Երևան
12 °C
«Միացե՛ք Գյումրիում իրական տեխնոլոգիական տոնին՝ ապրեցնելու Շիրակը տեխնոլոգիաների շնչով»։ Այս կարգախոսով Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը՝ Tech Week 2022-ը:
Tech Week 2022-ը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբել բոլոր նրանց, ովքեր կարևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և ցանկանում ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք, հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։



Գյումրիում մեկնարկած միջոցառումը կշարունակվի մինչև հուլիսի 4-ը: Այդ օրերի ընթացքում իրենց հաջողության պատմություններով ու փորձով կներկայանան հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերություններն՝ մասնակիցներին մղելով կրկնել և գերազանցել այդ փորձը՝ բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալը: Հիմնական գաղափարն է ոգևորել երիտասարդներին՝ կառուցելու սեփական կարիերան հենց իրենց մարզում։
Գյումրիում այսօր միջոցառումը մեկնարկեց միանգամից 3 տարբեր վայրերում՝ Գյումրու դրամատիկական թատրոնում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց Armenian Software Testing Cup միջոցառումը։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում՝ «Կորիզ» գաղափարների մրցույթի նախապատրաստումը կայացավ։ Գյումրու Դրամատիկական թատրոնի շենքի երկու դահլիճներում էլ տեղի ունեցան միջոցառման խոսնակների ելույթներն ու պանելային քննարկումները։
Այս ամենին զուգահեռ դրամատիկականի սրահներում աշխատանքի տոնավաճառ անցկացվեց, որտեղ ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերությունները։
«Գյումրին այս պահին երկրորդն է որպես քաղաք, որտեղ արդեն մի շարք ընկերություններ են տեղակայված, և շատ ընկերություններ էլ ցանկություն են հայտնել գալ Գյումրի և այստեղ գրասենյակներ բացել։ Այդ ընկերություններն էլ են իրենց թափուր աշխատատեղերով ներկայացված այստեղ՝ աշխատանքի տոնավաճառին: Համոզված եմ, որ միջոցառումից հետո տեսնելով այսքան երիտասարդների ու այսքան պոտենցիալ՝ մի քանի ամիս հետո նրանք արդեն կարող են դառնալ տեխնոլոգիական համայնքի աշխատակիցներ»,- ասաց Tech Week Gyumri միջոցառման կազմակերպիչ Մարիամ Համբարձումյանը։



Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցած ggRace-ի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի իրականացմանը:
Վաղը Գյումրու Թումոյում կմեկնարկի Կիբերանվտանգության հաքաթոնը, որի ընթացքում ստեղծվելու է տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
Այսօր և առաջիկա օրերին Tech Week 2022-ի շրջանակներում Գյումրին կհյուրընկալի 4000-ից ավելի մասնակցի:

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT