Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերված քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների հնարավոր ցուցադրության ու հանրությանը հասանելի դարձնելու առաջարկները:

Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի՝ «Զվարթնոց» համալիրի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված յուրահատուկ միջոցառումների մշակման և կազմակերպման գլխավոր նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ:

Աշխատանքային խմբի անդամներն առաջարկել են համագործակցել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, Օպերային թատրոնի մենակատարների, երաժիշտների, երգչախմբի մասնակցությամբ կազմակերպել ժամանակակից մոտեցումներով ներկայացումներ, որոնք «Զվարթնոց»-ը կդարձնեն երաժշտական մշակութային յուրօրինակ վայր:

Օրակարգային մյուս հարցի վերաբերյալ աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկել են ապակե ցուցափեղկի տակ ցուցադրել նկուղային հարկաբաժինները, որի միջոցով յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն կունենա ծանոթանալու պատմամշակութային ժառանգությանը: Ըստ այլ առաջարկների՝ պետք է տարածքը դեռևս փակ պահել:

Հանդիպման ավարտին որոշվել է մշակել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված փառատոների կազմակերպման և հետագայում այն իրականացնելու նպատակով հայեցակարգային ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ներկայացնելու ու հաստատելու համար կազմակերպել լրացուցիչ քննարկում:

Հանրապետության հրապարակի ողջ տարածքում պահպանված և 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների ցուցադրության իրականացման հնարավորությունները կքննարկվեն նաև հետագայում:

Տպել
449 դիտում

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն նախաձեռնելու գաղափարը կյանքի է կոչվում․ Լիտվայի ԱԳՆ

Այս բանակցությունները բխում են մեր շահերից. ՀՀ-ի համար որն է Պրահայում կայացած հանդիպումների ամենաշոշափելի ձեռքբերումը

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը մանդատից հրաժարվել է

Կոշի քարի մշակման արտադրամասում վագոն-տնակներ են այրվում

Դուք կարևոր առաքելություն ունեք․ Գրադարանավարի օրվա առթիվ Նազելի Բաղդասարյանն այցելել է Շիրակի մարզային գրադարան

ՊՎԾ-ի՝ ձկնաբուծարաններ կատարած ստուգայցերի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել

Արագ արձագանքման բժշկական թիմերի երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է․ ՀՀ-ն հյուրընկալել էր 100 երկրից 500 պատվիրակի

ԶԼՄ-ները թեթև կրակոցն անգամ այնպես են ներկայացնում, թե քաղաքը գրավել են. այցելուներ ունե՞ն Ջերմուկի հանգստի կենտրոնները

Աշտարակ-Ուջան ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ 21-ամյա վարորդը մահացել է

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ քննարկման փուլում են. ԱԳՆ

Գերիների ծանր վիրավորում ստացած չլինելու, չխոշտանգվելու տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում․ ՔԿ (հերքում)

37-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 41-ամյա կնոջ սպանության կասկածանքով

Շահարկվող հարց է. Հովհաննիսյանը՝ հիմնականում անապահով ընտանիքներից զորավարժությունների կանչելու խոսակցությունների մասին

Սուբվենցիոն ծրագով Գյումրիում 21 փողոց է հիմնանորոգվում

Կբարեկարգվի Խարբերդի մասնագիտացված մանկատունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է Մասանորի Ֆուկուշիմային

ՀՀ նախագահը «Երախտագիտության մեդալով» է պարգևատրել «LE FIGARO MAGAZINE»-ի փոխտնօրենին և ֆրանսիացի ճանապարհորդ Տեսսոյին

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ և լիազոր դեսպան

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ՀՀ-ի և սփյուռքի համար․ Սինանյանն ընդունել է Անն Լյուոյին

Շիրակի մարզպետի որոշմամբ Գյումրիում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

2022 թ. 9 ամսում ապահովվել է հարկային եկամուտների 77 միլիարդ դրամի գերակատարում․ Հարկային ծառայությունը 31 տարեկան է

Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում փառահեղ ելույթներ ունենա. Գիլոյան

Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ

Երևանի Մայակ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարահանվել է 10 բնակիչ

Իրականացվել է «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» թեմայով դասընթաց արցախցի երիտասարդների համար

Աճառյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ոստիկանության զորքերն անցկացրել են հրամանատարաշտաբային զորավարժություն (տեսանյութ)

«Երիտասարդական» կայարանում բացվել է Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

«Խստաշունչ ոճ» խորագրով ցուցահանդեսը՝ Ռուսական արվեստի թանգարանում

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ճանաչել ԼՂ Հանրապետությունը

Կդադարեցվի Վարդենիսի մի շարք փողոցների գազամատակարարումը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Էկոնոմիկայի փոխնախարարը Լյուքսեմբուրգում քննարկել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահի պաշտոնում

ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

Երևանում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների խորհրդակցություններ

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱԶԲ նախագահը քննարկել են էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները