 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին:

Կատարվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Տեղադրվել են կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները, կատարվել են ամրանավորման և բետոնացման, մակերեսի ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել են լուսավորության և ջրահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքներ։

Տեղադրվել են արգելափակոցները, ասֆալտապատվել են մայթերը և մոտեցնող ճանապարհները, ավարտվել են ճանապարհային նշանների և գծանշման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում անցակետում տեղադրվել է 6X10մ չափերով ՀՀ դրոշը՝ 30 մետր բարձրությամբ մետաղական սյան վրա։ Փաստացի կատարված է պայմանագրային աշխատանքների 100%-ը։

Տպել
353 դիտում

Լարսում 15 կմ երկարությամբ հերթեր են. հնարավոր է՝ վաղն անցակետը փակվի ՌԴ քաղաքացի տղամարդկանց համար

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ 2 դատապարտյալներին չի հանձնել Թուրքիային․ ԱՆ

Ամենաքիչը՝ Ջրվեժում, ամենաշատը` Քաջարանում. 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40,36 տոկոսը

Հատիս լեռան մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել. կան տուժածներ

23 ընտրատեղամաս բացարձակապես ոչ մատչելի է, կան խախտումներ այլ տեղամասերում. «Անկախ դիտորդ»-ի մոնիթորինգի արդյունքները

Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը. Դավիթ Բաբայան

Երևանում կայացած նիստում որոշվել է՝ Ումար Կրեմլյովը ևս 4 տարի կմնա IBA-ի նախագահի պաշտոնում (լուսանկարներ)

Դատապարտված անձանց արտահանձնումը դուրս է մեր լիազորություններից. ԱԱԾ-ն՝ 2 քրդերի՝ Թուրքիային արտահանձնելու գործի մասին

ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի. Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Իռլանդիա

Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է համայն մարդկությանը. Միրզոյան

Ժամը 14։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է ընտրողների 26.38 տոկոսը. ԿԸՀ

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում կցրտի 5-7 աստիճանով

Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն. հանդիպել են Իրանի և ՀՀ ԱԳ նախարարները

Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում հնչած կրակոցներից երկրորդ սպանվածի ինքնությունը

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 10.03 տոկոսը. ամենաբարձր մասնակցությունը Քաջարանում է

Հայտնի է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երբ կսկսվեն աշնանային արձակուրդները

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը (լուսանկարներ)

Պաշտոնական Բաքուն շարունակում է սպառնալ ու ստել նաև միջազգային հարթակներից. Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

12-ամյա երեխային անհրաժեշտ է կատարել ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստում

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Մենք կատարեցինք մեր ընտրությունը հանուն փոփոխության և մեր համայնքի զարգացման. Վլադիմիր Վարդևանյան

Գյումրու դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացմամբ ազդարարեց 157-րդ թատերաշրջանի մեկնարկը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 27-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

Լուսագյուղ-Երասխահուն ավտոճանապարհի երթևեկությունը դեռևս իրականացվում է մեկ գոտիով

Բերդում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարել հարկադրելու համար 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ

ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը. Ժաննա Անդրեասյան

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Առավոտյան ժամը 8:00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Թե՛ Օսկանյանը, թե՛ Ղազինյանը չեն խորշում հերթական արդարացումը հրամցնել Ադրբեջանի հերթական հարձակման համար. Ջուլհակյան

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց