Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը հետևել է մարզական կառույցների շինարարության ընթացքին

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Մասնավորապես՝ Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, կապալառու կազմակերպության տնօրենի հետ քննարկել ծրագրի հետագա ընթացքը: Ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե հիմնակմախքների կառուցման աշխատանքներ:

Հաջորդ կանգառը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում էր, որտեղ կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Կապալառու կազմակերպության տնօրենի հետ դիտարկվել են նախագծին և սահմանված ժամանակացույցին համապատասխան աշխատանքների կազմակերպման մանրամասները:

Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանի ուղեկցությամբ կոմիտեի ղեկավարն այցելել է նաև Ջրառատի մշակույթի տուն, որտեղ մինչև մարզադպրոցի կառուցումը մարզվում են ապագա չեմպիոնները: Նա բարձր է գնահատել անբարենպաստ պայմաններում անգամ մարզումները կազմակերպելու ջանքերը և ընդգծել ճանաչված մարզիկների անունը կրող մարզական կենտրոնների ձևավորման կարևորությունը. «Վարչապետի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության որոշումներով այս ուղղությամբ մեր երկրում իրագործվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն սպորտի զարգացման, այլև դպրոցից դուրս երեխաների դաստիարակության, առողջ ապրելակերպի կազմակերպման առումով»:

Մարզական նշանակության վերոհիշյալ երկու կառույցներից բացի պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում իրականացվում է մարզական նշանակության շինարարական ևս 3 ծրագիր՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի, նույն քոլեջի մարզադահլիճների և «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման և վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար իրագործվում է հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճների կառուցման, վերակառուցման ծրագիր, որոնցից 19-ի շինարարությունն արդեն ընթանում է: Այս տարվա բյուջեով բոլոր ծրագրերի համար հատկացվել է շուրջ 6 մլրդ դրամ, որից շուրջ 2.4 մլրդ դրամը՝ մասնագիտացված մարզադպրոցների, իսկ մոտ 3.6 մլրդ դրամը՝ 22 մարզադահլիճների համար:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ, ընթացիկ որոշ խնդիրները հաղթահարելով՝ բոլոր ծրագրերը կիրագործվեն սահմանված ժամկետում: Հիմնական թերացումը, որն արձանագրվում է պարբերական շրջայցերի ժամանակ, շինհրապարակներում աշխատանքային ոչ պատշաճ միջավայրն է: Վերջին այցի ժամանակ ևս կապալառու կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց խնդրին և հանձնարարվեց խստորեն պահպանել շինհրապարակում աշխատանքային կանոնները։

Պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկ շինհրապարակներում՝ աշխատանքային պատշաճ միջավայրը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1302 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել