Բացահայտվել է վառելիքի ներմուծողների կողմից մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու մատակարարման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:

Այս անգամ վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ  իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական և ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ 

Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են  Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։ 

Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք  վերավաճառել  են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։ 

Օպերատիվ տվյալների համաձայն խոշոր ներկրող կազմակերպություններից որոշներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վառելիքի ներմուծումներով և վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարումների և տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող կազմակերպություններին հորդորում  է ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու  հարկման բազաները, ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և պահպանել հարկային կարգապահությունը։

Տպել
958 դիտում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին

Խիզախություն է երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածել, նախագիծը կենաց է. Վարդանյանը հորդորեց դեմ քվեարկել «Հայքվեին»

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան

2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օպերատիվ խորհրդակցություն է կայացել

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

77-ամյա Շերը կանանց խորհուրդ է տվել մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից փոխվելու է ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգը

Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան

Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել

Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում

Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը

«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան

Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին

Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում

Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ

ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով

Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար

ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին

Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում

ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան

Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը

Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը

Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից