Երևան
12 °C
Տեւական ժամանակ է՝ ՀՀ քաղաքացիները դժգոհում են խմելու ջրի խնդրից, որն այդպես էլ լուծում չի ստանում: Հանրապետության տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, համատարած ջրանջատումներ են:
Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից «Հայկական ժամանակ»-ը բազմաթիվ բողոքներ է ստացել: Բնակիչների փոխանցմամբ՝ նախկինում, եթե ամեն օր գիշերը ժամը 12:00-ից հետո էին անջատում ջուրը, ապա այժմ երեկոյան աշխատանքից տուն են գնում՝ արդեն ջուր չունեն: «Սովորաբար 20:00-ից արդեն ջուր չկա, օրեր էլ կան՝ լավագույն դեպքում 22:00-ին են անջատում ու մինչեւ լույս չեն միացնում»,- մեզ հետ զրույցում հատնեց քաղաքացի Գ. Հ-ն:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատանքից դժգոհող բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ջրանջատումներն ամռանն առանց զգուշացնելու են արվում: Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները եւս դժգոհում են պարբերական բնույթ կրող ջրանջատումներից: Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն էլ հայտնում են, որ իրենք խմելու ջուրը գնում են խանութներից, քանի որ ծորակից հոսող ջրից վատ համ եւ հոտ է գալիս:
Խնդրին այսօր անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս եւ Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Մասնավորապես կան թաղամասեր, որտեղ խմելու ջուրը մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նկատենք՝ ՄԻՊ-ի տարածած այս հաղորդագրության տակ մեկնաբանություններ են թողել Սյունիքի մարզի տարբեր բնակիչներ, որոնցից մեկը նշել է, որ արդեն մեկ ամիս է՝ զրկված է ջրից:
«Հայկական ժամանակ»-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատասխան են տվել ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրին ու ո՞րն է դրա բացատրությունը: Խնդրեցինք անդրադառնալ նաեւ հանրապետության մնացած հատվածներում ջրամատակարարման հետ կապված խնդրին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը, մեր զրույցում, նախ, անդրադառնալով համատարած խնդրին, նշեց՝ հանրապետության շատ բնակավայրերում ոռոգման ջուրը խնդիր է, եւ տնամերձերն ու այգիները մարդիկ ջրում են խմելու ջրով. «Նա, ով մոտ է ջրագծին, բնականաբար, ավելի շատ ջուր է ստանում ու ավելի եռանդով ոռոգում՝ գյուղի մյուս հատվածում բնակվողներին թողնելով անջուր: Սա համատարած երեւույթ է, ինչ-որ տեղ նաեւ գուցե մեր բարքերի արդյունքն է»:
Սարգսյանի փոխանցմամբ՝ ամեն տարի ամռան սեզոնին, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, այս խնդիրն արդիական է դառնում, ջրի սպառումը հասնում է առավելագույն ծավալի, լրացուցիչ դժվարություններ ստեղծում համակարգի համար:
«Օրինակ՝ հունվարին մեր համակարգում արտադրվում է վայրկյանում մոտավորապես 16 հազար լիտր ջուր, կարողանում ենք շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել անգամ այն բնակավայրերը, որտեղ նախատեսված է գրաֆիկով անել: Բայց ամռանը վայրկյանում արտադրությունը հասնում է 20 հազար լիտրի, առաջանում են խնդիրներ: Քայքայված եւ փոխարինման անհրաժեշտություն ունեցող ջրագծեր կան, դրանց պատճառով ձմռանն էլ, անշուշտ, նույն ծավալի ջրի արտահոսք կա, բայց խնդիրն այս դեպքում այլ է»,- ասում է նա:
Մուրադ Սարգսյանը նաեւ նշում է՝ քաղաքների սեփական հատվածներում մարդիկ ունեն տնամերձեր, որոնք ջրում են, սակայն ոչ մի տեղ դրանց ոռոգման հարցը լուծված չէ. «Հարց է առաջանում՝ ինչի՞ հաշվին են այդ մարդիկ իրենց տնամերձ հատվածները ջրում՝ խմելու ջրի: Մարդկանց փոքր մասը, որոնք բարեխիղճ են, ջրում են ջրաչափերի միջոցով, բայց մեծ մասը, հատկապես գյուղական բնակավայրերում, տարիներ շարունակ կոլխոզի ժամանակներից ունեն ապօրինի ջրագծեր, որոնցով էլ եռանդուն ջրում են իրենց այգիները»:
Վերջինս նաեւ դժգոհում է, որ շատ տեղերում անասնապահներն ուղղակի կոտրում են ջրագծերն ու ջրատարները, որից արտահոսած ջուրը՝ տալիս անասուններին ու ջրում դաշտերը: Երեկ էլ հաղորդագրություն են ստացել, որ Սիսիանի տարածաշրջանից դեպի Գորիս ձգվող հատվածում է նման բան արվել, ստիպված են եղել զոդել Գորիս-Զույգաղբյուր ջրատարների բոլոր փականները, փակել ջրատարները:
Սարգսյանը, սակայն, նշում է՝ խնդիրն անգամ այդ կերպ չի լուծվում, քանի որ հովիվները կոտրում են անգամ զոդածները: «Բացում են, ջուրը անխնա գնում է արտերով, իսկ Գորիսն էլ մնում է անջուր: Երեկ զոդեցինք, տեսանք, որ վայրկյանում 12 լիտր ջուր էր այդտեղից արտահոսում, դա երկու մեծ գյուղի հասանելիք ջուրն է»,- վրդովմունք է հայտնում նա:
Զրուցակիցը նաեւ մեջբերեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի արձագանքը՝ իրենց բնակավայրում ջրի խնդրի վերաբերյալ: Նշենք, որ օրերս Ղուլունցը, անդրադառնալով խնդրին, նշել էր՝ Տեղ համայնքում խմելու ջրի խնդիրը սեզոնային բնույթ է կրում։ Ամռան շոգերի պատճառով ջրի ծավալը նվազում է, բոլոր բնակիչներին խմելու ջուր հասցնելու հարցը՝ դժվարանում:
Սարգսյանի դիտարկմամբ՝ մեծ խնդիր է նաեւ այն, որ մեր քաղաքացիները որոշակի խնդիր ունեն օրինականության եւ կարգ ու կանոնի հետ, միջամտում են փականային համակարգերի, դիտահորերի աշխատանքը, ամբողջ համակարգը խառնում են իրար. «Հետո մեզանից ահագին ժամանակ է պահանջվում, որ գնանք ու կարգավորենք, որպեսզի բոլորը կարողանան բնականոն օգտվել ջրից»:
Վերջինս նաեւ շեշտեց՝ ընկերությունը Հայաստանում սպասարկում է 380 բնակավայր՝ մատուցելով մանրածախ ծառայություն, եւ եւս 64 բնակավայր էլ մեծածախ է:
«Այդ 64-ի դիմաց մենք որեւէ պարտավորություն չենք կրում, տվյալ համայնքը իր ներքին ցանցը միացնում է մեր համակարգին եւ ինչքան այնտեղ ջուր, կա կարողանում է ստանալ: Բայց այդ՝ գյուղերում ջրաչափ ասվածը գոյություն չունի, այնտեղ ավելի վայրենի բարքեր են տիրում, ոռոգումը մասսայական է»,- նշեց նա:
Առանձին անդրադառնալով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների բողոքներին, որտեղ խմելու ջուրն անորակ է, ասում է՝ քանի որ ջրի սպառումը Երեւանում ավելացել է, իսկ Գառնիի ջուրը չի բավականացնում բոլորին, այդ պատճառով ստիպված են ամռանը Էրեբունու որոշ հատվածներում ջրամատակարարում իրականացնել Արարատյան դաշտի խորքային հորերից. «Այնպես չէ, որ թունավոր ջուր ենք տալիս, ու կարիք չկա այդքան չափազանցնել: Շատ բնակավայրեր կան, որ այդ ջուրը ունենալու համար պարզապես շնորհակալ կլինեին»:
Սարգսյանը նաեւ հայտնում է՝ այժմ նույն Էրեբունի թաղամասում 155 միլիոն դրամի ջրաշինարարական աշխատանքներ են իրականացնում. «Այնտեղ այնքա՜ն ապօրինություններ են արել. ջրագծերի վրա ավտոտնակներ ու տներ են կառուցել, այդ բոլոր խնդիրները լուծելու համար մենք հիմա աշխատանքներ ենք տանում»:
Հ.Գ. Ավելի ուշ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից «Հայկական ժամանակ»-ին տրամադրեցին ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Գորիս եւ Տեղ համայնքների մի շարք բնակավայրերում ջրամատակարարման վիճակի վերաբերյալ, ցավոք, ընկերության պայմանագրային գործառույթներից անկախ հանգամանքներով պայմանավորված (այդ թվում՝ համաճարակ, պատերազմ), խախտվել է հանրապետությունում իրականացվող ջրամատակարարման ցանցի արդիականացմանը և համայնքների ջրամատակարարման հետագա բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերի ժամանակացույցը, որն էլ տարբեր բնակավայրերում ջրամատակարարման ներկայիս բարդ իրավիճակի հիմնական պատճառն է դարձել:
Տեղեկացնում ենք, որ ներկայումս Գորիս քաղաքում, ինչպես նաև Քարաշեն, Հարթաշեն ու հարակից գյուղերում իրականացվում են KFW գերմանական բանկի ֆինանսավորմամբ կառուցված նոր ջրագծերի միացման և հին ջրագծերի ապամոնտաժման աշխատանքներ, ինչի պատճառով բնակավայրերում պարբերաբար տեղի են ունենում ջրանջատումներ կամ շենքերի բարձր հարկերում ջրի առավելագույն սպառման ժամերին նկատվում է ճնշման անկում: Նշված խնդիրը կկարգավորվի Գորիս քաղաքում, Քարաշեն, Հարթաշեն և հարակից բնակավայրերում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ավարտից և դրանք շահագործելուց հետո:
Հարկ ենք համարում նշել, որ մինչև խնդրի հիմնավոր լուծումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից նշված բնակավայրերում իրականացվում են վթարաորոնողական աշխատանքներ, ստուգայցեր, ապօրինի ջրամիացումների անջատման աշխատանքներ, ինչպես նաև տրամադրվել են լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ջրամատակարարման ժամային գրաֆիկը հնարավորինս պահպանելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT