«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն արձագանքել է թանգարանի տարածքում զույգի նկարահանած պոռնոհոլովակին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն արձագանքել է ռուս զույգի՝ Երևանի Էրեբունի ամրոցում նկարահանած պոռնոֆիլմին։ Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Քանի որ անընդհատ ստանում եմ տարբեր լրատվամիջոցներից ու անձանցից զանգեր, հարկ եմ համարում անել կարճ անդրադարձ․

Ինքս երեկ եմ տեղեկացել Էրեբունի ամրոցում նկարահանվածի մասին։ Ինձ ճանաչողները, կարծում եմ, կհասկանան, թե հիմա ինչ հոգեվիճակում եմ գտնվում։

Այնուամենայնիվ, մինչև համապատասխան իրավապահ մարմինների կողմից չլինի մանրամասն քննություն, ես չեմ կարող ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին։

Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունու բաժնի կողմից։ Կարող եմ ասել, որ նկարել են ոչ շուտ, քան հունիսի 24-ը, քանի որ այս օրվանից մենք սկսել էինք Էրեբունի հնավայրում իրականացվող պեղումները, իսկ այդ նյութի մեջ պեղումների արդյունքում հանված հող չկա։

Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով։ Էրեբունի ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք, և մեկ ոստիկանը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու, իսկ, այսպես կոչված, մասնակիցներին բացահայտելու և օրենքի խստությամբ պատժելու համար։

Հասկանում եմ, որ շատերի համար սա հրաշալի առիթ է լինելու՝ ցեխ շպրտելու, պախարակելու և հայրենասեր դառնալու ու կայանալու համար։ Միայն ասեմ, որ վերջին ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ջանքերով փոխվեց ամրոցի երկայնքով տարածվող լուսավորության համակարգը, անցկացվեց ջրաոռոգման համակարգ, վերանորոգվեց ոստիկանական պահակակետը, ստեղծվեց սանհանգույց, ունեցանք դեպի ամրոց տանող նոր ասֆալտապատ ճանապարհ, և այս ցուցակը կարելի է էլի շարունակել։

Նյութից պարզ է դառնում, որ գործ ունենք մոլագար վիժվածքների հետ, ովքեր, ինչպես տեղեկացա, Երևանի այլ վայրում ևս նման նյութ են նկարել։ Դեռևս պետք է պարզել՝ ամրոցում նկարահանումը եղե՞լ է աշխատանքային ժամին, թե՞ ոչ և կամ ամրոց են մտել մուտքի՞ց, թե՞ գործածել են այլ ճանապարհ։

Երեկ ինձ նաև, այսպես ասած, լավություն անելու համար հեռախոսազանգով ասել են, որ տեսանյութը կարող է հրապարակվել և քննարկվել և այնուհետև նշել են, որ այդ ուժին ներկայացվել է, որ ես հականիկոլական եմ, իրենց ուժի անդամ և պետք է գնամ իրենց ապագա համագումարին, իսկ հետո ասվել՝ չէ, հիմա պետք չի համագումարին գաս, բայց հետո դու քո քայլը կանես նրա դիմաց, որ տեսանյութի մասին չխոսվի։ Ինքս մերժել եմ և նշել, որ կարող են հենց այդ պահին էլ թմբկահարել նյութը։ Ես ո՛չ հականիկոլական եմ, ո՛չ կուսակցական, ո՛չ ընդդիմադիր և ո՛չ էլ դիմադիր։ Ես իմ քրտինքով փորձում եմ իրականացնել իմ աշխատանքը։ Հիմա մանրամասներ չնշեմ, սակայն քննության ժամանակ ես մանրամասն կխոսեմ կատարվածի մասին։

Անկախ այն հանգամանքից, որ Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունը իրականացվում է ՀՀ ոստիկանության՝ վերը նշված ծառայության կողմից, և կարելի կլիներ մեղքը հանգիստ բարդել նրանց վրա, նշեմ, որ այս ամենի առաջին պատասխանատուն ես եմ, և եթե վերադաս մարմինը կգտնի, որ ես պետք է հրաժարական տամ իմ զբաղեցրած պաշտոնից, ապա ես անվերապահորեն կկատարեմ դա․․․

Ուզում եմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց և ընկերներիս, ովքեր այս պահին հայտնել և հայտնում են իրենց զորակցությունը։ Հավատացեք, հիմա ես ձեր բոլորի կարիքը շատ ունեմ։

Ինչպես նշել էի Հատիսի արձանի վերաբերյալ իմ գրառման վերնագրում, որից հետո կարծես թե դրվել էր այս նյութը, բայց նկարահանվել էր ավելի վաղ, «Ապավինելով Տեր Հիսուս Քրիստոսի զորությանը»։

Տպել
12213 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան