Ողջունելի է Փաշինյան-Էրդողան զրույցը, երկխոսելու մեր իրավունքը ժամանակին կամավոր հանձնել էինք ուրիշին. Ռուբեն Բաբայան

Երեւանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան երկխոսությունը վաղուց էր պետք, այն անգամ մի քանի տարի ուշացած էր:

«Հաճախ երկխոսություններն ուշանում են, ու հետո մարդիկ սկսում են իրենք իրենց դատապարտել, թե ինչու շուտ չէին խոսել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Բաբայանի դիտարկմամբ՝ մեր բազմաթիվ անհաջողություններն ու դժբախտությունները եկել են խոսելու պակասից կամ երկխոսության հնարավոր տարբերակները մերժելուց: «Ցանկացած երկխոսություն ինձ համար ողջունելի է, առաջին հերթին՝ հարեւանների հետ, հատկապես այն հարեւանների, որոնցից կա վտանգ ու սպառնալիք»,- նկատում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ չխոսելը սովորաբար ավելի վատ հետեւանքների է բերում. եթե դու չես խոսում, ապա քո փոխարեն ուրիշներն են խոսում՝ ելնելով սեփական շահերից: Ուստի, Բաբայանի խորին համոզմամբ, մենք շահագրգռված պետք է լինենք առանց միջնորդների խոսելու. «Չխոսելը բերում է չհասկացված լինելու, սեփական ենթադրություններով առաջնորդվելու: Մեզ Աստված խոսելու ու լսելու ունակություն է տվել, որ կարողանանք երկխոսություն հաստատել: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ միայն երկխոսության շնորհիվ է հնարավոր հաղթահարել բազմաթիվ կոնֆլիկտներ ու դժվարություններ»:

Շարունակելով խոսել հարեւանների հետ երկխոսելու կարեւորության մասին՝ զրուցակիցը նկատում է՝ մենք ընդհանրապես խուսափում ենք մեր հարեւաններից, նույնիսկ նրանցից, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ. «Մենք շատ վատ ենք ճանաչում վրացական մշակույթը, իրենք էլ՝ մերը: Մենք ճառեր ենք ասում եղբայրական ժողովուրդների, իրար սիրելու ու հարգելու մասին, բայց իրար չենք ճանաչում»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է՝ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը նոր էր ձեռքբերում անկախություն, շատ անգամներ է մտածել, որ առաջին հերթին մենք պետք է սկսենք խոսել ինքնուրույն բոլորի հետ: «Ցավոք սրտի, դա այդքան էլ տեղի չէր ունենում, միգուցե մեզ խանգարում էր նախկինից մնացած սինդրոմը, այն է՝ անպայման պետք է ունենանք հզոր հովանավոր, որը մեր փոխարեն կլուծի բոլոր խնդիրները: Պետք չէ ոչ ոքի մեղադրել. երկխոսելու մեր իրավունքը ժամանակին մենք կամավոր հանձնել էինք ուրիշին եւ եթե հիմա փորձում ենք հետ վերադարձնել, դա միայն ողջունել կարելի է»:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի մոտ՝ արդեն մի քանի օր տարվող ականազերծման աշխատանքներին՝ Բաբայանը նկատում է՝ այդ տարածքների ականազերծումը երկու երկրների ղեկավարների երկխոսության, փոխվստահության օրինաչափ շարունակությունն է եւ պահանջը:

«Երկխոսել ականապատ տարածքում այնքան էլ ճիշտ չէ, անկեղծ չէ: Դա նույնն է, ինչ գնաս մեկի հետ հաշտության եզրեր գտնելու, բայց գրպանումդ բաց դանակ պահես: Այստեղ նաեւ պետք է համակերպվել մի շատ կարեւոր մտքի հետ. մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, ուզո՞ւմ ենք ի վերջո հանգիստ ապրել այս տարածաշրջանում, եթե այո, ուրեմն պետք է հաշվի նստենք մի շարք գործոնների հետ»,- հավելում է նա:

Զրուցակիցը նաեւ շեշտում է՝ այնուամենայնիվ, սա չի նշանակում անվերահսկելի վստահություն, որը աշխարհում գոյություն էլ չունի, բայց առանց երկխոսության էլ հնարավոր չէ լուծել որեւէ խնդիր: «Ես կողմնակից եմ ականների վերացմանը, ոչ միայն առարկայական իմաստով, իսկ հայ-թուրքական հարաբերությունների մեջ բազմաթիվ ականներ կան՝ բառի ամենալայն իմաստով»,- ասում է նա:

Բաբայանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ոլորտում, եթե 4 տարի առաջ սկսվեր այն գործընթացը, որին մենք այսօր ականատես ենք լինում, շատ բաներ գուցե այլ լինեին, իսկ այսօր, ցավոք, ուշացած է. «Եթե մենք 4 տարի առաջ սկսեինք արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներով աշխատելու, աշխարհի հետ ինքնուրույն շփվելու ու խաղի կանոնները հասկանալու փորձերը, շատ ավելի լավ կլիներ, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք»:

Խոսելով ամիսներ առաջ Մոսկվայում տեղի ունեցած հայ եւ ադրբեջանցի հասարակական գործիչների հանդիպման մասին, որին ներկա էր նաեւ ինքը՝ մշակույթի գործիչը ասում է՝ այդ հանդիպման նպատակն էր միմյանց հանդեպ վստահության հիմնաքարերի ստեղծումը, որոնք պետք է կոնկրետ քայլերով ամրապնդեին, ինչը հայկական կողմի պատվիրակները արել են, ադրբեջանականը՝ ոչ:

«Ադրբեջանական կողմն առաջ էր քաշել ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հարցը, իսկ մենք՝ մեր գերեւարված տղաների վերադարձը: Մեր Կառավարությունը տրամադրեց քարտեզները, բայց իրենք խոստացածը չարեցին»,- շեշտում է նա: Բաբայանն ասում է՝ նրանց այդ քայլը վկայում է այն, որ այդ անձինք կա՛մ չունեն հանրության ու իրենց իշխանության կողմից որեւէ լիազորություն, կա՛մ էլ շահագրգռված չեն վստահելի մթնոլորտ ստեղծելու. «Պարտավորությունները զուտ հումանիզմի դաշտում էին, մենք էլ այդ հանդիպմանը գնացել էինք՝ որպես հումանիստական կողմի ներկայացուցիչներ»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ եթե կատարվի հայկական կողմի պահանջը, ապա կրկին հանդիպում կարելի է կազմակերպել, սակայն այդ հանդիպումները պետք է տեղի ունենան առանց միջնորդի:

Բաբայանը նաեւ ընդգծում է՝ յուրաքանչյուր նմանատիպ հանդիպում կամ երկխոսության փորձ հանրության որոշ հատված սուր քննադատության է արժանացնում, քանի որ վախեր ու ինքնավստահության պակաս կա, շատերը մտածում են՝ եթե հանդիպում են հակառակորդ պետության ներկայացուցիչների հետ, անպայման պետք է ինչ-որ բաներ զիջեն, խեղճանան. «Դա խղճուկ մարդկանց մտածելակերպ է: Նրանք այնքան անվստահ են զգում իրենց սեփական ուժերի հանդեպ, որ մերժում են յուրաքանչյուր հանդիպում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2123 դիտում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը