Երևան
12 °C
Անցնող ամիսների ընթացքում մամուլում շրջանառվեց ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին թույլատրվեց իր կարիքների համար ձեռք բերել կենդանիների սնունդ՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։ Կառավարության այս որոշմանը նախորդել էին գնման ընթացակարգեր, որոնք ձախողվել էին և հնարավոր չէր եղել ձեռք բերել կենդանիների համար նախատեսված սնունդը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է արդարացված կառավարության այս որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ անձից գնումները բազմիցս քննադատության են արժանացել:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Խաժակյանը նշում է՝ որպես կենդանաբանական այգու կառավարաման խորհրդի անդամ այս խնդրին ծանոթ է տարեսկզբից, երբ հայտարարված գնումները տապալվեցին և կանխատեսելի էր, որ այդ տեմպերով առաջանալու է կենդանիների սննդի՝ մասնավորապես մսի պակասուրդ։
«Բանն այն է, որ այգու տնօրինության փոփոխության արդյունքում որոշ տնտեսվարողներ սկսեցին ցուցաբերել մրցույթը ձախողելուն ուղղված վարքագիծ, ինչը առաջացրեց լրջագույն խնդիրներ։ Ըստ էության, տնտեսվարողները մասնակցում էին մրցույթներին՝ ներկայացնելով մսի անհավանական ցածր արժեքներ, և երբ գալիս էր գնման պայմանագիրը կնքելու պահը, հրաժարվում էին իրականացնել մատակարարումը։ Այդպես արեցին մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ-ինչ շահերից ելնելով վերջիններս համատեղ փորձում էին վնասել մրցութային ընթացակարգերը»,-ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ հատկապես Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում իրենք բազմիցս քննադատել են մեկ անձից գնման պրակտիկան, քանի որ համարել են, որ դրանք արդարացված չեն եղել.«Այս դեպքում խոսքը կենդանիների սննդակարգի մասին է, որի բնականոն ընթացքը չպետք է խաթարվի բյուրոկրատական խնդիրների պատճառով։ Երբ այգու տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Էդմոնդ Ղազարյանը խնդիրը արդեն իսկ սրված էր, սակայն իր նախաձեռնողականության շնորհիվ հարցը ստացավ ժամանակավոր լուծում, և հայտարարվեց նոր մրցույթ, որի ընթացքը կրկին մտահոգիչ էր։ Այդպիսով կառավարությանը դիմելու որոշումը դարձավ անայլընտրանք»:
Հարցին՝ ներկայումս ի՞նչ իրավիճակ է և կարելի՞ է արդյոք կենդանիների սննդի մատակարարման հարցը լուծված համարել, Խաժակյանը հայտնում է, որ Կառավարության որոշումից անմիջապես հետո ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի սնունդ, որը կարող ենք ասել «հանգցրեց կրակը»։
«Ընդ որում մսի որակը բավականին լավն էր և այգու տնօրինությունը այս հարցի վերաբերյալ խիստ հսկողություն է իրականացնում։ Զուգահեռ ընթացքող մրցութային ընթացակարգի արդյունքում կնքվեց նոր պայմանագիր, որով վերականգնվեցին պարբերական մատակարարումները։
Ստացվեց այնպես, որ մեկ անձից գնման հնարավորությունը դարձավ հրատապ լուծում, որը չեմ բացառում, որ կրկին անհրաժեշտ կլինի գործածել, քանի որ գնաճային այս ֆոնին հնարավոր է որ հիմնական մրցույթը շահած մատակարարը չկարողանա ամիսներ առաջ իր ներկայացրած գնային առաջարկով իրականացնել նույն որակի մսի մատակարարում։ Մի բան հստակ է, որ այս տարի այլևս նման խնդիր չենք ունենա»,-նշում է ավագանու անդամը:
Գնահատելով այգու ներկայիս տնօրենի աշխատանքը՝ Դավիթ Խաժակյանը նկատում է՝ վերջին ամիսների ընթացքում այգին լրջորեն բարեկարգվել է և իրականացվել են կառավարչական փոփոխություններ։
«Տնօրինության և կառավարման խորհրդի ուշադրության կենտրոնում են նաև կենդանիների բարեկեցության և կոլեկցիայի համալրման խնդիրները, ուստի համոզված եմ, որ որոշ ժամանակ անց Երևանի կենդանաբանական այգին կդառնա մեր զբոսաշրջային այցեքարտը։ Այգու կառավարման խորհրդում ընգրկված են անվանի մասնագետներ և ուրախ եմ նշել, որ խորհրդի ու տնօրինության համատեղ աշխատանքը էապես մեծացնում է այգու զարգացման տեմպերը»,-եզրափակում է զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT