Մոտոցիկլիստները և դրիֆտի սիրահարները՝ անդորրը խաթարողներ. բնակիչները ահազանգում են, ոստիկանությունը պնդում՝ տուգանում են

Երևանի փողոցներում, մանավանդ երեկոյան կամ գիշերային ուշ ժամերի հաճախ կարելի է հանդիպել մոտոցիկլետ վարողների և մեքենաների խլացուցիչների վրա հատուկ սարքեր տեղադրած վարորդների, որոնք մայրաքաղաքի փողոցներում վերուվար են անում՝ անտեսելով այն հանգամանքը, որ իրենց տրանսպորտային միջոցների շարժիչից արձակվող ձայնը խանգարում է քաղաքացիների անդորրը:

Հարցի մասին հաճախ բարձրաձայնում են նաև քաղաքացիները, սակայն սահմանված տուգանքներն անգամ դրան լուծում չեն տալիս:

Քաղաքացի Վլադիմիր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ չկա մայրաքաղաքում ապրող գեթ մեկ քաղաքացի, որն այս խնդրին բախված չլինի: Վերջինս կարծում է, որ ոստիկանությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Քաղաքացի Աննա Նալբանդյանն էլ վրդովված նշում է՝ մեծ դժվարությամբ է երեխային քնեցնում, սակայն մոտոցիկլետները և խլացուցիչները վերասարքավորված մեքենաների պատճառով երեխան պարբերաբար արթնանում է: Վահե Մաթևոսյանն էլ, որը նույնպես Երևանի բնակիչ է, առաջարկում է 23:00-ից հետո Երևանում դեցիբելի աստիճան սահմանել, որպեսզի մարդկանց հանգիստը չխանգարվի: Իսկ քաղաքացի Էմիլ Սահակյանն ընդգծում է՝ այնքան մոտոցիկլետների ձայնը չի խանգարում, որքան այն փաստը, որ դրանք վարում են մեքենաների արանքներով՝ հաճախ ստեղծելով վթարային իրավիճակ:

Մոտոցիկլետ վարողներն ու դրիֆտի սիրահարներն էլ ասում են՝ պետք չէ հարցին միակողմանի մոտենալ: Վովա Պողոսյանը, որը մոտոցիկլետ է վարում, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ միգուցե կան կարգազանց մոտոցիկլետավարներ, բայց մեծ մասը հիմնականում վարում է՝ կանոններին համապատասխան: Ըստ նրա՝ քաղաքացիների նշած «գոնկա» անողները քիչ են:

«Առաջին անգամ, երբ փաբերից մեկից դուրս էի գալիս, դիմացը բայքերներ կային կանգնած, ինձ ասացին, որ շենքից հեռու գնամ, նոր մոտոցիկլետս գործի գցեմ, քանի որ մեծ շարժիչով բայքերը հանգիստ վարելուց էլ է բարձր ձայն հանում: Ուզում եմ ասել, որ բայքերների մեծ մասը մտածում է քաղաքացիների հանգստության մասին»,- նշում է նա՝ հավելելով, որ ավտոմրցույթներ (գոնկաներ) Երևանում կազմակերպվում են հատուկ վայրերում և օրերի, իսկ ովքեր դա անում են քաղաքում, պարզապես ցուցամոլ մարդիկ են:

«Պետք է հայելու մյուս կողմն էլ նայել: Մի շարք մեքենաների վարորդներ էլ առանց թարթիչը միացնելու և հայելու մեջ նայելու են վարում դեպի մոտոցիկլետը: Այսպիսի դեպքերում մեքենայի մետաղը կարող է վնասվել, իսկ մոտոցիկլետի վարորդը՝ շուռ գալ, և անդառնալի դեպքեր լինեն: Կամ բեռնատարների վարորդները, որոնք ավազ են տեղափոխում, չեն փակում այն հատուկ հարմարանքով, քամու ժամանակ ավազը լցվում է մեր աչքերի մեջ, եթե սաղավարտով չենք լինում: Երկու կողմում էլ խնդիրներ լինում են, ուղղակի պետք է հարգել միմյանց»,- շեշտում է զրուցակիցը:

Ստյոպա Մուրադյանն էլ, որը դրիֆտի սիրահար է, նկատում է՝ Հայաստանում չկան հատուկ տարածքներ՝ դրիֆտ անելու համար, այդ պատճառով էլ որոշ վարորդներ իրենց «ծարավը հագեցնելու համար» ընտրում են ոչ այդքան բանուկ փողոցներ և գիշերները դրիֆտ անում:

«Օրինակ՝ Վրաստանում «Rustavii International Motorpark» կա, դա վազքուղի է, որտեղ դրիֆտի սիրահարները գնում են, ես էլ եմ մի քանի անգամ գնացել: Բայց Հայաստանում չկան այդպիսի տեղեր, որ սիրահարները գնան, իրենց «հավեսը հանեն»: Եթե նման վազքուղիներ Հայաստանում էլ լինեն, վստահեցնում եմ, փողոցներում մարդկանց անհանգստացնողները կկրճատվեն»,- ընդգծում է նա:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, նկատում է՝ եթե մեքենան կահավորված է ոչ գործարանային սարքավորումներով, դրանք ենթակա են առգրավման և համապատասխան պատժամիջոցների:

«Այս դեպքում, եթե խլացուցիչների վրա սարքեր են փակցված, դրանք ոստիկանությունը կարող է առգրավել և տուգանել: Իսկ եթե խոսքը մոտոցիկլետների մասին է, ոչինչ չեն կարող անել, քանի որ տվյալ փոխադրամիջոցի շարժիչը գործարանային արտադրությամբ այդպիսինն է. բարձր ձայն է հանում: Չես կարող մոտոցիկլետ վարողին ասել՝ գիշերները չվարես: Կարող է տվյալ անձը գիշերային աշխատանք է կատարում ու գնում է տուն, ի՛նչ, չգնա՞»,- ասում է Քեյանը և հավելում՝ «գոնկաների» մասով պետք է ոստիկանությունը զբաղվի:

Անդրադառնալով հատուկ վազքուղիներ ստեղծելու առաջարկներին՝ նա ասում է՝ հատուկ օրեր հատուկ վայրերում միջոցառումներ լինում են դրիֆտի սիրահարների համար, բայց Հայաստանում ընդունված է՝ ընկերներով որոշում են, գիշերով դուրս գալիս Երևանի փողոցներում «գոնկաների». «Սրանք հիմնականում ցուցամոլ մարդիկ են, որոնք ցանկանում են իրենց նկարել, տեղադրել սոցցանցերում: Հատուկ վազքուղի էլ լինի, միևնույն է, նման մարդիկ շարունակելու են նույն կերպ գործել»:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ օրինախախտ վարորդը օրինախախտ է մնալու. ոստիկանությունը պետք է գործի նման դեպքերում՝ տուգանելով տվյալ անձանց: «Եվ դա պետք է անեն հրապարակայնորեն, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, չփորձեն նույնը կրկնել՝ վախենալով, որ իրենք էլ կտուգանվեն»,- շեշտում է Քեյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ ոստիկանությունը պարբերաբար ծառայություն է իրականացնում Երևանում և մարզերում: Ամենօրյա ծառայության ընթացքում, ի թիվս այլ իրավախախտումների, հայտնաբերվում են մեքենաներ, որոնց խլացուցիչը վերասարքավորված է լինում բարձր ձայնով երթևեկելու համար: Իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1501 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել