Շենքային պայմաններն ու հին սարքավորումները առաջնային խնդիր են. համայնքային բուժհիմնարկներն ամփոփել են կես տարին

Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում կես տարի առաջ բացված ցերեկային ստացիոնար ծառայությունն այսօր հնարավորություն է տալիս բնակչությանը, օրինակ, երակային ներարկում ստանալու համար չհասնել հիվանդանոց: Ծառայությունը գործում է նաև քաղաքի 2 այլ պոլիկլինիկայում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից:

«Այս տարվա առաջին վեց ամիսներին ավելի քան 200 քաղաքացի է սպասարկվել: Նրանցից յուրաքանչյուրը ծառայություններից օգտվել է մի քանի անգամ»,- ասում է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 30 բուժհիմնարկ՝ պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար քաղաքային իշխանությունը մշակում է տարեկան ծրագրեր: Ինչքանո՞վ են դրանք կատարվում, ի՞նչ է նախատեսվում ու ի՞նչ հիմնախնդիրներ կան: 2022թ-ի առաջին վեց ամիսները համայնքային առողջապահական կազմակերպություններն ամփոփում են հաշվետվությամբ: Քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, ավագանու անդամներ:

Ընդգծելով ոլորտում առկա խնդիրները՝ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ քաղաքային իշխանությունն այսօր հաստատակամ է իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ՝ համակարգված լուծումների հասնելու համար:

«Գաղտնիք չէ, որ պոլիկլինիկաներում հիմնականում, եթե ծանոթ բժիշկ չեն ունենում, առաջինը գնում են հիվանդանոց, այսինքն՝ պոլիկլինիկաների նկատմամբ վստահության խնդիր կա: Նպատակ ունենք, որ պոլիկլինիկաների դերն ավելի բարձրացնենք ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ անենք»,- նշում է քաղաքապետը:

Կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են կատարված աշխատանքները, անդրադարձել նաև բացթողումներին ու թերակատարումներին:

«Ունենք մի քանի հավատարմագրային կառավարման հանձնված բուժհաստատություններ, որոնց ցուցանիշները գոհացուցիչ չեն: Այս մասով պայմանագրային հարաբերությունները հետագայում հնարավոր է՝ վերանայվեն»,- ընդգծել է Գևորգ Սիմոնյանը և հավելել՝ այս ձևաչափով հանդիպումներն ու հաշվետվողականությունը լինելու են շարունակական:

Շենքային վատ պայմաններ, հնամաշ բուժսարքավորումներ, նեղ մասնագետների պակաս. սրանք առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներն են:

Առողջապահության ոլորտում բարեփոխումները քաղաքապետարանն արդեն սկսել է: Երևանի մի շարք պոլիկլինիկաներ համալրվել են թվային նոր ռենտգեն սարքերով: Այս տարի այդ նպատակին կուղղվի ընդհանուր 230 մլն դրամ:

«ԵՄ հետ բանակցում ենք մոտ 38 մլն եվրոյի վարկային միջոցներ ներգրավելու համար, որը կուղղենք 4 պոլիկլինիկայի կապիտալ նորոգմանը: Բացի այդ, նաև համայնքային բյուջեով գումար ենք նախատեսել այս տարի 2 պոլիկլինիկա հիմնանորոգելու համար: Զուգահեռ քննարկում ենք տեխնիկայով վերազինման խնդիրը»,- ընդգծում է քաղաքապետը:

Շենքային ու համակարգային բարեփոխումներ են սպասվում նաև շտապբուժօգնության ծառայությունում:

Առողջապահության ոլորտում քաղաքային ծրագրերի նպատակն է ապահովել ոչ միայն որակյալ, այլև մատչելի և հասանելի բուժծառայություններ: Քաղաքապետարանը վստահ է՝ արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է ընդլայնել ֆինանսական հնարավորություններն ու իրականացնել նոր ծրագրեր:

Տպել
596 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին